«Տպավորված եմ տեղի մասնագետների պրոֆեսիոնալիզմով, վստահ եմ, որ «Նաիրի» ԲԿ-ի ուրոլոգները մեծ հաջողություններ են գրանցելու շագանակագեղձի ադենոմայի լազերային էնուկլեացիայի աշխատանքներում։ Շնորհակալ եմ «Նաիրի» ԲԿ-ի ղեկավարությանը և ուրոլոգներին ինձ Հայաստան հրավիրելու համար ։
Աննախադեպ նորություն «Նաիրի» ԲԿ-ում։ Այսուհետ «Նաիրի» ԲԿ-ում ուրոլոգիական վիրահատություններն իրականացվելու են QUANTA SYSTEMS իտալական ընկերության վերջին սերնդի, ժամանակակից CyberHo (Սայբեր հոլմիում) 150 ուրոլոգիական լազերով: