Պացիենտի կրթություն

Աղիքի ինվագինացիա

Աղիքի ինվագինացիան աղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ։

Ռիսկի գործոններն են. երեխայի տարիքը, ոչ ռացիոնալ սննդային հավելումի կիրառումը, վիրուսային աղիքային վարակը, աղիներում խոչընդոտի առկայությունը՝ բորբոքային գործընթացի, ուռուցքի կամ օտար մարմնի առկայության արդյունքում։

Ախտանիշներն են.
հանկարծակի ուժեղ ցավն` աղիների շրջանում։ Յուրաքանչյուր նոպան, որպես կանոն, տևում է մոտավորապես 5 րոպե և կրկնվում է յուրաքանչյուր 15 -20 րոպե հետո։

Ախտորոշումը 
հիմնված է բնորոշ կլինիկական պատկերի, որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ տվյալների և ճառագայթային ախտորոշման հիման վրա։

Բուժումը։ Ինվագինացիայի բուժումը կարող է լինել կոնսերվատիվ կամ վիրահատական։ Կրծքի հասակի երեխաների մոտ ինվագինացիան հիմնականում վերացվում է կոնսերվատիվ միջոցառումների օգնությամբ, ինչպիսիք են` գազատար խողովակի միջոցով օդի մղումը հաստ աղի։ Կոնսերվատիվ բուժման անարդյունավետության դեպքում իրականացվում է ինվագինատի ուղղման վիրահատություն։

Կանխարգելումը ներառում է կրծքի հասակի երեխաների մոտ ժամանակին ճիշտ սննդային հավելումի ներմուծումը (6 ամսականից ոչ շուտ` նոր կերակրատեսակների աստիճանական ներմուծմամբ և սննդի ծավալի սահուն մեծացմամբ, որպես հավելում` հոմոգեն կերակրատեսակների պատրաստումը)։ Մեծահասակների մոտ աղիների նորագոյացությունների և բորբոքային գործընթացների ժամանակին ախտորոշում և բուժում։

Հետագա հսկողությունը։ Ստացիոնար բուժումից հետո երեխաները պետք է հսկվեն մանկաբույժի կողմից, մեծահասակները՝ ընդհանուր թերապևտի, կոլոպրոկտոլոգի, ուռուցքաբանի կողմից։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն