Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Ո՞ր չափանիշներով ուղղորդվել լաբորատոր հետազոտության արդյունքներին վստահելու համար

Հոդվածներ

Ո՞ր չափանիշներով ուղղորդվել լաբորատոր հետազոտության արդյունքներին վստահելու համար

23 Սեպտեմբեր 2020 | Հանրամատչելի հոդվածներ | Լաբորատոր ախտորոշում

Լաբորատորիան պետք է հագեցված լինի առաջատար ընկերությունների արտադրած ժամանակակից սարքավորումներով, որոնք աշխատում են միայն որակյալ ռեագենտներով և ավտոմատ ռեժիմով՝ լիովին  բացառելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպումները:

Լաբորատորիայում պարտադիր իրականացվում է ներքին և արտաքին որակի վերահսկողություն:

Որակի արտաքին վերահսկողությունն անցկացվում է ըստ Անգլիական RIQAS ծրագրի, որի հիման վրա Բրիտանական <> կազմակերպության կողմից տրվում է սերտիֆիկատ:

Պացիենտից ստացված կենսանյութը անմիջապես նմուշառվում է՝ միայն իրեն յուրահատուկ կոդով ,որի մեջ գաղտնագրված է անհրաժեշտ տեղեկությունները պացիենտի անձի և պատվիրված հետազոտությունների մասին:

Պատրաստ լինելուն պես արդյունքները ավտոմատ կերպով անցնում են Լիմս ծրագիր (՝՝Laboratory information management system (LIMS) և մասնագետի կողմից հաստատվելուց հետո հասանելի են դառնում պացիենտին, իսկ ներհիվանդանոցային ցանցով, նաև բուժող բժշկին:

Այս գործոնները ապահովում են լաբորատոր ախտորոշման որակը և հավաստիությունը:

Ճշտգրիտ ախտորոշումն արդյունավետ բուժման երաշխիքն է:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն