Նյարդավիրաբույժների հետ համագործակցության շնորհիվ բազմապրոֆիլ վիրաբույժների թիմը կատարում է համակցված բարդ վիրահատություններ: Աշխատանքներն օպտիմալացնելու նպատակով բազմապրոֆիլ վիրաբույժների թիմի կազմում, անհրաժեշտության դեպքում, ընդգրկվում են նաև ուռուցքաբաններ, նյարդավիրաբուժներ, պլաստիկ և այլ նեղ մասնագիտացված վիրաբույժներ:
Էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումը ներառում է.
- քթային խոռոչի և հարքթային սինուսների ախտահարված հյուսվածքի ամբողջական հեռացում և առողջ հյուսվածքների պահպանում` պոլիպոզ սինուսիտների ժամանակ, ապահովելով հիվանդության ռեմիսիա,
- հիպերտրոֆիկ, վազոմոտոր և քրոնիկ ռենիտների բուժում (քթային խեցիների հեռացում),
- հարքթքային սինուսների կիստաների բուժում,
- ադենոիդէկտոմիա` նվազագույն ռեցիդիվների հավանականությամբ:
Շնորհիվ հարքթային խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրահատությունների, ներդրվել է միափուլ միջամտություն` հարքթային ոչ թարախային ախտահարումների ժամանակ, արտաքին քթի և ներքթային կառուցվածքների շտկում, հատկապես պոլիպների և կիստաների առկայության դեպքում։ Կատարվում է միափուլ զուգորդված ռինոսեպտոպլաստիկա և հարքթային խոռոչների սանացիա` բացառելով ավանդական բազմափուլ վիրահատական միջամտությունները։
Միկրոսկոպների բազմակի խոշորացումը և բինօկուլյար տեսողության հնարավորությունը զգալիորեն պակասեցնում են վիրահատական դաշտի մեծությունը և տարածվածությունը բարդ վիրահատությունների ժամանակ, ինչպես, օրինակ, միրինգոտոմիան` սուր օտիտների, թմբկաթաղանթի շունտավորման, միրինգոպլաստիկայի ժամանակ:
Կատարվում են բնածին անոմալիաներով տառապող, ՔԿԱ օրգանների վնասվածքներով և ախտաբանությամբ հիվանդների վիրահատական բուժում․
- օտոպլաստիկա` լոշտակության ժամանակ,
- օտոպլաստիկա` արտաքին ականջի վնասվածքների դեպքում, Բռենդ-Նագատեի եղանակով` կողոսկրի աճարի օգտագործմամբ,
- խեյլոպլաստիկա` վերին շրթի վերականգնում (նապաստակի շրթունք),
- ուրանոուվուլոպլաստիկա. փափուկ քիմքի վերականգնում` քիմքի ճեղքվածքի ժամանակ (գայլի երախ),
- բնածին և ձեռք բերովի քթային խոանների ատրեզիայի էնդոսկոպիկ վիրահատություն,
- հիպերտրոֆիկ, վազոմոտոր և քրոնիկ ռենիտների բուժում` քթային խեցիների էնդոսկոպիկ հեռացմամբ,
- քրոնիկ թարախային ռինոսինուսիտի էնդոսկոպիկ բուժում. էնդոսկոպիկ միկրովիրաբուժական միջամտություն` ներքթային կառուցվացքի և հարքթային ծոցերի շտկումով, որոնք քրոնիկ բորբոքման հետևանքով փոփոխությունների են ենթարկվել,
- քթի խոռոչի, հարքթային սինուսների, քիթըմպնի, ըմպանի և կոկորդի էնդոսկոպիկ հետազոտություն (ֆիբրորինոֆարինգոլարինգոսկոպիա),
- էնդոսկոպիկ սեպտոպլաստիկա,
- տեսաէնդոսկոպիկ օտոսկոպիա. լսողական խողովակի, թմբկաթաղանթի, իսկ պերֆորացիաների դեպքում` թմբկախոռոչի էնդոսկոպիկ հետազոտություն։
Կատարելագործված են հետևյալ ավանդական վիրահատությունները․
- էնդոսկոպիկ ադենոիդէկտոմիա` բարձրորակ արդի սարքերի կիրառմամբ և տեսահսկողությամբ, ինչը զգալիորեն իջեցնում է ռեցիդիվների հավանականությունը,
- տոնզիլէկտոմիա` Johnson&Johnson ռադիովիրաբուժական սարքի և Coblator կոագուլյատորի օգնությամբ:
Կարլ Շտորց ընկերության (Գերմանիա), օպտիկական էնդոսկոպների (00, 300, и 700 տեսողության դաշտով) և տեսասարքերի օգտագործմամբ նվազեցվում է ցավային համախտանիշը և արյունահոսության վտանգը` հետվիրահատական շրջանում, ինչը կարևոր է հատկապես երեխաների վիրահատության ժամանակ: