logo
JCI GOLD SEAL
8900

Անոթային վիրաբուժություն, լիմֆոլոգիա

Անոթային վիրաբուժության ծառայությունը Հայաստանում առաջատարներից է, որտեղ առողջական խնդիրները լուծվում են նորագույն տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ: Ծառայությունը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի վիրահատական միջամտությամբ արդյունավետ բուժմանը, իսկ վիրահատական բուժման մոտեցումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:

Անոթային վիրաբուժություն, լիմֆոլոգիա

Անոթային վիրաբուժություն և ավշագիտություն ԵրևանումԿոնսերվատիվ և վիրահատական եղանակներով բուժվում են երակային և զարկերակային բոլոր տեսակի ախտաբանությունները, անոթային ուռուցքները: Թրոմբների առկայությամբ բարդացած դեպքերը բուժում են նորագույն մեթոդներով: Անոթային վիրահատություններն իրականացվում են առանց կտրվածքների՝ պահպանելով մաշկի գեղագիտական տեսքը: Երակային ախտաբանության հանդեպ այս մոտեցումը նորագույն է և իրականացվում է լազերային միջամտությամբ: Կատարվում են կոմպրեսոսկլերոթերապիաներ (մարմնի վրա փոքր անցքերի առկայության դեպքում միջամտական բուժում)` դուպլեքս հսկողությամբ, երակի մեջ համապատասխան դեղ ներարկելով:

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ անոթային վիրահատությունները.

  • զարկերակային համակարգի վրա ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
  • զարկերակային հիվանդությունների բարդ դեպքեր,
  • երակային համակարգի հետ կապված բոլոր տեսակի վիրահատություններ:

Զարկերակային հիվանդություններից բուժվում և վիրահատական միջամտության են ենթարկվում.

  • քրոնիկ դեպքերը,
  • զարկերակային անանցանելիությունը,
  • զարկերակային սուր անանցանելիությունը,
  • աթերոսկլերոզի հետևանքով զարգացած բարդությունները,
  • անոթային ծռվածությունները,
  • զարկերակային գոյացությունները:

Հիվանդությունների ցանկը

Սրտի իշեմիկ հիվանդություններ

Սրտի բնածին և ձեռք բերովի արատներ

Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ

Սրտի քրոնիկ անբավարարություն

Վերջույթների վնասված մագիստրալ անոթներ

Վարիկոզ հիվանդություն

Թրոմբոզ

Անևրիզմա

Հեմանգիոմա

Զարկերակային անանցանելիություն

Աթերոսկլերոզի հետևանքով զարգացած բարդություններ

Անոթային ծռվածություններ

Զարկերակային գոյացություններ

Նորություններ

Թարմացվել է՝

22 հոկտեմբերի 2025, 17:22

Մեր սերտիֆիկատները