Գլխավոր / Ինչպե՞ս հասնել «Նաիրի» ԲԿ

Ինչպե՞ս հասնել «Նաիրի» ԲԿ

Եթե որոշել եք բուժվել «Նաիրի» ԲԿ-ում, ցանկացած հարցում պատրաստ ենք օգնել Ձեզ

Եթե մեր օժանդակության կարիքն ունեք, կարող եք կապվել մեր աշխատակցի հետ և կեցության հետ կապված բոլոր հարցերը կկարգավորի` առաջարկելով Ձեր նախընտրած տաբերակներով կեցության վայր գտնել: Ձեր ցանկությամբ կարող եք նախապես տոմսեր պատվիրել` կապվելով մեր աշխատակցի հետ: Եթե արդեն գնել եք տոմսերը, կարող ենք կազմակերպել տրանսֆերը` Հայաստանում և տրամադրել թարգմանիչ` նախապես պայմանավորվածության համաձայն:

«Նաիրի» ԲԿ աշխատանքային ժամերը. շուրջօրյա

Ինչպե՞ս օդանավակայանից հասնել «Նաիրի» ԲԿ

Եթե Դուք արդեն Երևանի Զվարթնոց օդանավակայանում եք, կամ գտնվում եք Երևանի Հանրապետության հրապարակում, Նաիրի ԲԿ հասնելու մի քանի տարբերակներ կան. 

Տաքսի 

Օդանավակայանում տաքսի ծառայությունից օգտվելու համար կարող եք ներբեռնել Yandex կամ GG տաքսի ծառայությունների բջջային հավելվածները և տաքսի պատվիրել, կամ օգտվել օդանավակայնում գործող տաքսի ծառայությունից: 

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն