Գլխավոր / Լուրեր / Կրծքագեղձի բիոպսիա

Լուրեր

Կրծքագեղձի բիոպսիա

15 Սեպտեմբեր 2022 | Լուրեր | Մամոգրաֆիա

Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է։

Ո՞ր դեպքում է ցուցված կատարել կրծքագեղձի բիոպսիա։

Կրծքագեղձի բիոպսիան անհրաժեշտ է բոլոր այդ դեպքերում, երբ առկա է կրծքագեղձի քաղցկեղի կասկած՝ ելնելով կրծքագեղձի ախտանշաններից կամ հետազոտության արդյունքներից (օրինակ՝ մամոգրաֆիա)։

Ի՞նչպես է կատարվում կրծքագեղձի բիոպսիան։

Բիոպսիայի ժամանակ բժիշկը կասկածելի հատվածից վերցնում է կրծքագեղձի հյուսվածքի փոքր նմուշ, որը լաբորատոր հետազոտվում է` պարզելու. արդյո՞ք դրանք պարունակում են քաղցկեղային բջիջներ։

Կրծքագեղձի բիոպսիայի ի՞նչ մեթոդներ կան:

Մեթոդներից է բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան (պունկցիոն բիոպսիա կամ FNA), որի ժամանակ օգտագործվում է շատ բարակ ասեղ և կասկածելի հատվածից փոքր քանակությամբ բջիջներ կամ հեղուկ է ստացվում (ասպիրացիա):

Այս մեթոդը հիմնականում կիրառվում է կրծքագեղձի հեղուկ պարունակող գոյացությունների ախտորոշման և բուժման նպատակով (կրծքագեղձի բորբոքային կիստաների, մաստիտների դեպքում)։

Հաստ֊ասեղային (տրեպան) բիոպսիայի (Core needle biopsy) դեպքում, օգտագործելով հաստ ասեղ, կրծքագեղձում սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ կամ ՄՌՏ հետազոտության ժամանակ հայտնաբերված կասկածելի օջախից կամ գոյացությանից վերցվում է նմուշ, որը ենթարկվում է բջջաբանական հետազոտության։

Ստերետակտիկ վակուում ֊բիոպսիայի ժամանակ օգտագործվում է բիոպսիայի համար նախատեսված ասեղ և վակումային սարք և հատուկ ծրագրային հագեցվածությամբ մամոգրաֆ: Մամոգրաֆիկ հետազոտությամբ հայտնաբերված օջախից կամ միկրոկալցինատներից, որոնք տեսանելի չեն հետազոտման այլ մեթոդներով, կատարվում է հյուսվածքի ստացում։

Ի՞նչպես նախապատրաստվել։

Եթե կրծքագեղձի բիոպսիան կատարվում է տեղային անզգայացմամբ, ապա հատուկ նախապատրաստության կարիք չկա։ Ընդհանուր անզգայացմամբ հետազոտության դեպքում նախապես պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Շատ կարևոր է իմանալ, որ կրծքագեղձի բիոպսիայի ցուցումը չի նշանակում քաղցկեղի առկայություն, այլ դրա հայտնաբերման միակ հավաստի միջոցն է:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն