Լուրեր
Օտարերկրյա քաղաքացիները նախընտրում են «Նաիրի» ԲԿ-ն
22 Մարտ 2023 | Լուրեր | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Արման Պարգևի Հակոբյան
ՌԴ քաղաքացի 38-ամյա Ելենա Շիլինայի մոտ ախտորոշվել էր միջողային աճառի ճողվածք։ Վերջինս դիմել էր «Նաիրի» ԲԿ։ ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար Արման Հակոբյանի գլխավորությամբ իրականացվել է վիրահատություն՝ էնդոսկոպիկ եղանակով։
Ելենա Շիլինա
«Ես Լենան եմ ՝ 38 տարեկան : Երկար տարիներ ունեի ողնաշարի խնդիր ՝ ցավեր գոտկային շրջանում։ Ցավերը տանելի էին , սակայն հետո սկսեցին ուժգնանալ և տարածվել ձախ ոտքի վրա , ոտքս անզգայացավ : Ես ընտրել եմ «Նաիրի» ԲԿ-ն ՝ համացանցում տարածված կարծիքներից ելնելով, նաև մտերիմներիցս էի լսել, որ այստեղ յուրաքանչյուր բուժառուի ցուցաբերվում է անհատական մոտեցում․ աշխատում են հիասքանչ մասնագետներ, որոնք լավ գիտեն իրենց գործը։
Ինձ վիրահատեցին , և այն ցավը, որն ինձ տանջում էր վիրահատությունից առաջ՝ այլևս չկա։
Վիրահատության հաջորդ օրը ես արդեն քայլում էի և ինքնուրույն տեղաշարժվում, կարողացա գնալ տուն: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, և ես կարելի է ասել ՝ ցավ չեմ զգում։ Ամեն բան անցել է , իմ շարժումներն ազատ են , ես հանգիստ քայլում եմ և չեմ վախենում պտտվել տարբեր կողմեր․ ամեն ինչ լավ է:
Ուզում եմ ավելացնել՝ շատ ուրախ եմ, որ առողջությունս վստահել եմ պրոֆեսիոնալների այն թիմին, որն աշխատում է «Նաիրի» ԲԿ-ում : Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ վիրահատող բժշկին՝ Արման Պարգևիչին, բաժանմունքի ողջ անձնակազմին: Շատ բարի մարդիկ են և ինձ վերաբերվել են իրենց ընտանիքի անդամի պես»։
Արման Հակոբյան «Նաիրի» ԲԿ-ի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար
«Այսօր միջողային աճառի ճողվածքն ամենատարածված պաթոլոլոգիան է ։ Մենք իրականացնում ենք օրական 2-3 նմանատիպ վիրահատություն : Վիրահատություններն կատարվում են էնդոսկոպիկ եղանակով․ փակ վիրահատություն է և քիչ ինվազիվ: Ճողվածքը հեռացվում է փոքր անցքի միջոցով: Որպես կանոն՝ 98% դեպքերում պացիենտները վիրահատության հաջորդ օրը դուրս են գրվում ։ Վիրահատության տևողությունը չի գերազանցում 40րոպեն, իսկ ստացիոնար բուժումը ՝ 1 օրը : Նորարարություն է համարվում նաև միակողմանի տրանսպեդիկուլյար ֆիքսացիան՝ ճողվածքի հեռացումից հետո:
Ո՞րն է դրա նպատակը․ 7-10% դեպքերում կա հավանականություն , որ ճողվածքը կկրկնվի և դա բացառելու համար՝ վիրահատության վերջում մենք իրականացնում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիա, որի շնորհիվ հիվանդության կրկնումը պրակտիկորեն դառնում է անհնար :
Էնդոսկոպիկ վիրահատություններն իրականացվում են 2007 թվականից և այժմ վիրահատությունների թիվը գերազանցում է 1000-ը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պացիենտին վստահության համար և նշել, որ կոնկրետ այս դեպքում՝ վիրահատությունը իրականացվել է տրանսպեդիկուլյար ֆիքսացիայով , որը հնարավորություն է տվել վիրահատությունից անմիջապես հետո՝ վերադառնալ ամենօրյա կյանքի»
Նմանատիպ հոդվածներ
-
Օտարերկրյա բժիշկները վերապատրաստվում են Նաիրի ԲԿ-ում
23 Հունվար 2024
-
Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
03 Դեկտեմբեր 2016
-
Տեսողական օրգանի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր
03 Հունիս 2021
-
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը
29 Նոյեմբեր 2024
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն