Էնդոկրինոլոգիա
Էնդոկրինոլոգը զբաղվում է ներզատիչ գեղձերի և հորմոնային համակարգի հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ։ Էնդոկրինոլոգի խորհրդատվությունը կարող է ցուցվել վահանաձև գեղձի խանգարումների, շաքարային դիաբետի, մարմնի քաշի փոփոխությունների, նյութափոխանակության խանգարումների, դաշտանային ցիկլի որոշ շեղումների, մազաթափության, ինչպես նաև այլ հորմոնալ խանգարումների դեպքում։
«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են էնդոկրինոլոգի խորհրդատվություն, հորմոնային վիճակի գնահատում և անհրաժեշտ լաբորատոր ու գործիքային հետազոտությունների կազմակերպում։
Ծառայության շրջանակում կիրառվում են էնդոկրին գեղձերի հետազոտման ժամանակակից լաբորատոր հետազոտություններ (ճարպային և ածխաջրային փոխանակություն, հորմոնների խտության որոշման բարձր զգայնության եղանակներ) և գործիքային քննություններ (ՈՒՁՀ, ռենտգեն հետազոտություն, սցինտիգրաֆիա, բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա, դենսիտոմետրիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
Էնդոկրին ծառայության շրջանակներում իրականացվում է ինչպես կոնսերվատիվ (դեղորայքային), այնպես էլ վիրահատական բուժում հետևյալ օրգանների ախտահարումների ժամանակ.
- ենթաստամոքսային գեղձ
- լյարդ
- հիպոֆիզ,
- մակերիկամներ,
- սեռական գեղձեր
- վահանաձև գեղձ,
- հարվահանաձև գեղձ,
- ուրցագեղձ, և այլն:

Մասնագետները վիրահատության ժամանակ նախապատվությունը տալիս են օրգան- պահպանողական նվազինվազիվ վիրաբուժությանը, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, ուլտրաձայնային հսկողությամբ իրականացվող միջամտություններին։
Էնդոկրին ծառայությունը համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար կլինիկաների հետ:
Գործընկերներ
- Anton Luger, MD, Professor of Medicine, Head of Division of Endocrinology and Metabolism, Department of Medicine III, Medical University of Vienna, General Hospital of Vienna, Vienna, Austria,
- Maria Grazia Castagna- Professor of Medicine, Head of Division of Endocrinology and Metabolism, University Hospital of Siena, Italy,
- Gabriele Materazzi, Alexandr Aghababyan - University Hospital of Pisa, Italy
- Եվրոպական թիրեոիդոլոգիայի ասոցիացիա (European Thyroid association, ETA),
- European Association for the Study of Diabetes (EASD),
- Լյուդմիլա Յակովի Ռոժինսկայա, բ.գ.դ., պրոֆեսոր, ՌԴ ԱՆ Էնդոկրինոլոգիական գիտական կենտրոնի դաշնային պետական բյուջետային հաստատության նեյրոէնդոկրինոլոգիայի և օստեոպաթիայի բաժանմունքի գլխավոր գիտաշխատող,
- Տատյանա Լեոնիդի Կարոնովա, բ.գ.դ., Կլինիկական էնդոկրինոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի ԱՆ Վ.Ա. Ալմազովի անվան հյուսիս-արևմտյան դաշնային բժշկական հետազոտական կենտրոնի, Դաշնային պետական բյուջետային հաստատության ակադեմիկոս, Ի.Պ. Պավլովի անվան Սանկտ-Պետերբուրգի Առաջին պետական բժշկական համալսարանի ֆակուլտետային թերապիայի ամբիոնի պրոֆեսոր,
- ՌԴ բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիա:
Հիվանդությունների ցանկը
Վիտամին D3-ի անբավարարություն
Վերարտադրողական խանգարումներ
Ճարպակալում
Շաքարային դիաբետ. 1-ին և 2-րդ տիպի
Էկտոպիկ ԱԿՏՀ համախտանիշ
Էնդոկրին համակարգի բարորակ և չարորակ ուռուցքային հիվանդություններ (բազմակի էնդոկրին նեոպլազիաներ (MEN) համախտանիշ)
Վահանաձև գեղձի հիվանդություններ
Հարվահանաձև գեղձի հիվանդություններ
Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ
Մակերիկամի հիվանդություններ
Օստեոպորոզ
Բժիշկներ
Նորություններ
Նաիրի ԲԿ-ն ակտիվ մասնակցում է միջազգային կոնֆերանսների
Նաիրի ԲԿ-ի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը և փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Նոնա Մարտիրոսյանը Ֆլորենցիայում մասնակցել են միջազգային հերթական կոնֆերանսի
«Նաիրի» ԲԿ-ում շարունակվում է որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման գործընթացը
«Նաիրի» ԲԿ-ում որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի շրջանակներում՝ «Մենեջմենթ Միքս» եվրոպական ընկերության մեր գործընկերների հետ համատեղ շարունակվում են անձնակազմի վերապատրաստման դասընթացները։
Նոնա Մարտիրոսյանը արժանացել է ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023 պատվավոր մրցանակին
Մեծ հպարտությամբ ենք նշում, որ «Նաիրի» ԲԿ-ի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար, թեր. գծով գլխավոր տնօրենի տեղակալ, Հայկական Թիրեոիդ ասոցիացիայի համահիմնադիր և համանախագահ, ԵՊԲՀ թերապիայի ամբիոնի դոցենտ Նոնա Մարտիրոսյանը օրեր առաջ Փարիզի թագավորական պալատում կայացած միջազգային «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա առաջատար և պահանջված Էնդոկրինոլոգ, միջազգային որակի նշան» պատվավոր մրցանակին:
Կլինիկական դեպք. թունավոր խպիպի վիրահատական բուժում
«Նաիրի» ԲԿ էնդոկրինոլոգիական ծառայության էր դիմել 31 տարեկան տղամարդ, որի մոտ առկա էր արտահայտված մեծ չափերի հասնող վահանաձև գեղձ, որն առաջացնում էր պարանոցի անհամաչափություն․․․
Կլինիկական դեպք. եթե, չլիներ թիմային աշխատանք, գուցե լիներ բժշկական մեծ բացթողում
«Նաիրի» ԲԿ ընդունարան էր դիմել 30 տարեկան կին` ոսկրային համակարգի քաղցկեղի կասկածով: Ուղղորդվել էր օնկոօրթոպեդի մոտ, ով պետք է իրականացներ բաց բիոպսիա` ախտորոշման հաստատման համար...
Հաճախ տրվող հարցեր
Էնդոկրինոլոգը գնահատում է պացիենտի գանգատները, հիվանդության պատմությունը, մարմնի քաշի և նյութափոխանակության փոփոխությունները, ինչպես նաև հորմոնային խանգարումների հնարավոր նշանները։ Ընդունելության ընթացքում կարող է գնահատվել վահանաձև գեղձի վիճակը, մաշկի և մազերի փոփոխությունները, զարկերակային ճնշումը, գլյուկոզայի կարգավորումը և այլ ցուցանիշներ։
Էնդոկրինոլոգի մոտ գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 89 00 հեռախոսահամարով կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ք. Երևան, Պարոնյան 21 հասցեով։ Եթե առկա են նախորդ հետազոտությունների պատասխաններ, հորմոնային անալիզներ, ուլտրաձայնային հետազոտության եզրակացություններ կամ այլ բժշկական փաստաթղթեր, ցանկալի է այցի օրը դրանք վերցնել Ձեզ հետ։
Բոլոր պացիենտների համար միևնույն անալիզները պարտադիր չեն։ Կախված գանգատներից՝ օգտակար կարող են լինել արյան գլյուկոզայի, գլիկոզիլացված հեմոգլոբինի, TSH-ի, ազատ T4-ի, ինսուլինի, ինչպես նաև վահանաձև գեղձի կամ այլ հորմոնների վերաբերյալ տվյալները։ Սակայն անհրաժեշտ հետազոտությունների ցանկը ճիշտ է որոշել՝ հաշվի առնելով գանգատները, ուղեկցող հիվանդությունները և բժշկական պատմությունը։
«Նաիրի» բժշկական կենտրոնում էնդոկրինոլոգի կողմից երեխաների ընդունելություն չի իրականացվում։
Այո, էնդոկրինոլոգը զբաղվում է վահանաձև գեղձի տարբեր հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ։ Դրանց շարքին կարող են պատկանել հիպոթիրեոզը, հիպերթիրեոզը, աուտոիմուն թիրեոիդիտը, հանգուցային փոփոխությունները և վահանաձև գեղձի ֆունկցիայի այլ խանգարումները։ Բուժման և հսկողության ծավալը որոշվում է անալիզների, ուլտրաձայնային հետազոտության տվյալների և ընդհանուր կլինիկական պատկերի հիման վրա։
Հեղինակ՝
Թարմացվել է՝
20 հոկտեմբերի 2025, 20:08Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Աուդիոլոգիա և օտոնևրոլոգիա
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
