Գլխավոր / Լուրեր / Եվրոպական ռեսպիրատոր միության կոնգրեսը` Մադրիդում

Լուրեր

Եվրոպական ռեսպիրատոր միության կոնգրեսը` Մադրիդում

09 Հոկտեմբեր 2019 | Լուրեր | Թերապիա | Պուլմոնոլոգ | Իրինա Վանիկի Խաչատրյան

Սեպտեմբերի 28-ից ֊հոկտեմբերի 2-ը Մադրիդում կայացավ Եվրոպական ռեսպիրատոր միության տարեկան կոնգրեսը: Եվրոպական ռեսպիրատոր միության կազմում Հայաստանն ընդգրկված է դեռևս 2014 թվականից: Եվ, չնայած մինչ այդ շատ բժիշկներ են ընդգրկվել միության մեջ, ազգային ներկայացուցիչ չի եղել: Այս տարի առաջին անգամ Հայաստանը ներկայացավ իր ազգային ներկայացուցչով։

Հայաստանի ազգային ներկայացուցիչը «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ-թոքաբան, Հայկական ռեսպիրատոր ասոցիացիահի փոխնախագահ, Կլինիկական իմունալոգիայի և ալերգոլոգիայի եվրոպական ակադեմիայի երիտասարդ անդամ, Եվրոպական ռեսպիրատոր միության արծաթե անդամ Իրինա Վանիկի Խաչատրյանն է:

Կոնգրեսի շրջանակում ներկայացվեց նաև Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության բուժման վերաբերյալ շուրջ 2,5 տարի տևած հետազոտության արդյունքները, որոնք բավականին նշանակալի են և արժանացան հանձնախմբի գնահատականին, ինչը հետագայում հնարավորություն կտա Հայաստանին առավել կարևոր ծրագրերում ներգրավել։

«Առաջիկա երեք տարիներին փորձելու ենք փոխշահավետ համագործակցության հիման վրա հնարավորին զարգացնել թոքաբանությունը Հայաստանում, Եվրոպական ռեսպիրատոր միության կողմից հետազոտությունների, սեմինարների կազմակերպման հնարավորություն ունենալ: Դա մեծ պատիվ է:».- ասում է Իրինա Խաչատրյանը:

Կոնգրեսի շրջանակներում տեղի է ունեցել նաև նախագահական ընդունելություն ազգային պատվիրակների հետ:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն