Գլխավոր / Լուրեր / Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը

Լուրեր

Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը

29 Օգոստոս 2022 | Լուրեր | Մամոգրաֆիա


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել կալցիֆիկատների բիոպսիա:

Բիոպսիայի պատասխանով ախտորոշվեց DCIS (ductal carcinoma in situ), որը զրոյական աստիճանի կրծաքագեղձի քաղցկեղն է:

Պացիենտին առաջարկվեց վիրահատական միջամտությամբ հեռացնել կրծքագեղձի միայն ախտահարված հյուսվածքը: Քանի որ պացիենտը վախենում էր կրծքագեղձի քաղցկեղի կրկնությունից, նախընտրեց կատարել մաստէկտոմիա՝ կրծքագեղձի ամբողջական հեռացում, որից հետո տեղադրվեց իմպլանտ:

Վիրահատական նյութն ուղարկվեց հյուսվածաբանական հետազոտության: Պատասխանը նույնն էր՝ կնոջ մոտ քաղցկեղի զրոյական աստիճան էր:

Նման ախտորոշման դեպքում վիրահատական միջամտությամբ բուժումն ավարտվում է, և քիմիաթերապիայի ու ճառագայթային բուժման կարիք չի լինում. ընդամենը պահանջվում է տարեկան մեկ անգամ հետազոտվել:

Պացիենտի ուշ դիմելու դեպքում զրոյական պատասխանը որոշ ժամանակ անց կվերածվեր ինվազիվ կարցինոմայի, և կրծքում կզարգանար տարածուն ուռուցք: Այս դեպքում վիրահատելուց հետո կպահանջվեր քիմիաթերապիա, ճառագայթային բուժում կամ հորմոնալ թերապիա:


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն