Լուրեր
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ
20 Մարտ 2024 | Լուրեր | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն)
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է բժշկական պրակտիկայում՝ տարբեր հիվանդությունների ախտորոշման և նյարդամկանային համակարգի վիճակը գնահատելու համար։ Այս մեթոդը բժիշկներին անհրաժեշտ տեղեկություններ է տրամադրում պերիֆերիկ նյարդային համակարգի, նյարդամկանային հաղորդականության, մկանաթելիկների ակտիվության, լիարժեքության ֆունկցիանալ աշխատանքի մասին՝ թույլ տալով նրանց ճշգրիտ ախտորոշել և արդյունավետ բուժել մի շարք նյարդամկանային պաթոլոգիաներ:
Մեթոդի սկզբունքը
ENMG-ն կատարվում է 2 մեթոդով, ստիմուլյացիոն՝ հիմնված է նյարդերի էլեկտրական ակտիվության և հաղորդականության գրանցման վրա՝ օգտագործելով էլեկտրոդներ և ստիմուլյատոր և ասեղային՝ երբ հատուկ ասեղային էլեկտրոդներով գնահատում ենք մկանի/ շարժողական միավորի ֆունկցիոնալ աշխատանքը:
Հետազոտության ընթացքը
Էլեկտրոդների տեղադրում. Էլեկտրոդները տեղադրվում են մաշկի վրա՝ մաշկային էլեկտրոդների կամ մկանների մեջ՝ օգտագործելով նուրբ ասեղային էլեկտրոդներ:
Ազդանշանի գրանցում. ENMG-ի ժամանակ մկանների և նյարդերի էլեկտրական ակտիվության գրանցում:
Արդյունքների վերլուծություն. Ստացված տվյալները վերլուծվում են բժշկի կողմից, ով գնահատում է նյարդերի , նյարդամկանային հաղորդականության և շարժողական միավորների կորագծերը, բացահայտելով նորմայից շեղումները:
Նյարդամկանային հիվանդությունների ախտորոշում. ԷՆՄԳ-ն օգնում է բացահայտել և գնահատել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝
- նեյրոպաթիաները/պոլինեյրոպաթիաները,
- թունելային համախտանիշները,
- Միասթենիա Գրավիս/Միասթենիկ համախտանիշ:
- Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ:
- Ռադիկուլոպաթիաներ:
- Միոպաթիաներ:
- Միոզիտներ:
- Միոտոնիաներ:
- Միոդիստրոֆիաներ:
- Նյարդերի տրավմատիկ ախտահարում:
- Նյարդերի բորբոքային ախտահարում և մի շարք այլ նյարդամկանային հիվանդություններ:
Եթե Ձեզ ցուցված է Էլեկտրոնեյրոմիոգրֆիա, ապա կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան 21, «Նաիրի» բժշկական կենտրոն:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն