logo
JCI GOLD SEAL
8900

Մարսողական համակարգի ուռուցքներ

Որովայնի խոռոչի, ռետրոպերիտոնեալ տարածության տարբեր հիվանդությունների ժամանակ մատուցվում են պլանային և շտապ վիրաբուժական ծառայություններ։

Ծառայության շրջանակում կատարվում են ստամոքսի, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, խթաղու և ուղիղ աղու ախտաբանությամբ հիվանդների պլանային վիրաբուժական միջամտություններ, շուրջօրյա ռեժիմով ցուցաբերվում է անհետաձգելի վիրաբուժական օգնություն:

Հետվիրահատական հիվանդասենյակները բարձր հարմարավետության են, ապահովված են կենտրոնացված թթվածնի մատակարարումով, շնչառական, ճնշման, սրտի հաճախականության, ԷՍԳ մոնիթորինգի, բուժքույրական շտապ կանչի համակարգերով։

Մասնագետները վերապատրաստվում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար կլինիկաներում

Իրականացվում են բաց և լապարոսկոպիկ-էնդոսկոպիկ վիրահատություններ.

  • կերակրափողի ուռուցքային ախտահարումների ժամանակ` կերակրափողի լապարոսկոպիկ հեռացում և նրա փոխարինում ստամոքսային խողովակով,
  • ընդլայնված ուռուցքային հիվանդությունների ժամանակ` լիմֆոդիսսեկցիա, ատիպիկ ռեզեկցիաներ, տարբեր հիվանդությունների ժամանակ պացիենտի սնուցումը պահպանելու նպատակով` գաստրոստոմի տեղադրում,
  • ենթաստամոքսային գեղձի գլխիկի, մարմնի և պոչի ուռուցքների դեպքերում` դիստալ և պրոքսիմալ մասնահատում (այս վիրահատությունը ներկայում Հայաստանում իրականացնում է միայն պրոֆ. Ա. Ադամյանը),
  • լեղուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատություններ` ուռուցքային ախտահարումների ժամանակ,
  • բարակ աղիների մասնահատում` մանուալ և գործիքային անաստամոզների տեղադրումով, Էնտերոստոմների դուրսբերում և փակում,
  • ուղիղ աղու որովայնա-պերինեալ հեռացում, ուղիղ աղու առաջնային և ցածր մասնահատում ու անաստոմոզի ստեղծում, կոլոստոմների դուրսբերում և փակում,
  • բարդ համակցված վիրաբուժական ախտաբանությունների դեպքերում (լապարոսկոպիկ նեֆրէկտոմիա, ադրենալէկտոմիա և այլն) վիրաբուժական բազմապրոֆիլ թիմը (գինեկոլոգներ, օնկոգինեկոլոգներ, ուրոլոգներ և այլն) համատեղ իրականացնում է վիրահատություններ` միաժամանակ կամ փուլառփուլ։

Ծառայության շրջանակում իրականացվում է կոլոռեկտալ վիրաբուժություն. հաստ աղու քաղցկեղով տառապող ծանր հիվանդների բուժում։

Կատարվում են բացառիկ վիրաբուժական միջամտություններ.

  • ուղիղ աղու ուռուցքների համակցված լապարոսկոպիկ և տրանսանալ վիրահատություններ,
  • ստամոքսի լապարոսկոպիկ ռեզեկցիա` ուռուցքային ախտաբանությունների ժամանակ,
  • լապարոսկոպիկ պանկրեատոդուոդենալ մասնահատում` ենթաստամոքսային գեղձի գլխիկի, լեղածորանի և Ֆատերովյան պտկիկի ուռուցքային ախտահարման ժամանակ:

Հիվանդությունների ցանկը

Ստամոքսի ուռուցքային ախտաբանություններ

Լեղածորանի և Ֆատերովյան պտկիկի ուռուցքներ

Կերակրափողի ուռուցքային ախտահարումներ

Ենթաստամոքսային գեղձի գլխիկի, մարմնի և պոչի ուռուցքներ

Լեղուղիների ուռուցքային ախտահարումների

Հաստ և բարակ աղիների ուռուցքներ

Ուղիղ աղու ուռուցքներ

Բժիշկներ

Նորություններ

Photo

Նաիրի ԲԿ-ի վիրաբույժներին հաջողվել է փրկել զարկերակի մեծ անևրիզմով պացիենտի փայծաղը

«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը: Վիրահատությունը կատարել է Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության թիվ 1 բաժանմունքի վարիչ Անդրանիկ Ադամյանը։ 

Իմանալ ավելին ⟶
Photo

Օտարերկրյա բժիշկները վերապատրաստվում են Նաիրի ԲԿ-ում

Օտարերկրյա բժիշկները վերապատրաստվում են Նաիրի ԲԿ-ում։ Առաջին վիրաբուժական բաժանմունքի ղեկավար՝ բգդ  պրոֆեսոր Անդրանիկ Իսրայելի Ադամյանի գլխավորությամբ՝ հունվարի 16-18 Նաիրի Բկ-ում կայացավ մաստեր կլասս Ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատական բուժման եղանակներ թեմայով: 

Իմանալ ավելին ⟶
Photo

Կերակրափող-ստամոքսային ուռուցքի բուժման նպատակով պրոֆ․ Անդրանիկ Ադամյանի կողմից կատարվել է լապարոսկոպիկ եղանակով կերակրափողի և ստամոքսի մասնահատում՝ կրկնակի ուղիների ստեղծմամբ

Տվյալ տեղակայմամբ ուռուցքի ժամանակ այս մեթոդը համարվում է արդիական, համընդհանուր ընդունված՝ ըստ միջազգային չափորոշիչների։
Այս լապարոսկոպիկ մեթոդը քիչ ինվազիվ է, նվազ տրավմատիկ, ապահովում է ռադիկալիզմը, հիվանդին տալիս է․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով

Լապարոսկոպիկ վիրահատություններն առավել արդյունավետ են, քանի որ տեղի են ունենում բարձր տեսանելիության հնարավորությամբ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Հազվադեպ համակցությամբ ուռուցքների միաժամանակյա վիրահատություն

Օրերս «Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվեց հազվադեպ հանդիպող ախտաբանական վիճակի վիրահատական միջամտություն: Պացիենտի մոտ առկա երկու տարբեր ուռուցքի կապակցությամբ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Լապարոսկոպիկ վիրահատական միջամտությունները կոլոռեկտալ քաղցկեղի դեպքում. վիրաբույժ Անդրանիկ Ադամյան

Օնկոլոգիական հիվանդությունների մեջ բավականին մեծ տարածում ունեն հաստ աղիքի

Իմանալ ավելին ⟶
Photo

Լապարոսկոպիկ սիգմոիդէկտոմիա. կլինիկական դեպք

Հիվանդ Բ.Ա.  դիմել է «Նաիրի» ԲԿ՝ գանգատվելով որովայնի վքնածությունից, մեթեորիզմից, կղանքի հետ արյունային արտադրությունից, քաշի կորստից․․․

Իմանալ ավելին ⟶