Հոդվածներ
Արյան մեջ սպիտակուցի մակարդակի բարձրացում
11 Ապրիլ 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Լաբորատոր ախտորոշում
Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ:
Պատճառները
Սպիտակուցի մեծ քանակն արյան մեջ ցույց է տալիս օրգանիզմում ինչ-որ ախտաբանական վիճակ, օրինակ, մանրէածին վարակ, աուտոիմուն հիվանդություն և այլն:
Տեսակները
Բացարձակ հիպերպրոտեինեմիա առաջանում է բորբոքային բնույթի քրոնիկ հիվանդության զարգացման ժամանակ: Այդ դեպքում ընդհանուր սպիտակուցը չի գերազանցում 90 գ/լ-ը: Սպիտակուցն ավելանում է գամմա-գլոբուլինների քանակի ավելացման հաշվին և կարող է լինել հետևյալ հիվանդությունների ժամանակ.
- սարկոիդոզ` ակտիվ փուլում,
- աուտոիմուն բնույթի հեպատիտ,
- տուբերկուլոզ,
- բորոտություն, սեպսիս, սիֆիլիս, մալարիա և այլն,
- երկաթդեֆիցիտային սակավարյունություն, որն ի հայտ է գալիս այդ էլեմենտի յուրացման խանգարման կամ օրգանիզմ քիչ քանակի ներմուծման հետևանքով:
Հարաբերական հիպոպրոտեինեմիա ի հայտ է գալիս ուժեղ ջրազրկման կամ հեղուկների նկատելի կորուստի դեպքում: Դիտվում է հեմատոկրիտի մակարդակի բարձրացում: Հաճախ արտահայտվում է ծարավի զգացողության խանգարման ժամանակ: Այս վիճակի պատճառներ կարող են լինել.
- գլխի վնասվածքը` գլխուղեղի վնասումով, և, առաջին հերթին՝ հիպոթալամուսի,
- թունավորումը կամ մարսողության այլ խանգարումները, որոնք ուղեկցվում են փսխումով, դիարեայով, հեղուկների նկատելի կորստով
- ուժեղ և երկարատև արյունահոսությունը,
- արտահայտված քրտնարտադրությունը, օրինակ, ուժեղ գերտաքացման կամ բարձր ջերմության ժամանակ,
- սուր երիկամային անբավարարությունը, երբ հիվանդությունը պոլիուրիկ փուլում է:
Շատ հիվանդությունների դեպքում սպիտակուցի բարձր քանակ լինում է ո՛չ միայն այրան մեջ, այլ նաև մեզում և ողնուղեղային հեղուկում, ինչը կարևոր ախտորոշիչ նշանակություն ունի:
Ախտանշանները
Ընդհանուր սպիտակուցի քանակի բարձրացումը չունի սպեցիֆիկ ախտանշաններ, բայց միշտ օրգանիզմում առկա ախտաբնական վիճակի արտահայտություն է:
Ախտորոշումը
Սպիտակուցի մեծ քանակը բացահայտվում է արյան հետազոտությամբ, իսկ առկա հիվանդությունը պարզել հնարավոր է միայն համապատասխան մասնագետի հետ խորհրդատվության և հետազոտությունների արդյունքում:
Երբեմն սպիտակուցի մեծ քանակը կարող է կեղծ լինել՝ արյունը ոչ ճիշտ վերցնելու պատճառով: Ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ ևս սպիտակուցի քանակը կարող է մինչև 10 տոկոս բարձրանալ: Նույնը դիտվում է նաև մարմնի հորիզոնական դիրքն ուղղահայացի փոխելիս:
Բարձր С ռեակտիվ սպիտակուցը (СРБ) գերիշխող է, որն ակտիվացնում է իմունային համակարգը՝ հյուսվածքներում, օրգանների կամ համակարգերի վնասման ժամանակ: Երբ վարակը թափանցում է օրգանիզմ, С ռեակտիվ սպիտակուցի մակարդակն աճում է մի քանի տասնյակ անգամ: Նորմայում այն 5 մգ/լ է, իսկ վիրուսային հիվանդության դեպքում կարող է կտրուկ բարձրանալ մինչև 100 և ավելի մգ/լ:
Բուժումը
Բուժումն ուղղված է պատճառի վերացմանը, այսինքն, այն հիվանդության դեմ, որի արդյունքում առաջացել է արյան մեջ սպիտակուցի բարձրացում:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն