Ուլտրաձայնային ախտորոշում
Ուլտրաձայնային հետազոտությունը ճառագայթային ազդեցություն չունեցող անվնաս ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել ներքին օրգանների, փափուկ հյուսվածքների, անոթների և հղիության ընթացքում պտղի վիճակը։ Այն կիրառվում է որովայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների, վահանաձև գեղձի, կրծքագեղձերի, սրտի, հոդերի և այլ անատոմիական կառուցվածքների հետազոտության համար։
ՈՒՁՀ արդյունավետ մեթոդ է տարբեր օրգան-համակարգերի վիճակի գնահատման դեպքում։ Այն ցուցված է ցավերի, այտուցների, նորագոյացությունների միզարձակման խանգարումների, մենստրուալ ցիկլի խանգարումների, ինչպես նաև հղիության հսկողության համար:
«Նաիրի» բժշկական կենտրոնում տարբեր օրգան-համակարգերի ուլտրաձայնային հետազոտությունները իրականացվում են Canon ապրանքանիշի ժամանակակից Aplio I-Series սարքավորմամբ։
Ուլտրաձայնային հետազոտությունը կարևոր ախտորոշիչ մեթոդ է, որը բժիշկներին թույլ է տալիս ստանալ պացիենտի ներքին օրգանների և հյուսվածկների մանրամասն պատկերներ՝ առանց ճառագայթման։
«Նաիրի» ԲԿ-ում իրականացվում են օրգան-համակարգերի բոլոր ՈՒՁ հետազոտությունները.
- որովայնի խոռոչի օրգաններ,
- երիկամներ, մակերիկամներ,
- Լյարդ,
- Ձվարաններ,
- վահանաձև գեղձ,
- ավշային հանգույցներ և թքագեղձեր,
- կրծքագեղձ,
- փոքր կոնքի օրգաններ,
- փոշտի օրգաններ,
- փափուկ հյուսվածքներ և հոդեր,
- մագիստրալ անոթների և ներքին օրգանների անոթների տրիպլեքս սքանավորում,
- հղիություն,
- արգանդ-ընկերքային և պտղի արյան շրջանառության դոպլերոգրաֆիա,
- Էխոսրտագրություն և սթրես Էխոսրտագրություն,
- պտղի և ցանկացած օրգանի լայնածավալ պատկերի ստացում,
- Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ),
- Անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն:

Այցելության ցուցումներ
- ՈՒՁ հետազոտություն իրականանցնելու կարիք կա, եթե կան հետևյալ ախտանիշները՝
- Որովայնի ցավ։ Եթե որովայնի շրջանում ունենում եք հաճախակի կրկնվող ցավոր, ապա կա անհրաժեշտություն անցնելու ՈՒՁ հետազոտություն, դա կօգնի բացահայտել խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, լյադի, լեղապարկի, երիկամների կամ կանանց վերարտադրողական օրգանների հետ կապված խնդիրները։
- Այտուցներ, այն կարող է լինել սրտի , երիկամների կամ արյան անոթների հետ կապված խնդիրների հետևանք
- Միզելու հետ կապված խնդիրներ
- Նորագոյացությունների ձևավորում։ Մաշկի տակ գտնվոց ցանկացած նոր գոյացություն, խտացում, ուռուզք կամ կիստա կարող է հետազոտվել ուլտրաձայնի միջոցով՝ որոշելու դրանց բնույթը
Սարքավորում
«Նաիրի» ԲԿ-ում ՈՒՁ հետազոտությունների համար կիրառվում է Canon Aplio I-Series լավագույն սարքավորումը։ Այն ուլտրաձայնային պատկերման համակարգ է, որը հայտնի է իր առաջադեմ հնարավորություններով և բարձրորակ պատկերման հնարավորություններով:
«Նաիրի» ԲԿ-ն հագեցած է բժշկական նորագույն սարքավումներով և մատուցում է Երևանում լավագույն բժշկական ծառայությունները։
Ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁ) կարող եք գրանցվել զանգահարելով +37410536933 և +37499991616 հեռախոսահամարներին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:
Հիվանդությունների ցանկը
Գինեկոլոգիական ախտաբանություն
Գլխի և պարանոցի ախտաբանություն
Էնդոկրին հիվանդություններ
Մարսողական համակարգի, որովայնի ախտաբանություն
Շնչառական համակարգի, կրծքավանդակի ախտաբանություն
Ուռուցքներ
Միզա-սեռական ախտաբանություն
Սիրտ և անոթներ
Քիթ, կոկորդ, անկանջ
Ոսկրերի, հոդերի ախտաբանություն
Բժիշկներ
Նորություններ
Մաստեր կլաս՝ աշխարհահռչակ SIEMENS ընկերության ներկայացուցչի կողմից
Մաստեր կլաս՝ աշխարհահռչակ SIEMENS ընկերության ներկայացուցչի կողմից
Վերջին սերնդի սոնոգրաֆը «Նաիրի» բժշկական կենտրոնում
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր` 2019 թվականի արտադրության, GE Voluson E8 BT 19 ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) սարքով․․․
Բարձրորակ պատկերներ. SIEMENS ACUSON ANTARES PREMIUM EDITION
Սարքավորման մեջ ներդրված են բազմակի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են պատկերի օպտիմազացում․ ավտոմատ կարգավորում, պատկերի կայունացում․․․
Լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման մեթոդ՝ ֆիբրոսկանավորում
Լյարդի ֆիբրոզը՝ լյարդի հիվանդությունների զարգացման բարձրաստիճան ցուցիչն է և հիվանդության անբարենպաստ ընթացքը կանխատեսող գլխավոր գործոններից մեկը․․․
Հաճախ տրվող հարցեր
Ուլտրաձայնային հետազոտության տևողությունը կախված է հետազոտվող շրջանից և հետազոտության նպատակից։ Սովորաբար այն տևում է մոտ 10–30 րոպե։ Եթե գնահատվում են մի քանի օրգաններ կամ կատարվում է դոպլեր հետազոտություն, կախված խնդրի բարդությունից, ընդհանուր տևողությունը կարող է ավելի երկար լինել։
Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, ի տարբերություն ռենտգենյան ճառագայթի, կիրառվում է ձայնային բարձր հաճախականության ալիք, որը բոլորովին անվնաս է և ոչ ինվազիվ: Այն լայնորեն կիրառվում է բոլոր տարիքային խմբերում, այդ թվում՝ երեխաների և հղիների մոտ, երբ կա բժշկական ցուցում։
ՈՒՁՀ հետազոտությունը կարելի է կատարել այնքան հաճախ, որքան պահանջում է կլինիկական իրավիճակը և բժշկի գնահատումը։ Քանի որ մեթոդը չի ուղեկցվում ճառագայթային բեռնվածությամբ, այն հաճախ կիրառվում է նաև դինամիկ հսկողության համար։ Հետազոտությունների հաճախականությունը կախված է գանգատներից, ախտորոշումից, բուժման ընթացքից և տվյալ օրգան-համակարգի վիճակի մշտադիտարկման անհրաժեշտությունից։
Այո, ուլտրաձայնային հետազոտությունը կարող է իրականացվել նաև երեխաների մոտ։ Այն կիրառվում է մանկաբուժական պրակտիկայում տարբեր օրգան-համակարգերի գնահատման համար՝ ներառյալ որովայնի խոռոչը, երիկամները, վահանաձև գեղձը, հոդերը, փափուկ հյուսվածքները, նորածին երեխաների մոտ նաև ուղեղը։
Այո, ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է նաև հղիության ընթացքում՝ պտղի զարգացման, պլացենտայի, պտղաջրերի քանակի և արյան շրջանառության գնահատման համար։ Հղիության հսկողության ընթացքում կարող են կատարվել պլանային և լրացուցիչ ուլտրաձայնային հետազոտություններ՝ ըստ մանկաբարձ-գինեկոլոգի ցուցման։ Հետազոտության տեսակը և հաճախականությունը որոշվում են հղիության ժամկետի և կլինիկական իրավիճակի հիման վրա։
Սա կախված է հետազոտության տեսակից։ Որոշ ՈՒՁՀ հետազոտություններից առաջ սննդային սահմանափակումներ չեն պահանջվում, սակայն որովայնի խոռոչի օրգանների հետազոտության դեպքում հաճախ խորհուրդ է տրվում որոշ ժամեր չսնվել։ Դա օգնում է ավելի հստակ գնահատել լյարդը, լեղապարկը, ենթաստամոքսային գեղձը և մյուս օրգանները։ Նախապատրաստման կանոնները պետք է ճշտել գրանցման պահին։
Խմելու հնարավորությունը նույնպես կախված է հետազոտվող շրջանից։ Որոշ դեպքերում հեղուկ ընդունելու սահմանափակումներ չկան, իսկ փոքր կոնքի օրգանների կամ միզապարկի հետազոտությունից առաջ, հակառակը, կարող է պահանջվել լցված միզապարկ։ Այդ պատճառով ճիշտ նախապատրաստման համար կարևոր է նախապես իմանալ, թե կոնկրետ ինչ տեսակի ՈՒՁՀ է նախատեսված և ինչ պայմաններ են անհրաժեշտ դրա համար։
ՈՒՁՀ հետազոտության արդյունքները շատ դեպքերում պատրաստ են լինում հետազոտությունից անմիջապես հետո կամ կարճ ժամանակ անց։ Եթե հետազոտությունը ծավալուն է կամ պահանջում է ավելի մանրամասն նկարագրություն, արդյունքների տրամադրումը կարող է որոշակի ժամանակ պահանջել։
Եզրակացության մեջ նշվում են օրգանների չափերը, կառուցվածքը, էխոգենությունը, գոյացությունների կամ այլ փոփոխությունների առկայությունը և տրվումէ եզրակացություն։ Վերջնական բժշկական մեկնաբանությունը տրվում է բուժող բժշկի կողմից՝ համադրելով ՈՒՁՀ տվյալները պացիենտի գանգատների, զննման և այլ հետազոտությունների արդյունքների հետ։
Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Պլազմաֆերեզ
- ▸ «Longevity Նաիրի»
- ▸ Լաբորատոր ախտորոշում
- ▸ Համակարգչային տոմոգրաֆիա
- ▸ Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա
- ▸ Մամոգրաֆիա
- ▸ Ռենտգեն ախտորոշում
- ▸ Ուլտրաձայնային ախտորոշում
- ▸ Էնդոսկոպիա
- ▸ Սրտանոթային ֆունկցիոնալ ախտորոշում
- ▸ Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ)
- ▸ Էլեկտրոէնցեֆալոգրաֆիան (ԷԷԳ)
- ▸ Անոթների ՈւՁՀ կամ դուպլեքս հետազոտություն
- ▸ Երիկամների ՀՏ հետազոտություն
- ▸ Ստորին վերջույթների սոնոգրաֆիա (ՈւՁՀ)
- ▸ Լիմֆատիկ հանգույցների ՈւՁՀ
- ▸ Սրտի ՀՏ հետազոտություն
- ▸ Լյարդի ՀՇ հետազոտություն
- ▸ Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
- ▸ ՈՒՁՀ վահանաձեւ գեղձի
- ▸ Երիկամների ՈՒՁ
- ▸ Լյարդի ՈՒՁ
- ▸ Ձվարանների ՈՒՁ
- ▸ Սրտի ՈՒՁ
- ▸ Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն
- ▸ Ուլտրաձայնային հետազոտություն հղիության ընթացքում
- ▸ Քթի հարակից խոռոչների ՀՇ
- ▸ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիան
- ▸ Որովայնի ՀՇ
- ▸ Ողնաշարի ՄՌՏ
- ▸ Հոդերի ՄՌՏ
- ▸ Գլխուղեղի ՄՌՏ
