Էսթետիկ և պլաստիկ վիրաբուժություն
Ծառայությունը որակավորված և ժամանակակից բուժօգնություն է ցուցաբերում պլաստիկ, ռեկոնստրուկտիվ, վերականգնողական և միկրովիրաբուժության ոլորտում: Պլաստիկ վիրաբուժությունը հմուտ ձեռքերով որակավորված մասնագետին ընձեռում է արտաքինի շտկման և, նույնիսկ, փոփոխության համար գրեթե անսահման հնարավորություններ:
Ժամանակակից էսթետիկ վիրաբուժության մեջ կիրառվող մեթոդները ներառում են մի շարք վիրաբուժական և նվազագույն ինվազիվ միջամտություններ` ուղղված նաև բնածին և ձեռքբերովի արատների շտկմանը:
Միջամտություններն իրականացվում են կիրառելով`
- լիպոգրաֆտինգ,
- լիպոմոդելավորում,
- լիպոսակցիա,
- լիպոֆիլինգ,
- ներարկումային եղանակներ (ֆիլերներ, նեյրոտոքսիններ),
- տումեսցենտ լիպոսակցիա:
Գործունեության հիմնական ուղղությունները.
Քթի վիրահատություններ
- Ռինոպլաստիկա՝ ֆունկցիոնալ և էսթետիկ (ցանկացած բարդության, երկրորդական և տրանսպլանտացիոն նյութի կիրառմամբ),
- սեպտոպլաստիկա (քթի միջնապատի պլաստիկա),
- քթի ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
- հարքթային խոռոչների հիվանդությունների բուժում:
Վիրահատություններ դեմքի վրա
- Deep SMAS-լիֆտինգ,
- V-line պլաստիկա,
- դեմքի բնածին ու ձեռքբերովի դեֆեկտների վերացում,
- դեմքի երիտասարդացում (դեմքի ձգում, ներարկման կամ թելերի օգտագործմամբ` շտկումներ և այլն),
- դեմքի էնդոսկոպիա (այտեր, այտոսկրեր, դեմքի օվալ, բերանի անկյուններ, ճակատ, ունքեր, քունքեր),
- այտոսկրերի պլաստիկա,
- դեմքի լիպոֆիլինգ, մինի- լիֆտինգ, ուրվագծային պլաստիկա, ֆեյսլիֆտինգ (դեմքի ձգում),
- դեմքի վերականգնողական վիրահատություններ,
- խեյլոպլաստիկա (շուրթերի պլաստիկ վիրահատություն), շրթունքներից կենսապոլիմերային գելի հեռացում,
- կզակի պլաստիկա, լիպոսակցիա,
- Չեք-լիֆտինգ (Check-lifting):
Կոպերի վիրահատություններ
- Կոպերի պտոզի շտկում,
- ճակատի և ունքերի ձգում,
- բլեֆարոլիֆտինգ, բլեֆարոպլաստիկա` առանց կարի,
- բլեֆարոպլաստիկա (վերին և ստորին կոպերի պլաստիկա),
- շրջանաձև բլեֆարոպլաստիկա՝ ճարպերի հեռացմամբ (վերին և ստորին):
Ականջի վիրահատություններ
- Ականջի ռեկոնստրուկցիա (սեփական աճառով),
- օտոպլաստիկա (ականջի պլաստիկ վիրահատություն):
Վիրահատություններ կրծքի վրա
- Կրծքերի անհամաչափության վերացում,
- կրծքերի էնդոսկոպիկ մեծացում` երկու հարթությամբ (dual-plane), մամոպլաստիկա,
- կրծքերի լիպոֆիլինգ, կրկնակի պլաստիկա,
- կրծքերի ձգում (մաստոպեքսիա), կրծքերի ձգում՝ միաժամանակյա մեծացմամբ,
- կրծքերի մեծացում` լիպոֆիլինգի մեթոդով,
- կրծքերի վերականգնողական պլաստիկա,
- կրծքերի փոքրացում,
- կրծքագեղձի իմպլանտների տեղադրում,
- տուբուլյար կրծքերի շտկում:
Մարմնի շտկման վիրահատություններ
- MOMMY MAKEOVER ՝ վերականգնում ծննդաբերությունից հետո,
- մարմնի մասերի բնածին ու ձեռքբերովի դեֆեկտների վերացում,
- մարմնի շրջանում վերականգնողական վիրահատություններ,
- լիպոսակցիա (մարմնի բոլոր մասերից ավելցուկային ճարպերի հեռացում),
- լիպոսկուլպտուրա,
- աբդոմինոպլաստիկա (որովայնի առաջնային պատի պլաստիկ վիրաբուժություն),
- մինի աբդոմինոպլաստիկա,
- բրախիոպլաստիկա (ուսերի պլաստիկա),
- գլուտեոպլաստիկա (հետույքի պլաստիկա, էնդոպրոթեզավորում),
- նստատեղերի լիպոֆիլինգ,
- ազդրերի, ծնկերի, սրունքների լիպոսակցիա,
- սրունքի (տիբիա) իմպլանտների տեղադրում,
- ձեռքերի պլաստիկա,
- դիաստազի կարում,
- իմիջային պլաստիկա,
- ուրվագծային պլաստիկա,
- տորսոպլաստիկա,
- բոդիլիֆտինգ,
- համատեղ վիրահատություններ:
Այլ միջոցառումներ
- Երակային աստղիկների, տելեանգիէկտազիաների սկլերոթերապիա,
- կանանց և տղամարդկանց ինտիմ պլաստիկա:
Հիվանդությունների ցանկը
Ականջախեցիների ձևախախտումներ
Արտաքին քթի բնածին, ձեռք բերովի և երկրորդական ձևախախտումներ
Դեմքի ձևախախտումներ
Դեմքի, պարանոցի կնճիռներ
Երակային աստղիկներ
Լոշտակություն
Կզակի ձևախախտումներ
Կրծքերի ձևախախտումներ
Ճաղատություն
Ճարպակալում
Ներքթային կառուցվացքի և հարքթային ծոցերի ձևախախտումներ
Շրթունքի բնածին ճեղքվածք (նապաստակի շրթունք)
Քթի բնածին անոմալիաներ
Քթի միջնապատի ձևախախտումներ
Կոպերի պտոզ
Բժիշկներ
Նորություններ
Կլինիկական դեպք. Մորտոնի նևրոմայի վիրահատական բուժում
«Նաիրի» բժշկական կենտրոն է ընդունվել 60 տարեկան պացիենտ, որը գանգատվում էր ոտնաթաթի ուժեղ ցավից: Ցավը ոտքի երրորդ-չորրորդ մատների ներբանային մակերեսից ճառագայթում էր դեպի ոտնաթաթի ծայրը...
«Նաիրի» ԲԿ-ում կատարում են իմիջային պլաստիկ վիրահատություններ
«Նաիրի» ԲԿ պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության ծառայությունը երկու տարի է, ինչ իրականացնում է իմիջային պլաստիկ վիրահատություններ․․․
Մաշկի երիտասարդացում լազերի օգնությամբ
Լազերի ամենակարևոր առավելություններից է վերքի արագ լավացումը։ Ֆրակցիոն միջամտությունները տևում են 10-20 րոպե: որից հետո պացիենտը կարող է տուն գնալ․․․
