Լուրեր
Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել
14 Դեկտեմբեր 2021 |Լուրեր
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս։
Այս խնդրին բախվում է աշխարհի բնակչության գրեթե 40%-ը, ընդ որում, կանայք տառապում են ավելի հաճախ, քան` տղամարդիկ։
Ի՞նչ է ցրտից ցավի առաջացման պատճառը։
Պատճառը մինչև վերջ պարզված չէ, սակայն հայտնի են նպաստող գործոնները.
- շրջակա միջավայրի ցածր ջերմաստիճանը՝ հատկապես ցրտաշունչ եղանակի և ուժեղ քամու համադրությամբ,
- սառը ջրում սուզվելը,
- գերսառեցումը,
- սառը ուտելիքը և ըմպելիքները. այո-այո՛, ինչ-որ մեկի մոտ կարող է գլխացավ առաջանալ նույնիսկ պաղպաղակից կամ սառույցով սուրճից։
Ի՞նչ անել
Այսպիսի գլխացավի բուժումն ախտանիշային է։ Առաջին հերթին, անհրաժեշտ է վերացնել պատճառը՝ ցուրտը։
- Տաքանալ այդ պահին ցանկացած հասանելի եղանակով․ կարելի է թեթև շարժումներով շփել դեմքը, ձեռքերը, մտնել տաք շինություն, խմել տաք ըմպելիք կամ տաք լոգանք ընդունել։ Պետք ալկոհոլ չընդունել, քանի որ այն միայն կվատթարացնի վիճակը։
- Եթե վերոնշյալը չի օգնել, և ցավը շատ է անհանգստացնում, կարելի է ընդունել պարացետամոլ կամ իբուպրոֆեն։ Չի կարելի երեք օր շարունակ ինքնուրույն ցավազրկողներ ընդունել․ պետք է խորհրդակցել բժշկի հետ։
- Փողոցում տաք հագնվեք, այն կարող է օգնել։
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ է առավոտյան ցավում գլուխը
10 Հունվար 2020
Հանկարծակի առաջացած գլխապտույտ
01 Ապրիլ 2020
Մկանային ցավեր ոտքերում
09 Հունվար 2023
Հևոց. արդյո՞ք պետք է անհանգստանալ
14 Հունվար 2020
Սուր շնչառական հիվանդություններ. Ի՞նչ անել
16 Հունվար 2025
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն