Լուրեր
Արագ և հուսալի ախտորոշում. SIEMENS ACUSON P500
08 Փետրվար 2017 | Լուրեր | Ուլտրաձայնային ախտորոշում
Շարունակելով նորարական տեխնոլոգիաների ներդրման ռազմավարությունը՝ Նաիրի ԲԿ-ի անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքը ձեռք բերեց նոր շարժողական ուլտրաձայնային համակարգ SIEMENS ACUSON P500: Այն ապահովում է արագ և հուսալի ախտորոշում փորձված վիզուալիզացման տեխնոլոգիայի հաշվին, ինչն այն դարձնում է իդեալական հետազոտման գործիք անհետաձգելի օգնության և ընդհանուր վիզուալիզացման ժամանակ:
Երբ ամեն մի վայրկյանը հաշվի է, պատկերի բարձր հստակությունը տնտեսում է թանկարժեք ժամանակը: Այդ պատճառով Siemens Acuson P500 –ի Frosk տարբերակը հագեցած է Dynamic Persistence և Auto Flash Artifact Suppression նոր առաջատար տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են հիանալի կոնտրաստ և պատկերի հստակ ֆոկուսավորում, անկախ հիվանդի կազմվածքից և ցուցիչի տեղաշարժման բնույթից: Շարժումները վերահսկող երկու տեխնոլոգիաները, որոնք հատուկ մշակված էին տվյալ պլատֆորմի համար, ապահովում են պատկերի անգերազանցելի որակ և շահագործման հարմարավետություն: Այն ճնշում է աղմուկը և բարձրացնում գունային զգայունությունը ավելի հստակ պատկերներ ստանալու համար, ինչը համապատասխանում է պատկերների ընդհանուր պակերաորման պահանջներին և թույլ է տալիս կիրառել սարքը բժշկական օգնություն ցուցաբերման վայրում: Սարքավորումը կարող է օգտագործվել ամենատարբեր կլինիկական պայմաններում՝ օգնելով բժիշկներին օպերատիվ որոշումներ ընդունել նույնիսկ բարդ իրավիճակներում:
Բացի շտապ օգնության և անհետաձգելի բժշկական միջամտություններից, նոր ՈւՁՀ-ի սարքը կարող է կիրառվել ընդհանուր վիզուալիզացման համար, այդ թվում որովայնային հետազոտությունների, մակերեսային տեղակայված մանր օրգանների, երիկամների, փոքր կոնքի օրգանների, անոթների, սրտի ֆունկցիայի բազային գնահատման, ինչպես նաև երկչափ վիզուալիզացման համար մանկաբարձության մեջ և գինեկոլոգիայում:
Նմանատիպ հոդվածներ
-
Գերձայնային համակարգ. ACUSON SC 2000
11 Փետրվար 2017
-
Բարձրորակ պատկերներ. SIEMENS ACUSON ANTARES PREMIUM EDITION
10 Փետրվար 2017
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն