Գլխավոր / Լուրեր / Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

Լուրեր

Acupulse FemTouch CO2 լազերը գինեկոլոգիայում

02 Օգոստոս 2022 | Լուրեր | Գինեկոլոգիա և կնոջ առողջություն

Acupulse CO2 լազերի FemTouch օգնությամբ միջոցառումը խթանում է երիտասարդացման գործընթացը հենց օրգանիզմի ուժերով` առանց կողմնակի ազդեցությունների։

Հեշտոցի լորձաթաղանթում արտադրվում է կոլագեն, որն ապահովում է լորձաթաղանթի էլաստիկությունը, վերականգնում է հեշտոցի ֆիզիոլոգիան:

Հեշտոցի լազերային երիտասարդացումը ոչ վիրահատական միջամտություն է, որը վերականգնում է հեշտոցի էլաստիկությունը, նորանում է լորձաթաղանթը։

AcuPulse FemTouch CO2 լազեր միջամտությունը արագ է, արդյունավետ և պարզ։ Սովորաբար, օպտիմալ արդյունքի հասնելու համար պահանջվում է 2-4 միջամտություն, որը տևում է 10-15 րոպե։

Միջամտությունները կատարվում են 6-8 շաբաթ ընդմիջումներով։

Ցուցումները

  • Անմիզապահություն,
  • ծննդաբերությունց հետո` հեշտոցի էլաստիկության նվազում,
  • նախա- և հետմենոպաուզալ փուլեր,
  • հեշտոցի պատերի իջեցում,
  • անհարմարավետություն, քոր, այրոց, չորության զգացողություն` հետմենոպաուզալ կանանց մոտ:

Մեթոդի առավելությունները

  • Ոչ վիրահատական մեթոդ է,
  • անվտանգ է,
  • անցավ է,
  • անզգայացում և հատուկ նախապատրաստում չի պահանջվում,
  • միջամտությունը տևում է 10-15 րոպե,
  • վերականգնողական փուլ չի պահանջվում,
  • միջամտության արդյունքը զգացվում է 1 ամիս անց,
  • արդյունքի տևողությունը` մինչև 2 տարի:

Հակացուցումներ

  • Հղիություն և վաղ հետծննդյան շրջան (ծնդաբերությունից հետո մինչև 8 շաբաթ),
  • արյունային արտադրություն` սեռական ուղիներից,
  • միզասեռական համակարգի քրոնիկ կամ սուր բորբոքային հիվանդություններ,
  • արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդություններ,
  • փոքր կոնքի չարորակ նորագոյացություններ,
  • հեշտոցի պատերի 3-4 աստիճանի իջեցում:

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն