Կլինիկական դեպքեր
Կլինիկական դեպք. անտեսված բարորակ ուռուցքը վերաճել էր չարորակ ուռուցքի
25 Սեպտեմբեր 2021 | Գլխի և պարանոցի ուռուցքներ | Գլխի և պարանոցի վիրաբուժություն | Արամ Գրիգորի Բադալյան
«Նաիրի» ԲԿ դիմել էր 66 տարեկան կին, մասնագիտությամբ` դերասանուհի, ով գանգատվում էր հարականջային շրջանում մեծ գոյացությունից՝ մոտավորապես 4 սմ։ Վերջին հինգ տարիների ընթացքում գոյացությունն աճել է դանդաղ, սակայն վերջին 2 ամսվա ընթացքում սկսել է կտրուկ աճել։
Նախքան «Նաիրի» ԲԿ դիմելը պացիենտի մոտ ախտորոշվել է հարականջային թքագեղձի ադենոմա։ «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել է թքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, և պարզվել, որ ավելի քան 5 տարի գոյություն ունեցող թքագեղձի ադենոմայի ներսում առկա է մոտավորապես 1 սմ պինդ գոյացություն։ Իրականացվել է հայտնաբերված պինդ գոյացության պունկցիոն բիոպսիա և, արդյունքում, ախտորոշվել է ուռուցք` թքագեղձի ադենոկարցինոմա: Սա այն դասական դեպքերից է, թե ինչպես կարող է բարորակ գոյացությունը, տարիներ շարունակ անտեսելու, չբուժելու արդյունքում վերաճել չարորակ ուռուցքի։
Քանի որ գոյացությունը մեծ էր և շատ մոտ էր գտնվում դիմային նյարդին (դիմային նյարդը նյարդավորում է դեմքի միմիկայի բոլոր մկանները), կատարվեց ամբողջական հեռացում: Մանրադիտակի կիրառման պայմաններում դիմային նյարդն ամբողջապես պահպանվեց։ Երկու-երեք ամիսների ընթացքում դեմքի միմիկայի բոլոր մկանները վերականգնվեցին՝ թե՛ ֆունկցիոնալ, թե՛ էսթետիկ առումով, ինչը թույլ տվեց մեր պացիենտին շարունակել իր մասնագիտական գործունեությունը։
Թքագեղձերի գոյացությունները, որոնք ունեն աճման միտում, պետք է անպայման ենթարկվեն վիրահատական միջամտության, հակառակ դեպքում նրանց ներսում կարող են ձևավորվել չարորակ գոյացություններ։



Նմանատիպ հոդվածներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն