Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Բժշկական հետազոտությունների նախապատրաստման ընդհանուր կանոնները

Հոդվածներ

Բժշկական հետազոտությունների նախապատրաստման ընդհանուր կանոնները

07 Հունիս 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Լաբորատոր ախտորոշում

Արյուն

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան մինչև ժամը 12-ը՝ քաղցած (մոտ 12 ժամ քաղցած մնալուց հետո), նախօրեին խուսափել սննդային չարաշահումներից, ալկոհոլի ընդունումից։

Հետազոտությունից մեկ ժամ առաջ չծխել, բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սթրեսը։

Նախօրոք բժշկից ճշտել տվյալ թեստն անցկացնելու դաշտանային ցիկլի առավել նախընտրելի օրերը:

Մեզ

Նախօրեին հնարավորին բացառել միզամուղների, ալկոհոլի, աղի սննդի և մեզի գույնի վրա ազդող մթերքի ընդունումը։

Մեզի ընդհանուր հետազոտություն, Նեչիպորենկոյի փորձ, կենսաքիմիական հետազոտություն

Առավոտյան իրականացնել արտաքին սեռական օրգանների լվացում, բաց թողնել առավոտյան մեզի առաջին չափաբաժինը, այնուհետև հատուկ տարայի մեջ հավաքել 50-100 մլ մեզ։ Կանայք միզարձակումից առաջ պետք է տամպոնով փակեն հեշտոցը:

Հետազոտությունը չի իրականացվում դաշտանային ցիկլի շրջանում, ներառյալ` 2 օր առաջ և 2 օր հետո:

Հետազոտման նյութն անհրաժեշտ է լաբորատորիա ներկայացնել հնարավորին կարճ ժամկետում։

Օրվա մեզի հավաքում

Բաց թողնել մեզի առաջին չափաբաժինը, որից հետո հավաքել այն` ներառյալ հաջորդ օրվա առավոտյան առաջին չափաբաժինը` մեկ տարայի մեջ, և պարտադիր պահել սառնարանում։ Անհրաժեշտ է չափել մեկ օրվա ընթացքում հավաքված մեզի ընդհանուր քանակը, խառնել այն, դրանից 50 մլ լցնել տարայի մեջ և ներկայացնել լաբորատորիա՝ նշելով ընդհանուր քանակը։

Մեզի մանրէաբանական հետազոտություն

Հետևելով կենսանյութի հավաքման վերոնշյալ պայմաններին՝ ստերիլ տարայի մեջ հավաքել մեզի միջին չափաբաժինը։ Այն լաբորատորիա ներկայացնել երկու ժամվա ընթացքում, իսկ եթե դա անհնար է, կենսանյութը պահել սառնարանի ստորին հարկում:

Կղանք

Կոպրոգրամա՝ հելմինթների, վիրուսների կապակցությամբ

Կղանքի հետազոտությունից 72 ժամ առաջ անհրաժեշտ է բացառել ուղիղաղիքային ռեկտալ մոմիկների, յուղերի տեղադրումը, այն դեղորայքի ընդունումը, որն ազդում է աղիների գալարակծկանքի և կղանքի գույնի վրա: Կենսանյութը կարելի է պահպանել մինչև 48 ժամ (պահպանման պայմանները. «+2˚C» - «+8˚C»):

Կղանքի մանրէաբանական հետազոտություն

Հետազոտում են թարմ կղանքը՝ հետևելով վերոնշյալ կանոններին: Կղանքը գդալիկով հավաքում են հատուկ ստերիլ տարայի մեջ և ծածկում կափարիչով: Կենսանյութը հարկ է լաբարատորիա հասցնել 12 ժամվա ընթացքում (պահպանման պայմանները. «+2˚C» - «+8˚C»):

Դիսբակտերիոզ
Կենսանյութը լաբորատորիա ներկայացնել 12 ժամվա ընթացքում:

Էնտերոբիոզի հետազոտություն
Քսուկը վերցվում է առավոտյան` պերիանալ շրջանից։ Նախօրեին հետանցքի շրջանում լվացում չանել:

Սպերմագրամա
Հետազոտությունից առաջ` 3 օրվա ընթացքում, խուսափել սեռական ակտիվությունից, բացառել ալկոհոլի, տաք  լոգանքների, ֆիզիոթերապիայի ընդունումը, ռենտգեն հետազոտությունը, բժշկի հետ համաձայնեցնել դեղերի ընդունումը։

Խորխի հավաքման կանոնները

Հետազոտության ենթակա է առավոտյան խորխը, որն անջատվում է հազի նոպայի ժամանակ։ Այն հավաքում են տարայի մեջ` մինչև սննդի ընդունումը` ողողելով բերանի խոռոչը: Խուսափել թքի և լորձի առկայությունից:

Միզասեռական քսուկների հետազոտման նախապատրաստման ընդհանուր կանոնները

Տղամարդիկ

  • 2 շաբաթ առաջ բացառել հակաբիոտիկների, հակասեպտիկների, հակասնկային դեղերի ընդունումը,
  • հետազոտությունից 4 ժամ առաջ խուսափել միզարձակումից, արտաքին սեռական օրգանների լվացումից։

Կին
Կանանց հետազոտությունը չի իրականացվում դաշտանային ցիկլի շրջանում, ներառյալ` 2 օր առաջ և 2 օր հետո ժամանակահատվածը: 

Հետազոտության նախօրեին չի կարելի ներլվացում կատարել։

Կարևոր է

Մանրէաբանական և ՊՇՌ եղանակով հետազոտություններն իրականացվում են մինչև հակաբիոտիկների և այլ քիմիաթերապևտիկ պատրաստուկների ընդունումը:

Եթե դա հնարավոր չէ, ապա պատրաստուկի ընդհատումից հետո պետք է անցնի առնվազն.

- 12 ժամ` ՊՇՌ հետազոտության համար,
- 72 ժամ` մանրէաբանական քննության համար։

Եթե նույն կենսանյութի մի քանի հետազոտություն է նշանակվել, ապա տարաների քանակը պետք է համապատասխանի հետազոտությունների քանակին։

Խորհուրդներին հետևելը դրականորեն է ազդում արդյունքների ճշտության և հավաստիության վրա

Նաիրի բժաշկական կենտրոն

- Ժամանակակից ավտոմատացված վերլուծիչներ, համաշխարհային առաջատար արտադրողների թեստ-համակարգեր
- Արտադրական գործընթացի ամբողջական ավտոմատացում՝ կենսանյութի մտնելու պահից։ (LIS laboratory information system, լաբորատոր տեղեկատվական համակարգ)
- Որակի բազմամակարդակ վերահսկում (այդ թվում` մասնակցություն միջազգային Riqas ծրագրին)։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն