Պացիենտների համար
Եթե արդեն որոշել եք բուժում ստանալ Հայաստանում, ապա կարևոր է որոշ տեղեկատվություն երկրի պատմության, մարդկանց և տեսաժան վայրերի մասին: Սեղմելով հղումը, Դուք կծանոթանաք Հայաստանի պատմության, հայերի, նրանց սովորույթների և շատ այլ կարևոր փաստերի մասին:
Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով. Ժամանելով մեր արևոտ երկիր ` կարող եք այցելել Գառնու տաճար, Գեղարդ, Հաղարծին, Էջմիածին, Խոր Վիրապ, Ամբերդ, Տաթևի վանք, լինել Սևանալճում: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որը հարուստ է մշակութային վայրերով` թատրոններով, թանգարաններով, պատկերասրահներով և այլն: Երևանը գեղեցիկ «վարդագույն քաղաք» է. շենքերը կառուցված են տուֆ քարից` վարդագույնի տարբեր երանգներով:
Հայերը շատ բարեկամասեր և ջերմ մարդիկ են և աշխարհին հ հայտնի են իրենց հյուրասիրությամբ:
Հայաստանն ուրախ ժպիտների և վառ գույների, հին լեգենդների և աստվածաշնչյան պատմությունների, գեղեցկության, պատմության և մշակույթի երկիր է: Նոյան տապանի հանգրվանը` Արարատ լեռը, Հայաստանի ազգային խորհրդանիշն է...
Հոգ չէ, եթե ունեք ապահովագրության հետ կապված խնդիրներ
Եթե պլանավորում եք Ձեր առողջական խնդիրները կարգավորել Հայաստանում, և ունեք բժշկական ապահովագրության հետ կապված հարցեր, ապա մեր մասնագետները կօգնեն Ձեզ:
Հաշվի առնելով մեր երկրում բժշկական ապահովագրության ներդրման զարգացումը և կարճ ժամանակահատվածում ոլորտի գրանցած ձեռքբերումները՝ մեր կենտրոնը տրամադրում է առանձնահատուկ պայմաններ բժշկական ապահովագրություն ունեցող կամ սոցիալական փաթեթի շահառու քաղաքացիներին` սերտ գործակցելով ՀՀ-ում բժշկական ապահովագրություն տրամադրող բոլոր ընկերությունների հետ.
«Ռոսգոսստրախ Արմենիա», «Գարանտ ինշուրանս», «Ռեսո», «Սիլ ինշուրանս», «Արմենիա ինշուրանս», «Նաիրի ինշուրանս», «Ինգո Արմենիա» և այլ:
Բժշկական ապահովագրության և սոցիալական փաթեթի շրջանակներում ՀՀ քաղաքացի յուրաքանչյուր անձ իրավունք ունի «Նաիրի» բժշկական կենտրոնում շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով ստանալ բժշկի խորհրդատվություն, անցնել բուժզննում, ստանալ հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնություն` ամբողջ ծավալով:
Նաիրի ԲԿ կլինիկայում միշտ կգտնեք աջակիցներ, ովքեր կարող են օգնել Ձեզ անգամ ոչ մասնագիտական հարցերում:
Եթե ունեք խնամակալի կարիք, նախապես` նախքան բժշկական կենտրոն այցելելը կարող եք տեղյակ պահել այդ մասին: Մեր աշխատակիցները կտրամադրեն Ձեզ անհատական խնամակալ:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն