Անհետաձգելի բուժօգնության ծառայության գործունեությունն` ընդունարանում պացիենտներին անհետաձգելի հետազոտության օպերատիվ կազմակերպման և իրականացման, հիվանդության սուր շրջանում ընդունված պացիենտների անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է, ինչը կազմակերպվում է տեղում: Անհրաժեշտության դեպքում, արագ իրականացվում է խորհրդատվություն` կենտրոնի նեղ մասնագետների մասնակցությամբ, և համատեղ որոշվում պացիենտի վարման հետագա ռազմավարությունը:
Ընդհանուր տեղեկատվություն
Անհետաձգելի բուժօգնության ծառայության հիմնական ուղղությունը պացիենտներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերումն է` հանկարծակի առաջացած սուր հիվանդությունների և վիճակների դեպքում, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ՝ հիվանդի կյանքին սպառնացող վտանգի ակնհայտ նշանների բացակայության դեպքում:
Անհետաձգելի ախտորոշիչ և բժշկական օգնության ցուցաբերումն իրականացվում է հիվանդների ինքնուրույն դիմելու կամ համաբուժարանից անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ուղեգրվելու ժամանակ, շտապօգնության արտագնա բրիգադի կողմից հիվանդի տեղափոխման դեպքում, որը ցուցաբերում է անհետաձգելի բազմապրոֆիլ բժշկական օգնություն` տանը և պացիենտին կենտրոն տեղափոխելու ընթացքում:
Անհետաձգելի բուժօգնության ծառայությունն ապահովում է.
թերապևտիկ և վիրաբուժական տարբեր ոլորտների պացիենտների առաջին բուժօգնության ցուցաբերումը,
հիվանդությունների տարբերակված ախտորոշումը և տարաբաշխումն` ըստ բաժանմունքների,
Բժշկական կենտրոնում առաջնորդվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։ Կենտրոնը հագեցած է վերջին սերնդի, ժամանակակից սարքավորումներով։ Մեզ մոտ աշխատում են ոլորտի լավագույն մասնագետները․․․