Գլխավոր / Պացիենտների պատմություններ / Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն

Պացիենտների պատմություններ

Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն

22 Մարտ 2023 | Պացիենտների պատմություններ

ՌԴ քաղաքացի 38-ամյա Ելենա Շիլինայի մոտ ախտորոշվել էր միջողային աճառի ճողվածք։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ։  ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի գլխավորությամբ իրականացվել է վիրահատություն՝ էնդոսկոպիկ եղանակով։


Ելենա Շիլինա

«Ես Լենան եմ ՝ 38 տարեկան :  Երկար տարիներ ունեի ողնաշարի խնդիր ՝ ցավեր գոտկային շրջանում։ Ցավերը տանելի էին , սակայն հետո  սկսեցին ուժգնանալ և տարածվել ձախ ոտքի վրա ,  ոտքս անզգայացավ : Ես ընտրել եմ «Նաիրի» ԲԿ-ն ՝ համացանցում տարածված կարծիքներից ելնելով, նաև մտերիմներիցս էի  լսել, որ այստեղ յուրաքանչյուր բուժառուի ցուցաբերվում է  անհատական մոտեցում․ աշխատում են հիասքանչ մասնագետներ, որոնք լավ գիտեն իրենց գործը։ 

Ինձ վիրահատեցին , և այն ցավը, որն ինձ տանջում էր վիրահատությունից առաջ՝ այլևս չկա։

Վիրահատության հաջորդ օրը ես արդեն քայլում էի և ինքնուրույն տեղաշարժվում,  կարողացա գնալ տուն: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, և ես կարելի է ասել ՝ ցավ չեմ զգում։ Ամեն բան անցել է , իմ շարժումներն ազատ են , ես հանգիստ քայլում եմ և չեմ վախենում պտտվել տարբեր կողմեր․ ամեն ինչ լավ է:

Ուզում եմ ավելացնել՝ շատ ուրախ եմ, որ առողջությունս վստահել եմ պրոֆեսիոնալների այն թիմին, որն աշխատում է «Նաիրի» ԲԿ-ում : Ցանկանում եմ շնորհակալություն  հայտնել ինձ վիրահատող բժշկին՝ Արման Պարգևիչին,  բաժանմունքի ողջ անձնակազմին: Շատ բարի մարդիկ են և ինձ վերաբերվել են իրենց ընտանիքի անդամի պես»։

Արման Հակոբյան «Նաիրի» ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար

«Այսօր միջողային  աճառի ճողվածքն ամենատարածված  պաթոլոլոգիան է ։ Մենք իրականացնում ենք օրական 2-3 նմանատիպ վիրահատություն :  Վիրահատություններն կատարվում  են էնդոսկոպիկ եղանակով․ փակ վիրահատություն է և քիչ ինվազիվ:  Ճողվածքը հեռացվում է  փոքր անցքի միջոցով: Որպես կանոն՝ 98% դեպքերում պացիենտները վիրահատության հաջորդ օրը դուրս են գրվում ։ Վիրահատության տևողությունը չի գերազանցում 40րոպեն, իսկ ստացիոնար բուժումը ՝ 1 օրը :  Նորարարություն է համարվում նաև միակողմանի տրանսպեդիկուլյար ֆիքսացիան՝ ճողվածքի հեռացումից հետո: 

Ո՞րն է դրա նպատակը․  7-10% դեպքերում կա հավանականություն , որ ճողվածքը կկրկնվի և դա բացառելու համար՝ վիրահատության վերջում մենք իրականացնում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիա, որի շնորհիվ հիվանդության կրկնումը պրակտիկորեն դառնում է  անհնար : 

Էնդոսկոպիկ վիրահատություններն իրականացվում են 2007 թվականից և այժմ վիրահատությունների թիվը գերազանցում է 1000-ը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պացիենտին վստահության համար և նշել, որ կոնկրետ այս դեպքում՝  վիրահատությունը իրականացվել է տրանսպեդիկուլյար ֆիքսացիայով , որը հնարավորություն է տվել վիրահատությունից անմիջապես հետո՝ վերադառնալ ամենօրյա կյանքի» 


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն