Լուրեր
Տեսողության լազերային շտկում
15 Հուլիս 2024 | Լուրեր | Ակնաբուժություն | Ելենա Կարենի Մաթևոսյան
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում՝
- կարճատեսություն (0,5-ից մինչև մինուս 12.0 դիոպտրիա)
- հեռատեսություն (0,5-ից մինչև 6 դիոպտրիա)
- աստիգմատիզմ (մինչև -6.0 դիոպտրիա)
Եթե նման խնդիր ունեցող պացիենտը դիմում է մասնագետին, ապա նրան հետազոտում են ախտորոշումը հաստատելու համար, համոզվում, որ վիրահատության համար հակացուցումներ չկան, ընտրվում է կոնկրետ նրա համար բուժման ամենահարմար մեթոդը։
Այսօր լազերային շտկման ամենաարդյունավետ և տարածված մեթոդները ներառում են ֆոտոռեֆրակցիոն կերատեկտոմիա (PRK), LASIK-ը, Femto LASIK-ը և այլն: Տեսողության լազերային շտկման այս և մնացած բոլոր ժամանակակից տեսակները հաջողությամբ կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. այստեղ աշխատում են նաև բարդ դեպքերի հետ, և արդյունքները սովորաբար գերազանցում են բոլոր սպասելիքները։ Յուրաքանչյուր բուժառու ստանում է անհատական մոտեցում:
Ո՞ւմ է հակացուցված տեսողության լազերային շտկումը
Տեսողության լազերային շտկման հիմնական հակացուցումներից մեկը, ինչպես նշեց Ելենա Մաթևոսյանը, կերատոկոնուսն է։ Դա դեգեներատիվ, ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը բարակում է կառուցվածքային փոփոխությունների պատճառով։
Պացիենտի տարիքը չի համարվում հակացուցում, իրականացնել կարելի է 18տ սկսած սակայն ընդունված է շտկումը կատարել 20-45 տարեկան հասակում բացառիկ դեպքերում՝ մինչև 50-55 տարեկանը։ Սակայն, ինչպես նշեց մասնագետը, երբեմն տարեց բուժառուների մոտ նման շտկման անհրաժեշտություն է առաջանում կատարակտի վիրահատությունից հետո։
Հղիություն եւ տեսողության շտկում
Տեսողության լազերային շտկման մասին բավականին միֆեր կան՝ չնայած հասանելի տեղեկության առատությանը: Հետաքրքիր է, որ առասպելներից շատերը վերաբերում են հղիությանը և ծննդաբերությանը: Ըստ այդմ, ենթադրվում է, որ տեսողության շտկում չի կարելի անել հղիությունից առաջ: Կարծիք կա նաև, որ շտկումից հետո ծննդալուծման եղանակ ընտրվում է կեսարյան հատումը։
Ո՞րն է իրականությունը
Ինչպես նշեց մասնագետը, շտկումը չի կարելի կատարել հղիության ընթացքում և երեխայի ծնվելուց անմիջապես հետո, քանի որ այս ընթացքում օրգանիզմի վերականգնողական կարողությունները նվազում են։ Ուստի նպատակահարմար է լազերային վիրահատությունը կատարել կա՛մ նախքան պլանավորված հղիությունը (բայց հաշվարկել ժամանակը, որպեսզի օրգանիզմը վերականգնելու ժամանակ ունենա), կա՛մ երեխայի ծնվելուց մեկ տարի անց։
Ինչ վերաբերում է առասպելին, թե տեսողության լազերային շտկումից հետո չի կարելի ծննդաբերել բնական եղանակով, դա իրականությանը չի համապատասխանում։ Բանն այն է, որ լազերային շտկումը կատարվում է աչքի եղջերաթաղանթի վրա, իսկ կեսարյան հատման ցուցում են համարվում ցանցաթաղանթի պաթոլոգիաները։ Ցանցաթաղանթի որոշ պաթոլոգիաներ նույնպես կարելի է շտկել ժամանակակից մեթոդներով, որից հետո կարելի է ծննդաբերել բնական ճանապարհով։
Որոշ դեպքերում բնական ծննդաբերության հակացուցում կարող է լինել նաև շատ բարակ եղջերաթաղանթը։ Սակայն նախկինում կատարված լազերային շտկումն ինքնին, ըստ մասնագետի, կեսարյան հատման ցուցում չէ:
Նմանատիպ հոդվածներ
-
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր
04 Մայիս 2021
-
Շաքարային դիաբետը կուրության առաջացման գլխավոր պատճառ
23 Հունվար 2019
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն