logo
JCI GOLD SEAL
8900

Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա

Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայությունն իրականացնում է վերջույթների և կոնքի ոսկրերի վնասվածքների, ոսկրային ախտաբանության, ոսկրամկանային համակարգի բնածին և ձեռքբերովի դեֆեկտների բուժում: Կիրառվում են բուժման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ՝ առաջարկված համաշխարհային առաջատար մասնագիտացված ասոցիացիաների կողմից (AO/ASIF, AAOS և այլ): Ծառայությունն իրականացնում է օրգանապահպան վիրահատություներ: Տարածված ոսկրային ախտահարումների ժամանակ հեռացվում են ոսկրա-հոդային դեֆեկտները` պահպանելով` ֆունկցիոնալ առումով, լիարժեք վերջույթ:

Տրավմատոլոգ-օրթոպեդ Երևանում

Ծառայության շրջանակում կատարվում են օրթոպեդիկ ախտաբանությամբ պլանային վիրահատություններ (ձևախախտող կոքսարթրոզի և գոնարթրոզի ժամանակ` էնդոպրոթեզավորում), ուղղիչ օստեոտոմիաներ` ոտնաթաթի առաջին մատի դեպի դուրս թեքման ժամանակ (Hallux valgus), օստեոպորոզի կոնսերվատիվ բուժում, ներհոդային հիալուրոնաթթվի ներարկում` արթրոզների ժամանակ (PRP, PRF, viscosupplementation therapy):

Կոնքազդրային կամ ծնկահոդի տոտալ էնդոպրոթեզավորման դեպքում իրականացվում է պացիենտի ամբողջ կոնքազդրային հոդի` արհեստական հոդով փոխարինման վիրահատություն:

Հոդերի էնդոպրոթեզավորման նորարարական, ամբողջ աշխարհում առաջատար մեթոդի կիրառման շնորհիվ՝ էնդոպրոթեզավորումից հետո պացիենտը կարողանում է ոտքի կանգնել և քայլել վիրահատության օրը, իսկ հաջորդ օրը` բարձրանալ ու իջնել աստիճաններով: Կիրառվում են նաև ժամանակակից հաղորդչական ցավազրկման մեթոդներ, որոնք ապահովում են կայուն ցավազրկում` հետվիրահատական փուլի առաջին օրերից սկսած:

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ վիրահատական միջամտությունները.

  • բոլոր տեսակի վնասվածքների և առաջացած բարդությունների ժամանակակից եղանակներով բուժում,
  • կոտրվածքների և բարդությունների վիրահատական բուժում,
  • ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն,
  • արթրոզների, արթրիտների և կոտրվածքների ժամանակ` կոնքազդրային ծնկահոդի և ուսահոդի էնդոպրոթեզավորում,
  • ուսահոդի, ծնկահոդի և սրունք-թաթային հոդի արթրոսկոպիկ վիրահատություններ,
  • ոսկրերի բարորակ ուռուցքների և ուռուցքանման գոյացությունների վիրահատական բուժման ընթացքում առաջացած դեֆեկտների պլաստիկա` սեփական ոսկրի միջոցով և տարբեր տեսակների արհեստական պլոտրանսպլանտանտների օգտագործմամբ,
  • ծնկան հոդի էնդոպրոթեզավորում` ազդրոսկրի դիստալ հատվածի կամ ոլոքի պրոքսիմալ հատվածի վերականգնումով,
  • մետաղական օստեոսինթեզի և արտաքին ֆիքսացիայի տարբեր եղանակների կիրառում` ոսկրերի տրավմատիկ կոտրվածքների ժամանակ:

Օրթոպեդ վնասվածքաբանի այցելության ցուցումներն են ՝

  • Հոդերի ցավ շարժման ժամանակ
  • Վնասվածքներ, կոտրվածքներ, սպորտային կամ տնային վնասվածքներ
  • Ոսկորների, հոդերի, մատների, ոտքերի, ծնկների դեֆորմացիաներ
  • Շարժունակության դժվարություն, կոշտության զգացում
  • Այտուց, կարմրություն հոդերի տարածքում
  • Ցավ ողնաշարի շրջանում, հատկապես շարժման ժամանակ
  • Անորոշ ոսկորային և հոդային ցավ

Սովորաբար, հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններն ընթանում են առանց լուրջ բարդությունների և, գրեթե, բոլոր դեպքերում վերականգնվում է պացիենտի շարժունակությունը, ազատում նրան բազմամյա ցավից:

Եթե փնտրում եք լավ վնասվածքաբան-օրթոպեդ Երևանում, ապա կարող եք դիմել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:

Հիվանդությունների ցանկը

Դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ (բոլոր տեսակի օստեոարթրոզներ և արթրիտներ)

Բեխտերևի հիվանդություն (հոդերի դեստրուկցիայով ուղեկցվող)

Ազդրի ոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ

Ներհոդային կոտրվածքներ

Հոդերի դիսպլազիա

Ազդրի վզիկի կոտրվածք

Մենիսկի ախտաբանություն

Ոսկրա-մկանային վնասվածքներ

Կոտրվածքներ

Ոսկրային կամ փափուկ հյուսվածքային նորագոյացություններ, կիստաներ

Ոսկրային ձևախախտումներ` բնածին, ձեռքբերովի

Hallux Valgus

Արթրոզ` կոքսարթրոզ գոնարթրոզ

Արթրիտ

Ծնկահոդի խաչաձև կապանների վնասում

Ուսահոդի ռոտատոր (պտտող) մաժետի և հոդաշրթի վնասումներ (Բանկարտ վնասում)

Էնդոպրոթեզներ` տեղաշարժված և ինֆեկցված

Նորություններ

Photo

Հայ բժիշկներն առաջին անգամ կատարել են 2 հոդերի միաժամանակյա փոխարինում

 

Հայ բժիշկներն առաջին անգամ կատարել են 2 հոդերի միաժամանակյա փոխարինում 50-ամյա կինը 2 ամսում վերադարձել է լիարժեք կյանքի

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. երկկողմանի գոնարթրոզ՝ ծնկահոդերի արթրոզ

Պացիենտը դիմել էր «Նաիրի» բժշկական կենտրոն` նստասալյակի օգնությամբ, ծանրագույն ցավերով, շարժումների խիստ սահմանափակումով․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզ

«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել 1951 թ. ծնված տղամարդ՝ երկկողմանի անգիլիզացնող կոքսարթրոզով, առաջին աստիճանի ճարպակալումով․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. ոսկրահոդային դեֆեկտի անհատական էնդոպրոթեզավորում

Պացիենտը 17 տարեկան է: Ախտորոշումը՝ աջ ոլոքի վերին երրորդականի օստեոսարկոմա․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ

Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. թիակի ամբողջական հեռացում` Յուինգի սարկոմայի կապակցությամբ

Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. ռևմատոիդ պոլիարթրիտի հաջողված վիրահատական արդյունք

«Նաիրի» ԲԿ էր դիմել երիտասարդ պացիենտ, ում մոտ առկա էր երկկողմանի կոնք-ազդրային հոդերի ակտիվ պոլիարթրիտ՝ բարդացած անկիլոզով, խիստ արտահայտված ցավային համախտանիշով...

Իմանալ ավելին ⟶
Photo

Զույգ ծնկահոդերի գոնարթրոզով կլինիկական դեպք` մեծահասակի մոտ, աննախադեպ հաջող ելքով

Սխալ կարծրատիպ է ստեղծվել, որ ծնկան հոդի վիրահատությունների արդյունքներն այնքան էլ բարվոք չեն, և արդեն 3 տարի փորձում ենք այդ կարծրատիպը կոտրել․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

«Նաիրի-Կոքսա» կլինիկա դիմած ևս մեկ պացիենտի պատմություն

Հիվանդը երախտագիտությամբ է տալիս բժիշկ Հարությունյանի անունը: Նա տարիներով տառապել է, տարբեր բժիշկների դիմել, նաև տարբեր երկրների (Բելառուս, Հնդկաստան) կլինիկաներում վիրահատվել, սակայն` ապարդյուն․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները. դեպք` կլինիկայի «կյանքից»

Կլինիկայում ներկայում վիրահատում են Հայաստանում հանդիպող բարդագույն դեպքերը և աշխատում վերականգնել հատկապես ռևիզիոն դեպքերով հիվանդների աշխատունակությունը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները: Կլինիկայի «կյանքից»` մեկ դեպք (տեսագրություն)

«Նաիրի-Կոքսա կլինիկան, որտեղ իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ, համագործակցում է

Իմանալ ավելին ⟶
Photo

Շնորհակալություն, բժի՛շկ

Այս ընթացքում եղել եմ բազմաթիվ գերմանացի մասնագետների մոտ, նաև` իմ ոսկրաբանի։ Նրանք բոլորը շատ բարձր գնահատեցին Ձեր մասնագիտական աշխատանքը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Վիրահատությունից երկու ժամ անց հիվանդներն արդեն կարող են քայլել

Հոդերի ախտահարումը շատ տարածված է և հաճախ բերում է պացիենտների հաշմանդամության, որոնք հոդերում շարժումների սահմանափակմա...

Իմանալ ավելին ⟶
Photo

Օրթոպեդիայի առաջատար մասնագետ էրիկ Սկիթթան` «Նաիրի» բժշկական կենտրոնում

էրիկ Սկիթթան «Նաիրի» ԲԿ կիրականացնի խորհրդատվություններ և վիրահատություններ` ծնկահոդի, կոնքահոդի և ուսահոդի էնդոպրոթեզավորման կապակցությամբ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ֆիննական Կոքսա կլինիկայի մասնագետները կկատարեն մի շարք հոդերի էնդոպրոթեզավորման բարձրակարգ վիրահատություններ «Նաիրի» ԲԿ-ում

«Նաիրի» ԲԿ-ում մայիսի 15-19-ը Ֆինլանդիայի մասնագետ Էրիկ Սկիտտան կկատարի ծնկան և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորում և ռեվիզիա․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Օգտվեք հնարավորությունից նորից անցավ քայլել․ «Նաիրի» բժշկական կենտրոն

Նաիրի բժշկական կենտրոնում Ֆինլանդիայի Կոքսա կլինիկայի մասնագետ բժ․ Տոնիս Լոնդը կկատարի ծնկան  և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորում և ռեվիզիա․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

«Կոկսա-Նաիրի» կլինիկա՝ օրթոպեդիայի նոր հնարավորություններ Հայաստանում

Ֆիննական Կոկսա կլինիկաի առաջատար մասնագետների հետ համատեղ Կոկսա-Նաիրի կլինիկայում իրականացրեցին ծնկի և կոնքազդրային հոդերի էնդոպրոթեզավորում և հոդերի ռեվիզիա․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ֆիննական օրթոպեդիկ «Կոքսա» կլինիկան այժմ Երևանում է` «Նաիրի» ԲԿ-ում

Այսուհետ Հայաստանում իրականացվելու է նախադեպը չունեցող հոդերի երկրորդային իմպլանտացիա,այսպես կոչված ռեվիզիարներ․․․

Իմանալ ավելին ⟶