Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունն իրականացնում է գլխի և պարանոցի լայն սպեկտրի վիրահատական միջամտություններ: Անհրաժեշտության դեպքում, բարդ դեպքերը քննարկվում են հայրենական և արտերկրի (Tumor Board) առաջատար ուռուցքաբանների խորհրդակցությունների ժամանակ:
Ընդհանուր տեղեկատվություն
«Նաիրի» բժշկական կենտրոնում գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունը գործում է 2019 թվականից: Կլինիկայի գիտական և գործնական գործունեության հիմնական ուղղություններն են ախտորոշման մեթոդների օպտիմալացումը և այս շրջանի ախտաբանությունների բուժման համալիր մոտեցումը:
Ծառայության հիմնական ուղղություններն են.
գլխի և պարանոցի ուռուցքներ,
վահանաձև գեղձի ուռուցքներ,
մաշկի ուռուցքներ:
Կատարվում են վիրահատություններ հետևյալ հիվանդությունների դեպքում.
վահանաձև գեղձի ուռուցքներ,
թքագեղձերի ուռուցքներ,
մաշկի ուռուցքներ,
բերանի խոռոչի ուռուցքներ,
քթի խոռոչի լորձաթաղանթի և հարքթային խոռոչների ուռուցքներ,