Գլխավոր / Լուրեր / Վերջին սերնդի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ` Siemens Magnetom VIDA 3T

Լուրեր

Վերջին սերնդի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ` Siemens Magnetom VIDA 3T

20 Հունիս 2022 | Լուրեր | Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա

Նաիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի` ԱՊՀ տարածաշրջանում միակ Siemens Magnetom VIDA 3 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով, որն ունի մի շարք առավելություններ:

Սարքը համալրված է BIOMATRIX տեխնոլոգիայով, որի շնորհիվ.

  • ստանում ենք առավել հստակ պատկեր` շարժողական ակտեֆակտերի զրոյացման հաշվին,
  • մագնիսական դաշտը մեծանում է 2 անգամ, որի օգնությամբ ստացած հստակ պատկերը հատկապես կարևոր է տեսողական նյարդի, ողնուղեղի, հոդերի ախտահարումների ախտորոշման ժամանակ,
  •  կրճատվում է հետազոտության տևողությունը (որպես օրինակ. անգիոռեժիմով գլխի հետազոտությունը նախկինում 20 րոպեի փոխարեն կատարվում է 12 րոպեում),
  • պացիենտների հավաստմամբ, հետազոտությունն առավել հարմարավետ, հաճելի և անաղմուկ է,
  • լրացուցիչ հայլիների առկայության շնորհիվ կլաուստրոֆոբիա ունեցող պացիենտները հնարավորություն ունեն տեսնել օպերատորին և ընդհանուր տարածքը,
  • հետազոտվում են մինչև 200 կգ քաշ ունեցող պացիենտները,
  • սքանավորման միջոցով հայտնաբերվում են այնպիսի մետաստազներ, որը համարժեք է իզոտոպային հետազոտություններին, և տևում է 10-15 րոպե,
  • հետազոտում են և՛ հղիներին, և՛ նորածիններին, քանի որ պատկերներ ստանալու համար օգտագործվում է ոչ թե ճառագայթը, այլ միջուկային մագնիսական ռեզոնանսի ֆիզիկական երևույթը,
  • հեշտացնոմ է նոր սերնդի էնդոպրոթեզ կրող պացիենտների հետազոտությունը՝ բացառությամբ կարդիոստիմուլյատորների, և ինսուլինային պոմպերի։

Արհեստական բանականության շնորհիվ Siemens Magnetom VIDA 3 տեսլան օգնում է բժշկին կատարել առավել արագ և անսխալ ախտորոշում։



Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն