logo
JCI GOLD SEAL
8900

Լաբորատոր ախտորոշում

Լաբորատոր ախտորոշում

Լաբորատոր ախտորոշման ծառայության ժամանակակից սարքերի ու վերջին սերնդի վերլուծիչների շնորհիվ իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, իմունաբանական, հորմոնալ և շճաբանական թեստեր` տարբեր կենսաբանական նյութերում: Լաբորատորիայում գործում է շտապ ախտորոշման համակարգ` վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության ծառայության համար:

Լաբորատոր ախտորոշում ԵրևանումՄանրէաբանական լաբորատորիայում կատարվում են միկրոֆլորայի հայտնաբերման հետազոտություններ, ախտորոշվում են աղիքային տարբեր վարակներ, պսևդոտուբերկուլոզ (Yersinia), բրուցելոզ, ուրեապլազմա, դիֆտերիա, անաէրոբ վարակներ, կապույտ հազ և այլն:

Լաբորատոր ախտորոշման ծառայության շրջանակում կատարվում է համալիր տարբեր ախտորոշիչ թեստերի լայն սպեկտոր.

  • ընդհանուր, կլինիկական և արյունաբանական թեստեր,
  • կենսաքիմիական հետազոտություններ (ներառյալ` լիպիդներ, պիգմենտներ, էլեկտրոլիտներ, ածխաջրերի նյութափոխանակություն, արյան ֆերմենտներ),
  • արյան մակարդելիության հետազոտություններ,
  • շճաբանական հետազոտություններ (արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշում),
  • վարակների, քրոնիկ հիվանդությունների և ուռուցքային մարկերների իմունաբանական ախտորոշումներ,
  • հորմոնների որոշում,
  • հղիության սքրինինգ,
  • կենսաբանական հեղուկների՝ մեզի, կղանքի, թքի, էքսուդատի և տրանսուդատի, սերմնահեղուկի, քիմիա-միկրոսկոպիկ հետազոտություն, պրոտոզոաների և հելմինթների հայտնաբերում:

Հիվանդությունների ցանկը

Սրտանոթային հիվանդություններ

Արյան հիվանդություններ

Շնչառական հիվանդություններ

Նյարդաբանական հիվանդություններ

Էնդոկրին հիվանդություններ

Ալերգիաներ

Միզա-սեռական հիվանդություններ

Ոսկրա-մկանային համակարգի հիվանդություններ

Վարակիչ հիվանդություններ

Բժիշկներ

Նորություններ

Photo

Արագ, պարզ և հասանելի․ « Նաիրի» ԲԿ- ում լաբորատոր հետազոտությունը րոպեների հարց է

Լաբորատորիան հագեցած է ոլորտի առաջատար արտադրողների նորագույն սարքավորումներով

Իմանալ ավելին ⟶

«Սիմենս» համաշխարհային հեղինակավոր ընկերության ներկայացուցիչը վերապատրաստման դաս անցկացրեց «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ներում

Բժիշկների մասնագիտական հմտությունների զարգացման և շարունակական կրթության նպատակով «Նաիրի» և «Էրեբունի» բժշկական կենտրոնները շարունակում են իրականացնել վերապատրաստման ծրագրեր։
Իմանալ ավելին ⟶
Photo

Լաբորատոր ծառայությունների վերազինում (ՊՇՌ լաբորատորիայի վերազինում)

«Նաիրի» ԲԿ ՊՇՌ (PCR) լաբորատորիայում հետազոտություններն իրականացվում են ոլորտի առաջատար ընկերությունների արտադրության սարքերով, օգտագործվում են միայն եվրոպական ռեագենտներ...

Իմանալ ավելին ⟶
Photo

Ո՞ր չափանիշներով ուղղորդվել լաբորատոր հետազոտության արդյունքներին վստահելու համար

Լաբորատորիան պետք է հագեցված լինի առաջատար ընկերությունների արտադրած ժամանակակից սարքավորումներով, որոնք աշխատում են միայն որակյալ ռեագենտներով և ավտոմատ ռեժիմով․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Նոր թեստ. որակական իմունոլոգիական հետազոտություն

Կորոնավիրուսի COVID-19 ախտորոշման համար «Նաիրի» բժշկական կենտրոնն  առաջարկում է իմունաքեմիլյումինեսցենտ նոր թեստ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան համալրվել է աշխարհի առաջատար ընկերությունների ժամանակակից բարձրակարգ սարքերով․․․

Իմանալ ավելին ⟶

Ծառայությունների ցանկ