Ինչու՞ դիմել մեզ
Գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ` բազմապրոֆիլ կլինիկայում մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի արդյունավետության մասին։ Քանի որ շատացել են բարդ և համակցված հիվանդությունների դեպքերը, ուստի անհրաժեշտ է ախտորոշման և բուժման բազմապրոֆիլ մոտեցում։ Դա պահանջում է տարբեր ասպարեզների մասնագետների խմբային ինտեգրում` համալիր ախտորոշելու և օպտիմալ բուժման ռազմավարություն մշակելու նպատակով։
«Նաիրի» ԲԿ-ում հիմնադրվել են տարբեր պրոֆիլի մուլտիդիսցիպլինար խմբեր (վիրաբուժական, թերապևտիկ, ուռուցքաբանական և այլն), որոնց աշխատանքները միտված են առավել արդյունավետ բուժմանը, հնարավոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների նվազեցմանը...
«Նաիրի» ԲԿ-ն հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով` ճշգրիտ ախտորոշման, արդյունավետ բուժման և վիրաբուժության համար:
Ախտորոշման գործընթացում օգտագործվում են ժամանակակից հետազոտական արձանագրություններ, ինչն ախտորոշման գործընթացը դարձնում է առավել պարզ, արագ և ճշգրիտ...
Վիրաբուժական կլինիկայում առկա է 6 վիրահատական սրահ` հագեցած բարձր տեխնոլոգիաների վիրաբուժական և էնդոսկոպիկ սարքերով, որոնք թույլ են տալիս կատարել բաց և էնդոսկոպիկ եղանակներով բարդ վիրահատություններ, այդ թվում` նյարդավիրաբուժական։
«Նաիրի» ԲԿ գրեթե բոլոր բաժանմունքները համագործակցում են աշխարհի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ: Արտերկրի լավագույն մասնագետները պարբերաբար այցելում են Նաիրի ԲԿ, իրականացնում խորհրդատվություն, կատարում վիրաբուժական միջամտություններ, կենտրոնի կլինիկական պրակտիկայում ներդնում նոր ախտորոշման և բուժման մեթոդներ...
Ներկայում «Նաիրի» ԲԿ-ում հիվանդների բուժման գործընթացում լայնորեն կիրառվում են նորարարական տեխնոլոգիաներ և մեթոդներ։
Կենտրոնում նվազագույն ինվազիվ, էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժությունը լայնորեն կիրառվում է գինեկոլոգիայում, նյարդավիրաբուժությունում, ընդհանուր վիրաբուժության պրակտիկայում, քիթ-կոկորդ-ականջաբանության և այլ ոլորտներում: Սա հնարավորություն է տալիս պացիենտին բուժվելու և առողջանալու` բացառելով բաց վիրահատությունը, և, որպես կանոն` առանց բարդությունների, ցավի և անհարմարավետության...
Կարևոր փաստաթղթեր
«Նաիրի» բժշկական կենտրոն
«Նաիրի» բժշկական կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման ապահովումն է:
Աշխարհի լավագույն կլինիկաների և միջազգային ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ` կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները: Արդյունքում, հարմարավետ պայմաններում, պացիենտներին մատուցվում է բազմապրոֆիլ բժշկական ծառայություն:
Մենք բարելավում ենք բժշկական սպասարկման ծառայությունների որակը` սարքերի արդիականացման, նոր մեթոդների ներդրման միջոցով:
Մենք հիշում ենք ՙխանդավառություն է պետք՚ արտահայտության բուն իմաստը և կատարում ենք մեր աշխատանքը նույն կերպ, որով առաջին անգամ ոգեշնչվել ենք` առողջապահության ոլորտն ընտրելիս:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն