Հոդվածներ
Ո՞ր չափանիշներով ուղղորդվել լաբորատոր հետազոտության արդյունքներին վստահելու համար
23 Սեպտեմբեր 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Լաբորատոր ախտորոշում
Լաբորատորիան պետք է հագեցված լինի առաջատար ընկերությունների արտադրած ժամանակակից սարքավորումներով, որոնք աշխատում են միայն որակյալ ռեագենտներով և ավտոմատ ռեժիմով՝ լիովին բացառելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպումները:
Լաբորատորիայում պարտադիր իրականացվում է ներքին և արտաքին որակի վերահսկողություն:
Որակի արտաքին վերահսկողությունն անցկացվում է ըստ Անգլիական RIQAS ծրագրի, որի հիման վրա Բրիտանական <> կազմակերպության կողմից տրվում է սերտիֆիկատ:
Պացիենտից ստացված կենսանյութը անմիջապես նմուշառվում է՝ միայն իրեն յուրահատուկ կոդով ,որի մեջ գաղտնագրված է անհրաժեշտ տեղեկությունները պացիենտի անձի և պատվիրված հետազոտությունների մասին:
Պատրաստ լինելուն պես արդյունքները ավտոմատ կերպով անցնում են Լիմս ծրագիր (՝՝Laboratory information management system (LIMS) և մասնագետի կողմից հաստատվելուց հետո հասանելի են դառնում պացիենտին, իսկ ներհիվանդանոցային ցանցով, նաև բուժող բժշկին:
Այս գործոնները ապահովում են լաբորատոր ախտորոշման որակը և հավաստիությունը:
Ճշտգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման երաշխիքն է:
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն