Գլխավոր / Կլինիկական դեպքեր / Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք

Կլինիկական դեպքեր

Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք

11 Սեպտեմբեր 2018 | Գաստրոէնտերոլոգ | Մարսողական համակարգի ուռուցքներ

Հիվանդ Բ.Ա. դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով որովայնի վքնածությունից, մեթեորիզմից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորստից: Համալիր հետազոտութհունից հետո (որովայնի խոռոչի ՈՒՁՀ և ՀՏ` կոնտրաստավորումով, կոլոնոսկոպիա` բիոփսիայով) պացիենտի մոտ ախտորոշվել է սիգմայաձև աղու ուռուցք:

Իրականացվել է վիրահատություն՝ լապարոսկոպիա, սիգմայաձև աղու լապարոսկոպիկ մասնահատում` կարող սարքի օգնությամբ` աղիքի ամբողջականության վերականգնմամբ: Հետվիրահատական շրջանն ընթացել է հարթ: Հիվանդը դուրս է գրվել 5-րդ օրը` բավարար վիճակում: Հյուսվածաբանորեն ախտորոշվել է սիգմայաձև աղու չափավոր տարբերակված ադենոկարցինոմա:

Հ.Գ. Հաստ աղու ուռուցքների ժամանակ լապարոսկոպիկ վիրահատությունն ընտրության եղանակ է, ինչը հնարավորություն է տալիս վիրահատել նվազագույն վնասումով, և ինչի շնորհիվ հիվանդները վերականգնվում են զգալիորեն կարճ ժամկետներում, իսկ լիմֆոդիսեկցիան (ախտահարված ավշային հանգույցների հեռացում) իրականացվում է առավել ճշգրիտ: Աղիքի ամբողջականության վերականգնման համար կիրառվում են միայն ժամանակակից մեկանգամյա կարող սարքեր հայտնի արտադրող ընկերություններից: Նմանատիպ վիրահատություններից հետո պակաս կարևոր չէ նաև կոսմետիկ արդյունավետ արդյունքը:



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն