Ողնաշարի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ժամանակակից և բարձր տեխնոլոգիական ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս մանրամասն ուսումնասիրել ողնաշարի և նրա կառուցվածքների վիճակը: Սա ոչ ինվազիվ պրոցեդուրա է, որն օգտագործում է մագնիսական դաշտեր և ռադիոալիքներ՝ դարձնելով այն անվտանգ և արդյունավետ:
Ո՞ր դեպքերում է այն իրականացվում և ո՞վ է ուղղորդում
Տարբեր կլինիկական դեպքերում կարող է նշանակվել ողնաշարի ՄՌՏ հետազոտություն: Ռևմատոլոգները, նյարդաբանները, օրթոպեդ-վնասվածքաբանները և ուռուցքաբանները կարող են հիվանդներին ուղղորդել ՄՌՏ՝ ողնաշարի կառուցվածքների մանրամասն ուսումնասիրության համար: Դա կարող է անհրաժեշտ լինել, եթե կասկածվում են դեգեներատիվ փոփոխություններ, ճողվածքներ, ուռուցքներ, վնասվածքներ, բորբոքային պրոցեսներ և այլ պաթոլոգիաներ:
Ի՞նչ հետազոտություն ենք իրականացնում
Պարանոցային բաժնի ՄՌՏ ՝ սկավառակների, հոդերի, կապանների և փափուկ հյուսվածքների հնարավոր փոփոխությունները հայտնաբերելու համար:
Կրծքային բաժնի ՄՌՏ` հայտնաբերելու այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են սկավառակների ճողվածքը, ուռուցքները, բորբոքումները և այլն:
Գոտկային բաժնի ՄՌՏ՝ գոտկատեղի և սրբանային շրջանների մանրամասն հետազոտություն՝ ողնաշարերի, սկավառակների փոփոխությունները, ինչպես նաև հոդերի և փափուկ հյուսվածքների հետ կապված խնդիրները հայտնաբերելու համար:
Մեր սարքավորումները
«Նաիրի» բժշկական կենտրոնում առկա են բարձր տեխնոլոգիական սարքավորումներ՝ ՄՌՏ հետազոտություններ անցկացնելու համար։ Magnetom Vida 3 T և Magnetom Sola 1.5 T BioMatrix համակարգով ապահովում են հստակ պատկերներ, ինչը թույլ է տալիս ճշգրիտ ախտորոշել ողնաշարի վիճակը։
Որտե՞ղ անցնել ողնաշարի ՄՌՏ Երևանում
«Նաիրի» բժշկական կենտրոնը եվրոպական մակարդակի մասնագիտացված կենտրոն է, որը մատուցում է բարձրակարգ բժշկական ծառայություններ։ Այստեղ դուք կարող եք անցնել ողնաշարի ՄՌՏ՝ ժամանակակից սարքավորումներով՝ փորձառու մասնագետների ղեկավարությամբ։ Երևանում ՄՌՏ-ի համար կարող եք զանգահարել +37410536933, +37499991616 կամ այցելել մեզ Պարոնյան 21 հասցեով։
Վստահեք Ձեր առողջությունը «Նաիրի» բժշկական կենտրոնի մասնագետներին: