Գլխավոր / Լուրեր / Հերթական բացառիկ վիրահատությունը «Նաիրի» ԲԿ-ում

Լուրեր

Հերթական բացառիկ վիրահատությունը «Նաիրի» ԲԿ-ում

19 Փետրվար 2025 | Լուրեր | Անդրանիկ Իսրայելի Ադամյան | Տիգրան Անդրանիկի Ադամյան

Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի n1 բաժնի վարիչ Անդրանիկ Ադամյանի և վիրաբույժ Տիգրան Ադամյանի գլխավորությամբ իրականացվել է ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում՝ դիստալ պանկրեատէկտոմիա (Warshaw Surgery)

Պանկրեասի ուռուցքների դեպքում վիրահատությունը կատարվում է երկու հիմնական եղանակով․ 

  1. ենթաստամոքսային գեղձի մասնահատում՝ փայծաղի հեռացումով, 
  2. ենթաստամոքսային գեղձի մասնահատում՝ փայծաղի պահպանմամբ, որն առավել ժամանակակից մոտեցում է և հայտնի է որպես Warshaw կամ Kimura մեթոդ։

Ենթաստամոքսային գեղձն ու փայծաղը ունեն անատոմիական բարդ դիրք որովայնում և ընդհանուր, առատ արյունամատակարարում, ինչը վիրահատական գործընթացն ավելի բարդ է դարձնում այս գոտում։ Լապարոսկոպիկ եղանակով դիստալ պանկրեատէկտոմիա կատարելու համար անհրաժեշտ է․ 

  • տիրապետել հատուկ լապարոսկոպիկ տեխնիկայի, 
  • գերազանց իմանալ վիրահատական գոտու անատոմիան, 
  • օգտագործել ժամանակակից վիրաբուժական և հետազոտական գործիքներ՝ CT, MRI։ 

Այս վիրահատության ընթացքում հեռացվում են ենթաստամոքսային գեղձի մարմինն ու պոչը ուռուցքի հետ միասին՝ միաժամանակ պահպանելով փայծաղը։ «Նաիրի» ԲԿ-ն ամբողջովին ապահովված է այս միջամտության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։ 

Այս մեթոդի առավելությունները․ 

  • Փայծաղի պահպանում, 
  • Իմունային ֆունկցիայի պահպանություն, 
  • Ինֆեկցիոն բարդությունների ռիսկի նվազում, 
  • Արագ վերականգնում և դրական արդյունքներ։ 

 Դիմեք խորհրդատվության՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար։ 


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն