logo
JCI GOLD SEAL
8900

Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա

Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա

Ծառայությունը ներառում է աղեստամոքսային համակարգի, լյարդի, լեղապարկի և լեղուղիների ախտաբանության ախտորոշումը և բուժումը: Ստացիոնար բուժման գործընթացը ներառում է դեղորայքային բուժում, սննդաբուժություն, ֆիտոթերապիա, ֆիզիոթերապիա։ Յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է բուժման և սննդի անհատական սխեմա։ Որովայնի խոռոչի, ռետրոպերիտոնեալ տարածության տարբեր հիվանդությունների ժամանակ մատուցվում են պլանային և շտապ վիրաբուժական ծառայություններ։

Գաստրոէնտերոլոգիան բժշկության ոլորտ է, որն ուղղված է ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների ուսումնասիրությանը, ախտորոշմանը և բուժմանը:

Այցելության ցուցումներ

Ահա մի քանի ընդհանուր ախտանշաններ, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժիշկ- գաստրոէնտերոլոգի:

  • Ցավ կամ անհանգստություն ստամոքսի շրջանում․ Եթե դուք ունենում հաճախակի ցավ` որովայնի վերին կամ ստորին հատվածում, եթե ցավը երկարատև է, ինտենսիվ կամ ուղեկցվում է այլ ախտանիշներով, դա կարող է վկայել ստամոքս-աղիքային տարբեր խնդիրների մասին:
  • Ախորժակի փոփոխություններ. Ախորժակի կորուստը, չափից ավելի քաղցը կամ ուտելու սովորությունների այլ փոփոխությունները կարող են կապված լինել ստամոքս-աղիքային համակարգի խնդիրների հետ:
  • Մարսողական խանգարումներ.Մշտական մարսողական խնդիրները, ինչպիսիք են այրոցը, փորկապությունը կամ փորլուծությունը:
  • Կղանքի անսովոր գույնը, արյունը, չմարսված սննդի մասնիկները կամ կղանքի կառուցվածքի փոփոխությունները կարող են լինել աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների նշաններ:
  • Հանկարծակի և անբացատրելի քաշի կորուստը:
  • Ընդհանուր ախտանշանները, ինչպիսիք են հոգնածությունը, թուլությունը, ջերմությունը և էներգիայի կորուստը:

Նմանատիպ ախտանիշների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել գաստրոէնտերոլոգի` մասնագիտական գնահատման, ախտորոշման և անհրաժեշտության դեպքում բուժման համար:

Գաստրոէնտերոլոգիական ծառայություն` «Նաիրի» ԲԿ-ում

Ծառայության նպատակներից է օրգան-համակարգերի կանխարգելիչ համալիր հետազոտումը՝ վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու համար: Կիրառվում են բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային շերտագրություն:

«Նաիրի» բժշկական կենտրոնում գաստրոէնտերելոգիական ծառայության շրջանակներում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված են նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ: Ստացիոնար բուժման գործընթացը ներառում է արդի միջազգային չափանիշներին համապատասխան դեղորայքային բուժում, սննդաբուժություն, ֆիզիոթերապիա։ Յուրաքանչյուր հիվանդի համար մշակվում է բուժման և սննդի անհատական սխեմա։


Գաստրոէնտերոլոգ Երևանում

Վիրաբուժություն

Վիրահատական բուժումն իրականացվում է ժամանակակից և նվազագույն ինվազիվ եղանակներով՝ վիրահատության ընթացքում ապահովելով օրգանների նվազագույն վնասումը և հիվանդների արագ հետվիրահատական վերականգնումը: Կատարվում են որովայնի առաջային պատի և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, խթաղու և ուղիղ աղու ախտաբանությամբ հիվանդների պլանային վիրաբուժական միջամտություններ, շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն:

Գաստրոէնտերոլոգ Երևանում

Հետվիրահատական հիվանդասենյակներում բարձր հարմարավետությունը երաշխավորված է : Հետվիրահատական հիվանդասենյակներն ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի, բուժքույրական շտապ կանչի համակարգերով։

Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում

Իրականացվում են բաց և լապարոսկոպիկ-էնդոսկոպիկ վիրահատություններ.

  • կերակրափողի ուռուցքային ախտահարումների ժամանակ` կերակրափողի լապարոսկոպիկ հեռացում և նրա փոխարինում ստամոքսային խողովակով,
  • ընդլայնված ուռուցքային հիվանդությունների ժանամակ` լիմֆոդիսսեկցիա, ատիպիկ ռեզեկցիաներ, տարբեր հիվանդությունների ժամանակ պացիենտի սնուցումը պահպանելու նպատակով` գաստրոստոմի տեղադրում,
  • պանկրեատիտների, պանկրեանեկրոզների, կիստաների, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, մարմնի և պոչի ուռուցքների դեպքերում` դիստալ և պրոքսիմալ մասնահատում (այս վիրահատությունը ներկայում Հայաստանում իրականացնում է միայն պրոֆ. Ա. Ադամյանը),
  • լյարդի ռեզեկցիաներ, ցանկացած տեղակայման էխինոկոկային կիստաների հեռացում,
  • լեղուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ խոլեդոխոլիթիազի, նեղացումների, ուռուցքային ախտահարումների ժամանակ,
  • բարակ աղիների մասնահատում` մանուալ և գործիքային անաստամոզների տեղադրումով, Էնտերոստոմների դուրսբերում և փակում,
  • ուղիղ աղու որովայնա-պերինեալ հեռացում, ուղիղ աղու առաջնային և ցածր մասնահատում ու անաստոմոզի ստեղծում, կոլոստոմների դուրսբերում և փակում,
  • ճողվածքների վիրահատություններ` բարդացած աղիքային անանցանելիությամբ, ցանցային պրոթեզավորմամբ,
  • բարդ համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքերում (լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա, ադրենալէկտոմիա և այլն) վիրաբուժական բազմապրոֆիլ թիմը (գինեկոլոգներ, օնկոգինեկոլոգներ, ուրոլոգներ և այլն) համատեղ իրականացնում է վիրահատություններ` միաժամանակ կամ փուլառփուլ,
  • ճարպակալման բուժում` լապարոսկոպիկ եղանակով (ստամոքսի բանդաժավորում, sleeve-գաստրէկտոմիա, ստամոքսի by-pass և BIB-ներստամոքսային փուչիկի տեղադրում):

Ծառայության շրջանակում իրականացվում է կոլոռեկտալ վիրաբուժություն. ուղիղ և հաստ աղու սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում, կոնսերվատիվ և վիրահատական բուժում, այդ թվում` հաստ աղու քաղցկեղով, բորբոքային կամ դիվերտիկուլային հիվանդությամբ տառապող ծանր հիվանդների բուժում։

Կատարվում են բացառիկ վիրաբուժական միջամտություններ.

  • ուղիղ աղու ուռուցքների համակցված լապարոսկոպիկ և տրանսանալ վիրահատություններ,
  • ստամոքսի լապարոսկոպիկ ռեզեկցիա` խոցերի և ուռուցքային ախտաբանությունների ժամանակ,
  • լապարոսկոպիկ պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսային գեղձի գլխիկի, լեղածորանի և ֆատերովյան պտկիկի ուռուցքային ախտահարման ժամանակ,
  • բարիաթրիկ միջամտություններ,
  • Ցենկերի դիվերտիկուլի ժամանակ` տրանսօրալ դիվերտիկուլէկտոմիա:

Բուժառուների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր (արյան ընդհանուր, կենսաքիմիական, իմունաբանական, բջջաբանական) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, էնդոսկոպիկ հետազոտություններ` գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):

Երևանում գաստրոէնտերոլոգի մոտ կարող եք գրացնվել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք։

Հիվանդությունների ցանկը

Աղիների անանցանելիություն

Աղիների արյունահոսություն

Աղիների կպումներ

Աղիների նեղացում

Աղիների ուռուցք

Աղիներում` օտար մարմիններ, բեզոարներ

Աճուկային ճողվածք

Գաստրո-էզոֆագեալ ռեֆլյուքս

Դիվերտիկուլիտ

Դիվերտիկուլոզ

Ենթաստամոքսային գեղձի գլխիկի, մարմնի և պոչի ուռուցքներ

Ենթաստամոքսային գեղձի կիստաներ

էխինոկոկային կիստաներ

Թափածակումներ

Լեղապարկի ուռուցք

Լեղապարկի պոլիպոզ

Լեղաքարային հիվանդություն

Լեղուղիների նեղացումներ

Լեղուղիների ուռուցքային ախտահարումներ

Լյարդի և փայծաղի պարազիտար և ոչ պարազիտար բշտեր

Խոլեդոխոլիթիազ

Կերակրափողի ախալազիա

Կերակրափողի ուռուցք

Ճարպակալում

Որովայնի առաջային պատի ճողվածք

Որովայնի խոռոչի կիստաներ

Որովայնի խոռոչի ուռուցքներ

Որովայնի խոռոչում` բորբոքական հեղուկ, թարախակույտ

Ուղիղ աղու ուռուցք

Պանկրեանեկրոզ

Պերիտոնիտ

Ռետրոպերիտոնեալ ուռուցքներ

Ռետրոպերիտոնեալ կիստաներ

Սուր և քրոնիկ ապենդիցիտ

Ստամոքսի արյունահոսություն

Ստամոքսի ուռուցք

Ստամոքսում` օտար մարմին

Ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածք

Ցենկերի դիվերտիկուլ

Փայծաղի ախտաբանություն

Ստոծանու ճողվածք

Սուր և քրոնիկ թութք

Ուղիղ աղիքի ճաքեր

Հետանցքի ճաքեր

Ռեկտովագինալ խուղակներ

Ռեկտոցելե

Սուր և քրոնիկ պարապրոկտիտներ

Ուղիղ աղու խուղակներ

Պոչուկի էպիթելյալ ուղիներ

Ուղիղ աղու և հետանցքի ուռուցքների տրանսանալ հեռացում

Շուրջհետանցքային սրածայր կոնդիլոմաներ

Ուղիղաղի-հեշտոցային խուղակներ

Պոչուկի էպիթելյար մուտքեր

Շեքի առաջային մասի և սրբոսկր-պոչուկային շրջանի մաշկի թարախային ախտահարում

Սրածայր կոնդիլոմաներ և պապիլոմաներ

Ուղիղ և հաստ աղիների ուռուցքներ

Ուղիղ և հաստ աղիների պոլիպներ

Ուղիղ աղու արտանկում

Աղիքի ինվագինացիա

Փորկապություն (քրոնիկ)

Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ

Քրոնի հիվանդություն

Ստամոքսի և 12-մատյա աղու խոց

Հեպատիտներ (տարբեր ծագման)

Lյարդի ցիռոզ

Պանկրեատիտ (սուր և քրոնիկ)

Ճիճվային հիվանդություն

Լեղուղիների բորբոքումներ

Հետանցքի սեղմանի անբավարարություն (անկղապահություն)

Նորություններ

Photo

Որովայնային ճողվածքների լապորոսկոպիկ վիահատություններ

Որովայնային ճողվածքները բավական տարածված են

Իմանալ ավելին ⟶
Photo

Բարիատրիկ վիրահատություններ Նաիրի ԲԿ-ում

160 կգ քաշով 40 տարեկան տղամարդը դիմել է ստամոքսը փոքրացնելու վիրահատության՝ նիհարելու  և առողջությունը վերականգնելու նպատակով։

Իմանալ ավելին ⟶
Photo

Ճողվածքների վիրահատություններ՝ լապարոսկոպիկ եղանակով

Ճողվածքների բաց վիրահատություններն արդեն անցյալում են:

Իմանալ ավելին ⟶

«Նաիրի» բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքը ամբողջությամբ վերանորոգվել է

Վերջերս ավարտվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները։ Բաժանմունքը այժմ համապատասխանում է Եվրոպական բարձր չափանիշներին՝ միաժամանակ ապահովելով որակ, հարմարավետություն և ներդաշնակ միջավայր։
Իմանալ ավելին ⟶
Photo

«Նաիրի» ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է

Նոր վերանորոգված բաժանմունք՝ գեղագիտական լուծումներով և սարքավորումներով։ Ավարտին են հասցվել Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։

Իմանալ ավելին ⟶
Photo

Կերակրափող-ստամոքսային ուռուցքի բուժման նպատակով պրոֆ․ Անդրանիկ Ադամյանի կողմից կատարվել է լապարոսկոպիկ եղանակով կերակրափողի և ստամոքսի մասնահատում՝ կրկնակի ուղիների ստեղծմամբ

Տվյալ տեղակայմամբ ուռուցքի ժամանակ այս մեթոդը համարվում է արդիական, համընդհանուր ընդունված՝ ըստ միջազգային չափորոշիչների։
Այս լապարոսկոպիկ մեթոդը քիչ ինվազիվ է, նվազ տրավմատիկ, ապահովում է ռադիկալիզմը, հիվանդին տալիս է․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատության մասնագիտացված դասընթաց «Նաիրի» ԲԿ-ում

Medtronic ընկերության հետ համատեղ` «Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ պրոֆ. Անդրանիկ Ադամյանի կողմից, անցկացվել է ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատության մասնագիտացված դասընթաց...

Իմանալ ավելին ⟶
Photo

Վերապատրաստման դասընթացներ՝ ճողվածքների վիրահատություն

«Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ պրոֆ. Անդրանիկ Ադամյանի կողմից անցկացվել է ճողվածքների լապարասկոպիկ վիրահատության դասընթաց, որը կազմակերպվել է․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. ենթաստամոսային գեղձի պոչի ուռուցքի հեռացում լապարոսկոպիկ եղանակով

Պացիենտը դիմել է ընդունարան՝  գանգատվելով ցավի առկայությունից էպիգաստրալ շրջանում, դիսկոմֆորտի զգացողությունից, սրտխառնոցից, փսխումից և ընդհանուր թուլությունից․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Հազվադեպ վիրահատական դեպք. փայծաղի լապարոսկոպիկ վիրահատություն

Հիվանդի մոտ արյան համակարգի հիվանդության պատճառով առաջացել է փայծաղի գիգանտ չափերի մեծացում։ Կատարվել է փայծաղի լապարոսկոպիկ հեռացում․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Բարիատրիկ վիրաբուժություն՝ ստամոքսի վիրահատություն

Վիրաբույժ, բ.գ.թ., Սամվել Զաքարյանը պատասխանում է պացիենտների հարցերին․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում

Վերջին տարիներին համաշխարային առաջատար կլինիկաները կիրառում են նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունները՝ թորակո-լապարոսկոպիկ եղանակով․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով

Լապարոսկոպիկ վիրահատություններն առավել արդյունավետ են, քանի որ տեղի են ունենում բարձր տեսանելիության հնարավորությամբ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Առաջին անգամ, բացառիկ վիրահատություն Հայաստանում

«Դունբարի համախտանիշը» դրսևորվում է խրոնիկ, պարբերական որովայնային ցավով, որը կապված է միջին աղեղնաձև կապանի կողմից ցողունային զարկերակի սեղմման հետ։ Սա նաև անվանում են «որովայնային աքսիսի համախտանիշ»․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Հազվադեպ համակցությամբ ուռուցքների միաժամանակյա վիրահատություն

Օրերս «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվեց հազվադեպ հանդիպող ախտաբանական վիճակի վիրահատական միջամտություն: Պացիենտի մոտ առկա երկու տարբեր ուռուցքի կապակցությամբ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան

Օնկոլոգիական հիվանդությունների մեջ բավականին մեծ տարածում ունեն հաստ աղիքի

Իմանալ ավելին ⟶
Photo

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» ԲԿ-ում կատարվել է կերակրափողի դիվերտիկուլի հեռացման տրանսօրալ վիրահատություն

Հայաստանում առաջին անգամ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի վիրահատություն՝ տրանսօրալ էզոֆագոդիվերտիկուլոստոմիա

Իմանալ ավելին ⟶
Photo

Ուղիղ աղու լապարասկոպիկ որովայնաշեքային էքստիրպացիա. կլինիկական դեպք

Հիվանդ Ա.Գ. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով ընդհանուր թուլությունից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք

Հիվանդ Բ.Ա.  դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով որովայնի վքնածությունից, մեթեորիզմից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորստից․․․

Իմանալ ավելին ⟶