Երակային և զարկերակային անվտանգ վիրահատություններ «Նաիրի» ԲԿ-ում

Երակային և զարկերակային անվտանգ վիրահատություններ  «Նաիրի» ԲԿ-ում

«Նաիրի» բժշկական կենտրոնը` լինելով առաջատար կլինիկաներից, հավատարմորեն պահպանում է իր այցելուների համար ժամանակակից պայմանների ապահովումն ու բարձրակարգ սպասարկումը:  Բարեբախտաբար, առայսօր  բոլոր ծառայություններում աշխատանքներն ընթացել են հարթ ու արդյունավետ ելքով:

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքն անմասն չի մնում թվարկած սկզունքներից եւ համարվում է ոլորտում առաջատարն ու լավագույնը: «Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը մասնագիտորեն մանրամասնում է, թե պացիենտն ինչո՞ւ է իրենց վստահում:  

  1. «Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում առողջական խնդիրները լուծվում են նորագույն տեխնոլոգիաներով և բարձր արդյունավետությամբ: Բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի արդյունավետ բուժմանը և վիրահատական միջամտությանը:
     
  2. Կոնսերվատիվ և վիրահատական բուժման մոտեցումները համապատասխանում են միջազգային չափանիշներին:
     
  3.  Բաժանմունքում  բուժվում և վիրահատվում են երակային և զարկերակային բոլոր տեսակի ախտաբանությունները, անոթային ուռուցքները, թրոմբային բարդություները:
     
  4. Իրականացվում են զարկերակային համակարգի ռեկոնստրուկտիվ և բարդ դեպքերի վիրահատություններ, երակային համակարգի հետ կապված բոլոր վիրահատությունները:
     
  5. Անոթային հիվանդություններից  բուժվում և վիրահատական միջամտության են ենթարկվում խրոնիկական դեպքերը, զարկերակային անանցանելիությունը, աթերոսկլերոզի հետևանքով զարգացած բարդությունները, անոթային ծռվածության շտկումները, զարկերակային  և երակային գոյացությունները:
     
  6. Անոթային վիրահատություններն իրականացվում են առանց կտրվածքների՝ պահպանելով մաշկի էսթետիկ տեսքը: Երակային ախտաբանության մեջ լազերային միջամտությամբ այս մոտեցումը նորագույն է՝ կատարել վիրահատություն առանց կտրվածքի, դուպլեքս հետազոտության հսկողությամբ՝ երակի մեջ համապատասխան դեղ ներարկելով:
     
  7. Շաքարային դիաբետի հետեւանով առաջացած անոթային խնդիրների բուժումը և վիրահատություններն իրականացվում են համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ:

Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով առաջացած անոթային բարդությունների վերացում, որոնք դրսևորվում են ստորին վերջույթներում՝ դիաբետիկ ոտնաթաթի, գանգրենայի և վերքերի տեսքով: Դիաբետիկ հիվանդների հետ աշխատելիս անոթային խնդիրները լուծվում են համակարգված՝ մի քանի մասնագետների հետ համատեղ (էնդոկրինոլոգ, էնդովիրաբույժ, անոթային վիրաբույժ եւ սրտաբան): Նման պացիենտներին բուժելիս կամ վիրահատական միջամտություն իրականացնելիս անհրաժեշտ է, առաջին հերթին, արյան մեջ բալանսավորել շաքարի մակարդակը: Դիաբետիկ ոտնաթաթի հետևանքով զարգացած գանգրենաների ժամանակ իրականացվում են վերջույթի  հատում՝ համատեղ ուժերով կանխելով սպառնացող վտանգները: Մեր նպատակն է փրկել հիվանդի ոտքը, որպեսզի չհասնի բարդագույն աստիճանի:

 

1 ապրիլի 2019