Ուրոլոգիա
Ժամանակակից, բարձր տեխնոլոգիական հագեցվածությամբ ծառայությունն ապահովում է հիվանդների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում և բուժում` առօրյա և արտակարգ հիմունքներով: Կիրառվում են ախտորոշման և բուժման ժամանակակից եղանակներ: Ծառայության շրջանակում հնարավոր է միավորել ուրոլոգներին, անդրոլոգներին, ներզատաբաններին, ճառագայթաբաններին, ուռուցքաբաններին, գինեկոլոգներին, նեֆրոլոգներին և մյուս մասնագետներին:

Ուրոլոգիական ծառայության նպատակներից է օրգան-համակարգերի կանխարգելիչ համալիր հետազոտումը՝ վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու համար: Կիրառվում են բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենոգրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
Ծառայության շրջանակում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված է նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ:
Լապարոսկոպիկ եղանակով իրականացվում են երիկամների վիրահատություններ, էնդոուրոլոգիական վիրահատական միջամտություններ (միզապարկի, շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում, ուրեթերոռենոսկոպիա): Միզապարկի ուռուցքային հիվանդությունների ժամանակ իրականացվում է նախնական ախտորոշում բիոպսիայով` հատկապես աղիքային տրանսպլանտատի ձևավորման համար:
Ի՞նչ է բուժում ուրոլոգը
Բժիշկ-ուրոլոգը զբաղվում է միզուղիների և սեռական օրգանների տարբեր հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։ Ուրոլոգիական ծառայության շրջանակում հետազոտվում և բուժվում են երիկամային առաջնային և այլ հիվանդությունների արդյունքում երիկամային ախտաբանութան բարդությամբ հիվանդները:
«Նաիրի» ԲԿ-ում hիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր (արյան և մեզի ընդհանուր, կենսաքիմիական, բջջաբանական, մեզի ցանքսի և հակաբիոտիկների նկատմամբ զգայնության թեստավորում) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, ՀՏ, ՄՌՏ, ուրետրոցիստոսկոպիա, միզածորանի ստենտավորում, ուրետրոգրաֆիա, ն/ե ուրոգրաֆիա, ռենտգեն, ռադիոիզոտոպային սքանավորում, երիկամների բիոպսիա և այլն): «Նաիրի» ԲԿ-ում բժիշկ ուրոլոգները ունեն բարձր որոկավարում և Երևանում լավագույններից են։
Այցելության ցուցումներ
Բժիշկ- ուրոլոգի դիմելու անհրաժեշտություն կա, եթե ունեք հետևյալ սիմպտոմները՝
- Միզարձակման հաճախականության փոփոխություն
- Միզելուց ցավի, այրոցի զգացում
- Մեզի գույնի փոփոխություն
- Մեջքի ստորին հատվածներում կամ երիկամների շրջանում ցավի առկայություն
- Էրեկցիայի հետ կախված խնդիրներ, ցավ՝ սեռական հարաբերությունների ժամանակ կամ այլ սեռական բնույթի խանգարումներ
- Սերմնահեղուկի մեջ արյան առկայություն
- Ամորձիների ցավ, այտուցում կամ ամորձիների այլ փոփոխությունները կարող են կապված լինել ամորձիների կամ սերմնահեղուկի խողովակների խնդիրների հետ
- Միզապարկի դիսֆունկցիա, մեզը պահելու դժվարություն, միզելու հաճախակի ցանկություն կամ միզապարկի թերի դատարկում
- Ոտքերի կամ դեմքի շրջանում այտուցները նույնպես կարող են փաստել միզուղիների հետ կապված խնդիրների մասին
Նման ախտանիշներ զգալու դեպքում ավելի ճշգրիտ ախտորոշման և բուժման համար խորհուրդ է տրվում դիմել ուրոլոգի։
Լավ ուրոլոգի կարող եք դիմել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:

Հիվանդությունների ցանկը
Քրոնիկական պիելոնեֆրիտ
Ֆունկցիոնալ երիկամային անբավարարություն
Երիկամների ախտաբանություն հղիների մոտ
Անմիզապահություն
Տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարումներ
Տղամարդկանց անպտղություն
Պրոստատիտ
Օրխիտ
Էպիդիդիմիտ
Ցիստիտ
Ուրեթրիտ
Միզակապություն
Հիդրոցելե
Գաղտնամորձություն
Ֆիմոզ
Սերմնալարի անոթների վարիկոզ լայնացում
Պեյրոնի հիվանդություն
Առնանդամի վնասվածք
Շագանակագեղձի ադենոմա
Միզապարկի ուռուցք
Պրիապիզմ
Միզաքարային հիվանդություն
Միզապարկի դիվերտիկուլ
Միզուկի ստրիկտուրաներ
Շագանակագեղձի քաղցկեղ
Փոշտի օրգանների բուշտ
Բժիշկներ
Նորություններ
Նարեկ Մելքոնյանը մասնակցել է Եվրոպական ուրոլոգների ասոցիացիայի տարեկան կոնգրեսին։
«Նաիրի» բժշկական կենտրոնի ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը մասնակցել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի 40-րդ հոբելյանական ամենամյա կոնգրեսին, որը տեղի է ունեցել մարտի 21-24-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
Արական անպտղություն
Վաղուց ապացուցված է, որ անպտղություն հանդիպում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց մոտ։
Եվրոպացի մասնագետը ուրոլոգիական վիրահատություններ է իրականացրել «Նաիրի» ԲԿ-ում
Արդեն երկորդ օրն է «Նաիրի» ԲԿ-ում ուրոլոգիական վիրահատություններն իրականացվում են եվրոպացի մասնագետ, հայտնի ուրոլոգ Մարեկ Զավաձկիի գլխավորությամբ․․․
Ուրոլոգիական վիրահատություններ լազերով
Այսօր բժիշկներին հասանելի առաջավոր, լավագույն տեխնոլոգիաները «Նաիրի» բժշկական կենտրոնում դարձել են առօրյա աշխատանքի մի մաս...
Լապարոսկոպիկ ադրենալէկտոմիա. կլինիկական դեպք
Հիվանդ Ե.Տ. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումներից մինչև
Հաճախ տրվող հարցեր
Ուրոլոգի մոտ առաջնային այցելությունը բաղկացած է մի քանի կարևոր փուլերից, որոնց նպատակը հիվանդության ամբողջական պատկերը ստանալն է։ Բժիշկը մանրամասն լսում է գանգատները, գնահատում ցավի տեղակայումը, միզարձակման բնույթը և ծանոթանում հիվանդության պատմությանը։ Այնուհետև կատարվում է կլինիկական զննում և, ըստ ցուցումների, միզասեռական օրգանների վիճակի մասնագիտական գնահատում։ Անհրաժեշտության դեպքում կարող են ցուցվել լրացուցիչ լաբորատոր և գործիքային հետազոտություններ։
Ուրոլոգի խորհրդատվության համար կարող եք հերթագրվել՝ զանգահարելով 89 00 հեռախոսահամարով կամ այցելելով «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ք. Երևան, Պարոնյան 21 հասցեով։ Եթե ունեք նախկինում կատարված լաբորատոր անալիզների արդյունքներ, գործիքային հետազոտությունների պատասխաններ կամ այլ բժշկական եզրակացություններ, ցանկալի է այցի օրը դրանք վերցնել Ձեզ հետ։
«Նաիրի» բժշկական կենտրոնում, ըստ կլինիկական պատկերի, կարող են ցուցվել մեզի և արյան ընդհանուր ու կենսաքիմիական քննություններ, PSA թեստ, վարակների հայտնաբերման քսուկներ և բակտերիոլոգիական ցանքսեր, ինչպես նաև ՈւՁՀ, ԿՏ, ՄՌՏ և էնդոսկոպիկ հետազոտություններ։ Հետազոտությունների ընտրությունը կախված է գանգատներից, զննման արդյունքներից և ենթադրվող հիվանդությունից։
«Նաիրի» բժշկական կենտրոնում ուրոլոգիական ծառայությունն իրականացվում է միայն մեծահասակների համար։ Մանկական ուրոլոգի ընդունելություն չի կազմակերպվում։ Երեխաների ընդունելությունն իրականացվում է բացառապես մանկաբույժի և քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից։
Այո, ուրոլոգը զբաղվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց միզուղիների համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։ Կանանց դեպքում ուրոլոգիական խնդիրները կարող են ներառել միզուղիների վարակներ, միզարձակման խանգարումներ, անմիզապահություն, միզաքարային հիվանդություն և օնկոուրոլոգիական վիճակներ։ Եթե խնդիրը վերաբերում է նաև վերարտադրողական համակարգին, կարող է անհրաժեշտ լինել գինեկոլոգի համատեղ գնահատումը։
Այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում առցանց գրանցման հնարավորությունը հասանելի չէ։ Ուրոլոգի մոտ ընդունելության ամրագրման և հարմար ժամ ընտրելու համար անհրաժեշտ է զանգահարել 89 00 հեռախոսահամարով։
Ոչ, «Նաիրի» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից տնային այցեր չեն իրականացվում։ Ուրոլոգի խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել և այցելել կլինիկա, քանի որ ճշգրիտ ախտորոշումը հաճախ պահանջում է լաբորատոր և գործիքային հետազոտություններ, որոնք հնարավոր է իրականացնել միայն կլինիկական պայմաններում։
Ուրոլոգը զբաղվում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց միզուղիների և տղամարդկանց վերարտադրողական համակարգի հիվանդություններով, իսկ անդրոլոգը նեղ մասնագետ է, որը կենտրոնանում է բացառապես տղամարդկանց առողջական խնդիրների վրա։ Անդրոլոգիայի շրջանակում առավել հաճախ քննարկվում են հորմոնալ խանգարումները, էրեկտիլ դիսֆունկցիան, վաղաժամ սերմնաժայթքումը և տղամարդու անպտղությունը։
Հեղինակ՝
Թարմացվել է՝
21 հոկտեմբերի 2025, 10:21Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
