logo
JCI GOLD SEAL
8900
Պուլմոնոլոգիա

Հաշվի առնելով մեր երկրում թոքի քաղցկեղի  տարածվածության բարձր ցուցանիշները, ծառայությունն առավել կարևորում է քաղցկեղի վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: Դա հնարավոր է կազմակերպել հագեցած ռադիոլոգիական ծառայության (ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) և ժամանակակից բրոնխոսկոպի միջոցով, որոնք երաշխավորում են իրականացնել առավել ճշգրիտ բիոպսիա:

Երեւանում թոքաբան

«Նաիրի» բժշկական կենտրոնի Թոքային ծառայությունը լավագույնն Է Հայաստանում: Բժշկական կենտրոնի լավագույն թոքաբանների կողմից իրականացվում են շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում և բուժում: Մատուցվում են ամբուլատոր և ստացիոնար թոքաբանական բոլոր ծառայությունները` իր որակական հատկանիշներով համապատասխանելով ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է: Ծառայության նպատակներից է օրգան-համակարգերի կանխարգելիչ համալիր հետազոտում՝ վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու համար: Կիրառվում են բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրություն:

Ծառայության մասին

Շնչառական համակարգի ուռուցքաբանական ծառայությունների մասին ավելին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում, կլինիկական, լաբորատոր (արյան ընդհանուր, կենսաքիմիական, հորմոնային, իմունաբանական) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա): Ծառայության շրջանակում ներկայացված է անհրաժեշտ ախտորոշիչ ամբողջական փաթեթ` ժամանակակից սարքերով. արյան գազային կազմի որոշում, թոքերի շնչական ֆունկցիայի գնահատում` սպիրոմետրի օգնությամբ, որն իր տեսակով առանձնանում է 47-50 շնչառական ցուցանիշներ որոշելու ունակությամբ, բրոնխոսկոպիա. I-scan ռեժիմով բրոնխոսկոպ, ինչը հնարավորություն է ընձեռում կատարել մաքսիմալ ճշգրիտ բիոպսիա, լորձաթաղանթի խորության մեջ որոշել առավել ճշգրիտ համապատասխան վայրը:

Ի՞նչ է բուժում թոքաբանը

  • Ալվեոլյար պրոտեինոզ
  • Բրոնխէկտատիկ հիվանդություն
  • Բրոնխիալ ասթմա
  • Բրոնխիտներ
  • Էմֆիզեմա
  • Թոքաբորբեր
  • Թոքային վասկուլիտներ
  • Թոքերի իդիոպաթիկ ֆիբրոզ
  • Թոքերի ծանր օբստրուկտիվ համախտանիշ
  • Թոքերի մասնագիտական հիվանդություններ (սիլիկոզ, ազբեստոզ)
  • Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն
  • Հեմոթորաքս
  • Հեմոպնևմոթորաքս
  • Հիպերսենսիտիվ և այլ ծագման պնևմոնիտներ
  • Պառկելախոցեր
  • Պլևրիտներ
  • Պնևմոթորաքս
  • Սարկոիդոզ

Այցելության ցուցումներ

Բժիշկ թոքաբանի պետք է դիմել , եթե ձեզ մոտ առկա է ցանկացած տեսակի շնչառական խնդիրներ, օրինակ հազ, դժվարաշնչություն, ցավ կրծքավանդակի շրջանումև այլն: «Նաիրի» ԲԿ-ում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները գրագետ բուժում ստանալու համար: Լավ թոքաբանի մոտ այցելության համար կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:

Հիվանդությունների ցանկը

Թոքաբորբեր

Բրոնխիտներ

Բրոնխիալ ասթմա

Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն

Սարկոիդոզ

Թոքերի իդիոպաթիկ ֆիբրոզ

Թոքային վասկուլիտներ

Ալվեոլյար պրոտեինոզ

Բրոնխէկտատիկ հիվանդություն

Էմֆիզեմա

Թոքերի մասնագիտական հիվանդություններ (սիլիկոզ, ազբեստոզ)

Հիպերսենսիտիվ և այլ ծագման պնևմոնիտներ

Թոքերի ծանր օբստրուկտիվ համախտանիշ

Հեմոթորաքս

Հեմոպնևմոթորաքս

Պառկելախոցեր

Պլևրիտներ

Պնևմոթորաքս

Նորություններ

Photo

Սպիրոմետրիան կօգնի գնահատել Ձեր թոքերի ֆունկցիոնալ վիճակը

Հետազոտության արդյունքում ստացած մինչև 50 շնչառական ցուցանիշներն օգնում են վաղ փուլերում ճշգրիտ ախտորոշել շնչառական հիվանդությունները․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի մաստեր-կլաս

Հայ մասնագետներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ թոքերի հիվանդությունների վիրաբուժական բուժման ժամանակակից տեխնիկային` Uniportal VATS․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին...

Իմանալ ավելին ⟶
Photo

Թոքի միջին բլթի լոբէկտոմիայի հազվադեպ վիրահատություն. կլինիկական դեպք

«Նաիրի» բժշկական կենտրոնում ոչ շատ վաղուց գործում է թոքային կամ կրծքային վիրաբուժության ծառայություն, որտեղ

Իմանալ ավելին ⟶