Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
Նեղ մասնագիտացված ծառայություն, որի գործառույթը ներառում է հիվանդների ներվիրահատական անզգայացումը, հետվիրահատական ցավազրկումը, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրաբուժական և սոմատիկ հիվանդների բուժումը:
Անեսթեզիան ապահովում է բոլոր վիրահատությունների, վիրաբուժական գործողությունների և միջամտությունների անզգայացումը, ինչը ներառում է ժամանակակից անզգայացման մեթոդների կիրառումը` ընդհանուր բազմակոմպոնենտային անեսթեզիան, ներառյալ առանձին մեկ թոքի օդափոխությունով, կոկորդային դիմակի տեղադրումով, ներերակային անեսթեզիան, ողնուղեղային, էպիդուրալ, լոկոռեգիոնար անզգայացում և նրանց զուգակցումը` ընդհանուր-էպիդուրալ, ընդհանուր-լոկոռեգիոնար, ողնուղեղային-էպիդուրալ, ողնուղեղային-լոկոռեգիոնար անեսթեզիան:
Հիվանդի ընդհանուր վիճակը գնահատելու, անզգայացման մեթոդը որոշելու և հիվանդին վիրահատությանը նախապատրաստելու նպատակով ԱԻԹՎ բժիշկների կողմից կատարվում է անեսթեզիոլոգիական նախավիրահատական զննում, որի ժամանակ գնահատվում է հիվանդի անեսթեզիոլոգիական ռիսկի աստիճանը` ըստ ASA-ի և ներշնչափողային ինտուբացիայի դժվարությունը` ըստ Mallampati սանղակի: Հաշվի առնելով վիրաբուժական միջամտության ձևը, ծավալը, երկարատևությունը, հիվանդի ընդհանուր վիճակը, բժիշկ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի կողմից որոշվում է անզգայացման այս կամ այն տեսակը: Առավել ուշադրությամբ են կատարվում ծանր ներշնչափողային ինտուբացիաները, որոնց դեպքում օգտագործվում են հատուկ սարքեր` բրոնխոսկոպ, Air Traq, կոկորդային դիմակ, I-gel խողովակներ և այլն: Հիվանդի ներվիրահատական անվտանգության ապահովման համար կատարվում է կենսական ցուցանիշների մշտական մոնիթորինգ`զարկերակային ճնշման ինվազիվ կամ ոչ ինվազիվ չափում, էլեկտրասրտագրություն` տարբեր արտածումներում, սատուրոմետրիան, ջերմաչափումը, շնչառության հաճախականության, ներշնչվող և արտաշնչվող գազերի O2,CO2, անեսթետիկների քանակի որոշում:
Վաղ հետվիրահատական շրջանը`երկու ժամ վիրահատության ավարտից հետո, հիվանդները տեղափոխվում են ինտենսիվ թերապիայի հետվիրահատական սրահ, որտեղ նրանք շնչում են թթվածին, գտնվում են մշտական մոնիթորինգի և հսկողության տակ: Առանձնահատուկ ուշադրության են արժանանում հետվիրահատական շրջանում հիվանդների ցավազրկումը, ինչն իրականացվում է տարբեր դեղերի ներարկումներով, երկարատև էպիդուրալ ցավազրկումով, լոկոռեգիոնար անզգայացումով: Վերջինի կիրառումն ապահովում է վիրահատված մարմնի տարբեր հատվածների և վերջույթների երկարատև ցավազրկումը տարբեր նյարդերի և նյարդային հյուսակների պաշարման միջոցով, ինչն իրականացվում է ասեպտիկ պայմաններում և ուլտրաձայնային հսկողության ներքո: Լոկոռեգիոնար ցավազրկման մեթոդներից ծառայությունն իրականացնում է TAP,PENG, PENG-LFCN, ESP, Adductor canal, Brachialis, Interscalene, Pudendal, PECS I-PECS II, Popliteal Sciatic, Fascia iliaca, Clavipectoral Fascia և այլ պաշարումներ:
Անեսթեզիոլոգիական ծառայությունը նաև ապահովում է փոքր ինվազիվ միջամտությունների և հետազոտությունների անզգայացումը` օֆտալմոլոգիա, գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, ցիստոսկոպիա, abrasio cavi uteri, MRT, Computer tomography և այլն: Նրանց մեծամասնությունն իրականացվում է ներերակային անզգայացման և ինքնուրույն շնչառության պայմաններում:
Անեսթեզիոլոգիական ծառայությունը ներառում է մանկահասակ հիվանդների անեսթեզիոլոգիական ապահովումը քիթ-կոկորդ-ականջ, օֆտալմոլոգիական և ոսկրաբանական վիրահատությունների ժամանակ, ինչպես նաև MRT և Computer tomography հետազոտությունների դեպքում:
Բժշկական սարքերի առկայությունը
- Drager Fabius plus XL նարկոզային սարքեր (Սևոֆլուրան, Իզոֆլուրան)
- Drager Vista 120 բազմաֆունկցիոնալ ինվազիվ և ոչ ինվազիվ մոնիթորներ
- Scio Four Oxi plus գազանալիզատոր
- Schiller Defigard 5000 դեֆիբրիլյատոր-կարդիովերտեր,
- թթվածնի, խտացված օդի կենտրոնացված մատակարարում և վակուում-համակարգ:
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման ծառայությունն իրականացնում է ստացիոնարում գտնվող, կամ սրտի և շնչառության կանգով ընդունված հիվանդների սիրտ-թոքային վերակենդանացման, ինչպես նաև հակաշոկային գործողություններ, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրաբուժական և սոմատիկ հիվանդների ինտենսիվ թերապիան և վերակենդանացման միջոցառումները` օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների պրոթեզավորում ու վերականգնում, հիվանդների մշտական շուրջօրյա հսկողություն և խնամք, սանիտարական մշակում, պառկելախոցերի կանխարգելում, արհեստական շնչառության պայմաններում ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների տեղափոխում ախտորոշիչ հետազոտությունների, վիրահատական միջամտությունների կատարման նպատակով:
Ծառայությունը իրականացնում է.
- սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, սրտի ռիթմի վերականգնում` առիթմիաների ժամանակ, դեղորայքային, դեֆիբրիլյացիա, կարդիովերսիա, սրտի ռիթմը վարող ժամանակավոր սարքի տեղադրում,
- թոքերի երկարատև ինվազիվ արհեստական օդափոխություն օժանդակ ռեժիմների կիրառում,
- թոքերի ոչ ինվազիվ արհեստական օդափոխություն օժանդակ ռեժիմների կիրառում,
- տրանսկուտան դիլատացիոն և ավանդական տրախեոստոմիա,
- սանացիոն և ախտորոշիչ բրոնխոսկոպիա,
- գաստրոստոմայի տեղադրում,
- անհրաժեշտ ախտորոշիչ լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ՈՒՁՀ, գաստրոդուոդենոսկոպիա, կոլոնոսկոպիա, սոնոգրաֆիա, ԷխոՍԳ, անոթների դուպլեքս սքանավորում, ռենտգեն հետազոտություն, ընդհանուր, կենսաքիմյական, մանրենաբանական, արյան գազերի հետազոտություններ),
- շնչառության և պերիֆերիկ և կենտրոնական հեմոդինամիկայի հիմնական ցուցանիշների մոնիթորինգ,
- մագիստրալ անոթների (ենթաանրակային, լծային կամ ազդրային երակների) պունկցիա և կաթետերավորում,
- պլևրալ խոռոչների պունկցիա և դրենավորում,
- սուբդուրալ տարածության պունկցիա
- ծանր հիվանդների վաղ վերականգնողական միջոցառումներ:
Բժշկական սարքերի առկայությունը
- Drager Drager Savina 100 և Drager Savina 300 ստացիոնար արհեստական օդափոխության սարքեր,
- Newport շարժական արհեստական օդափոխության սարքեր,
- Drager Vista 120 բազմաֆունկցիոնալ ինվազիվ և ոչ ինվազիվ մոնիթորներ (ինվազիվ և/կամ պերիֆերիկ զարկերակային ճնշում, էլեկտրասրտագրություն` տարբեր արտածումներում, սատուրոմետրիա, ջերմաչափում, շնչառության հաճախության, արտաշնչվող ածխաթթվի որոշում),
- Massimo Radical 7 ոչ ինվազիվ մոնիթոր,
- Schiller Defigard 5000 դեֆիբրիլյատոր-կարդիովերտեր,
- բարձր ռիսկի համար նախատեսված հակապառկելախոցային ներքնակներ,
- թթվածնի, խտացված օդի կենտրոնացված մատակարարում և վակուում-համակարգ,
- արժական թթվածնի բալոններ:
Գործընկերներ
- «Էրեբունի» ԲԿ անեսթեզիայի, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ք.Երևան, Հայաստան,
- Departement d`Anesthesie-reanimation, Hopital Prive Nord Parisien.
Հիվանդությունների ցանկը
Լայնածավալ վիրահատություններից հետո ծայրահեղ ծանր վիճակներ
Դեկոմպենսացված սոմատիկ հիվանդություններ
Բազմաօրգանային անբավարարություն
Օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումներ
Հեմոդինամիկայի ու շնչառության սուր խանգարումներ
Բժիշկներ
Նորություններ
Նաիրի բժշկական կենտրոնը ստացել է որակի կառավարման ISO 9001:2015 ստանդարտի սերտիֆիկատ
Նաիրի բժշկական կենտրոնը հաստատակամ է ապահովելու մատուցվող ծառայությունների բարձր որակը և պացիենտների գոհունակությունը։
Կլինիկական դեպք. լոկոռեգիոնար անզգայացում
75 տարեկան հիվանդի մոտ ախտորոշվել է աջ ծնկահոդի միջային մահիկի վնասում: Պլանավորվել է կատարել արթրոսկոպիա․․․
Լոկոռեգիոնար անզգայացում. երբ ընդհանուր անզգայացումը ցանկալի չէ
Լոկոռեգիոնար ցավազրկումը ցավային իմպուլսի տեղային ընդհատումն է՝ նյարդերի կամ նյարդային հյուսակների պաշարման եղանակով, և իրականացվում է ուլտրաձայնային հսկողության պայմաններում և/կամ նյարդախթանիչի կիրառմամբ...
Ծառայությունների ցանկ
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
