Լուրեր
Կլինիկական դեպք. երկկողմանի գոնարթրոզ՝ ծնկահոդերի արթրոզ
03 Մայիս 2022 | Լուրեր | Օրթոպեդիա և վնասվածքաբանություն, «Կոքսա» կլինիկա | Հրաչյա Գևորգի Հարությունյան
Պացիենտը դիմել էր «Նաիրի» բժշկական կենտրոն` նստասալյակի օգնությամբ, ծանրագույն ցավերով, շարժումների խիստ սահմանափակումով:
Ծանրագույն պոլիարթրիտի հետևանքով առաջացել էր ծնկահոդերի արթրոզ։
Ըստ անամնեստիկ տվյալների, երկար ժամանակ կիրառում է մեծ չափաբաժիններով ստերոիդ դեղեր:
Նման դեպքերում վիրահատույթունից առաջ պահանջվում է լրջագույն նախապատրաստում և հետվիրահատական հսկողություն:
Նախավիրահատական ընթացակարգից հետո իրականացվել է զույգ ծնկահոդերի փուլային էնդոպրոթեզավորում: Վիրահատությունից մի քանի ամիս անց պացիենտը չի ունեցել ցավեր, ազատ քայլել է և սկսել է ապրել լիարժեք կյանքով:
Նմանատիպ հոդվածներ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն