Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
Առողջության մասին հոգալն ու պահպանելը կնոջ համար առաջնահերթություն է։ Այնուամենայնիվ, երբեմն կարող են առաջանալ գինեկոլագիական խնդիրներ, որոնք պահանջում են մասնագիտացված բժշկական օգնություն։ «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ծառայությունը, լինելով լավագույնը Երևանում, պատրաստ է Ձեզ մատուցել բարձրակարգ օգնություն՝ պահպանելով Ձեր առողջությունն ու հարմարավետությունը։
«Նաիրի» ԲԿ-ի գինեկոլոգիական ծառայություն
Առողջության մասին հոգալն ու պահպանելը կնոջ համար առաջնահերթություն է։ Այնուամենայնիվ, երբեմն կարող են առաջանալ գինեկոլագիական խնդիրներ, որոնք պահանջում են մասնագիտացված բժշկական օգնություն։ «Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական ծառայությունը, լինելով լավագույնը Երևանում, պատրաստ է Ձեզ մատուցել բարձրակարգ օգնություն՝ պահպանելով Ձեր առողջությունն ու հարմարավետությունը։
«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են գինեկոլոգիական (նաև՝ ուռուցքային) հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժումներ՝ նախապատվություն տալով նվազագույն ինվազիվ լապարոսկոպիկ վիրահատություններին։ Լավագույն, մասնագիտացված (վիրաբուժական, ուրոլոգիական, գինոկոլոգիական) թիմի շնորհիվ իրականացվում են նաև բարդ համակցված վիրահատական միջամտություններ։
Ծառայության մասին
«Նաիրի» բժշկական կենտրոնի գինեկոլոգները փորձառու բժիշկներ են, ովքեր ունեն բարձրագույն որակավորում և մեծ փորձ կանանց առողջության ոլորտում։ Մեր լավագույն թիմը պատրաստ է որակյալ օգնություն ցուցաբերել՝ կանխարգելիչ հետազոտություններից մինչև վիրահատական միջամտություններ։ Ծառայության շրջանակներում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված են նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ։
Մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայությունները ներառում են.
- հղի կանանց նախածննդյան մոնիթորինգ (ներառում է բարձր ռիսկային հղի կանանց մոտ սոմատիկ ախտաբանությունների առկայությունը),
- նախածննդյան նախապատրաստումը ծննդաբերության` ըստ Լամազի ծրագրի, երբ զուգընկերը մասնակցում է ծննդաբերությանը,
- գինեկոլոգիական հիվանդների հետազոտություն, կանխարգելում և բուժում (պահպանողական և վիրահատական),
- օստեոպորոզի, արգանդի վզիկի քաղցկեղի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ կանխարգելիչ սքրինինգային ծրագրի իրականացում (ԲՀԿ-թեստ, կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), դենսիտոմետրիա),
- անպտղություն` ամուսնական զույգի մոտ. հետազոտություն, ախտորոշում և բուժում,
- մասնագիտական խորհրդատվություն (էնդոկրինոլոգ, գենետիկ, ուրոլոգ, ռեպրոդուկտոլոգ, նյարդաբան, սրտաբան և այլն),
- հակաբեղմնավորման մեթոդներ, բեղմնավորման եղանակներ, ընտանիքի պլանավորման հարցեր:
Ուռուցքաբանական ծառայությունների մասին ավելին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Այցելության ցուցումներ
Խորհուրդ է տրվում տարին առնվազն մեկ անգամ այցելել գինեկոլոգի՝ կանանց վերարտոդրողական համակարգի ընդհանուր հետազոտություն և առողջական վիճակի ստուգման համար, նույնիսկ եթե ախտանիշներ չկան։ Դա կօգնի բացահայտել հնարավոր խնդիրները վաղ փուլում։
Գինեկոլոգի պետք է դիմել, եթե՝
- Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրներ
- Ցավ՝ որովայնի ստորին հատվածում կամ հեշտոցային ցավ
- Սեռական օրգանների շրջանում աննորմալ արտահոսք, քոր, այրում կամ ցավ
- Հղիության պլանավորում
- Հակաբեղմնավորման մեթոդների ընտրություն
- Կլինիկական թեստեր և սքրինինգ
Կարևոր է հիշել, որ կանոնավոր այցելությունները գինեկոլոգին օգնում են պահպանել կանանց վերարտադրողական համակարգի առողջությունը և հայտնաբերել հնարավոր խնդիրները վաղ փուլերում, ինչը կարող է զգալիորեն բարձրացնել բուժման արդյունավետությունը: Եթե ձեր առողջության հետ կապված կասկածներ կամ հարցեր ունեք, մի հապաղեք դիմել ձեր գինեկոլոգին խորհրդատվության համար:
Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր (արյան ընդհանուր, կենսաքիմիական, հորմոնային, իմունաբանական, բջջաբանական) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, դուպլեքս սքանավորում, էնդոսկոպիկ հետազոտություններ, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
«Նաիրի» ԲԿ-ում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները գրագետ բուժում ստանալու համար: Լավ գինեկոլոգի կարող եք դիմել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:
Հիվանդությունների ցանկը
Անմիզապահություն
Ադենոմիոզ
Արտաարգանդային հղիություն
Կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
Կանանց սեռական օրգանների բնածին անոմալիաներ
Սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ
Փոքր կոնքի օրգանների պրոլափս
Միզարձակման խանգարումներ
Անպտղություն
Արգանդի երկատում
Արգանդի պարանոցի ուռուցք
Արտաքին էնդոմետրիոզ
Բարտոլինյան գեղձի կիստա
Գենիտալ էնդոմետրիոզ
Խուղակներ
Կպումներ
Հավելումների ախտաբանություն
Հեշտոցի ախտաբանություն
Հեշտոցի խողովակի (գարտներյան) կիստաներ
Հղիության արհեստական ընդհատում
Հղիության հսկողություն
Ձվարանի ուռուցք
Ձվարանների թարախակալված կամ կպումներով բարդացած ուռուցք
Ձվարանների ինտրալիգամենտար տեղակայում ունեցող ուռուցքներ
Ձվարանների տոտիկ ունեցող ուռուցքներ
Ներարգանդային ախտաբանություն
Շեքի պատռվածք
Սեռական օրգանների արտանկումներ
Սրածայր կոնդիլոմա
Վիժում
Գենիտալ-մաշկային խուղակ
Միզապարկ-հեշտոցային խուղակ
Աղիքա-գենիտալ խոռոչային խուղակ
Հետվիրահատական կպումներ
Ձվարանի պոլիկիստոզ
Ձվարանի կիստա
Արգանդի ուռուցք
Սթրեսային անմիզապահություն
Բժիշկներ
Նորություններ
Նաիրի ԲԿ-ի բժիշկների ներդրումը միջազգային բժշկության մեջ
Եվրոպական օնկոգինեկոլոգիական միության (ESGO) կողմից լույս է տեսել գինեկոլոգիական օնկոլոգիայի 2023թ-ի պլատինե դասագիրք-ձեռնարկը,որի համահեղինակն է նաև «Նաիրի» ԲԿ-ի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը
Նաիրի ԲԿ-ի օնկոլոգինեկոլոգիական ծառայության ղեկավարը եվրոպական ուղեցույցների համահեղինակ է
Մինչ բոլորը ձգտում են հասնել եվրոպական ստանդարտներին` Նաիրի ԲԿ-ի օկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, ուռուցքաբան, գինեկոլոգ Արտեմ Ստեփանյանը մասնակցում է այդ ստանդարտների մշակմանը
Վերջին սերնդի ֆոտո-վիդեո կոլպոսկոպ ՝ Նաիրի ԲԿ-ում
Կոլպոսկոպիայի շնորհիվ հնարավոր է միանգամայն ճշգրիտ ախտորոշել առկա՞ է արգանդի պարանոցի նախաքաղցկեղային հիվանդություն, թե՞ ոչ։
Ուռուցքաբանության նորարարությունները «Նաիրի» ԲԿ-ում. հարցազրույց Արտեմ Ստեփանյանի հետ
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում․․․
Համատեղ վիրահատություններ՝ ուռուցքաբան-գինեկոլոգ և պլաստիկ վիրաբույժ
Ժամանակակից բժշկության մեջ ուռուցքով հիվանդին միայն ուռուցքաբանի կողմից բուժելը բավականին բարդ խնդիր է: Ինչո՞ւ․․․
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն
«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...
Արտերկրի մասնագետների վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ում
Լինելով Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիայի (ESGO) կողմից հավաստագրված տարածաշրջանային կենտրոն՝ «Նաիրի» ԲԿ գինեկոլոգիական ուռուցքաբանության ծառայությունը․․․
Պարգևեք Ձեզ մայրության բերկրանքը
Անպտղությունը համարվում է առաջնային, եթե զույգի մոտ հղիություն երբեք չի դիտվել, երկրորդային՝ եթե եղել է առնվազն մեկ հղիություն` անկախ արդյունքից․․․
Հղիության պլանավորում. «Նաիրի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Սարգսյան
Հղիության պլանավորումը պետք է սկսել բեղմնավորումից մի քանի ամիս առաջ: Հղիության նախապատրաստման գործընթացը ներառում է մի քանի փուլ․․․
ԿՆՈՋ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ. երջանիկ ընտանիք և հասարակություն (Տեսանյութ)
Յուրաքանչյուր օր, ավելի քանի 40 րոպե կանայք և աղջիկները ծախսում են իրենց արտաքին տեսքի վրա՝ շատ հաճախ չափսոսալով և՛ ժամանակը և՛ գումարը...
Ձվարանի քաղցկեղ, ցիտոռեդուկտիվ վիրահատություն
Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարևոր հարցերի պատասխանում է Արտեմ Ստեփանյանը․․․
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայությունը ESGO-ի կողմից ճանաչվել է եվրոպական չափանիշներին համապատասխան հավաստագրված կենտրոն
ESGO-ն օնկոգինեկոլոգիական ասպարեզում ծանրակշիռ ազդեցություն ունեցող կազմակերպություն է, որն ունի ծառայության որակը գնահատող շատ խիստ չափորոշիչներ․․․
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են ցիտոռեդուկտիվ վիրահատություններ ձվարանների տարածված քաղցկեղի ժամանակ
Օնկոգինեկոլոգիայի առանձնահատկությունների, ոլորտում կիրառվող մեթոդաբանության եւ մի շարք այլ կարեւոր հարցերի պատասխանեց Օնկոգինեկոլոգների եվրոպական
Բացառիկ հնարավորություն հայ մասնագետների համար
«Նաիրի» բժշկական կենտրոնի և Շտորց ընկերության համագործակցության շնորհիվ կազմակերպվել էր կոնֆերանս «Լապարոսկոպիան օնկոգինեկոլոգիայում»․․․
Հիստերոսկոպիա. ո՞ր դեպքերում է կիրառվում: Մարիաննա Ադամյանը
Հիստերոսկոպիան գինեկոլոգիայում հաճախ իրականացվող գործընթաց է, որը թույլ է տալիս բժշկին տեսնել արգանդը` ներսից։ Հիստերոսկոպիան կատարվում է ախտորոշիչ կամ վիրահատական․․․
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական ծառայության նվաճումների գրավականը
«Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգիական և կոնքաին վիրաբուժության ծառայությունում իրականացվում են օնկոգինեկոլոգիական բոլոր տեսակի վիրահատությունները․․․
Արցախի ուռուցքաբանական դիսպանսերում իրականացվել է քաղցկեղի վիրահատություն
Արտեմ Ստեփանյանի գլխավորությամբ Արցախի առողջապահության նախարարության Ուռուցքաբանական դիսպանսերում իրականացվել է արգանդի քաղցկեղի լապարոսկոպիկ վիրահատություն․․․
Ծառայությունների ցանկ
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
