logo
JCI GOLD SEAL
8900

Մամոգրաֆիան կրծքագեղձի ռենտգենաբանական հետազոտություն է, որն օգտագործվում է կրծքագեղձի հյուսվածքի փոփոխությունների գնահատման և հատկապես վաղ փուլերում նորագոյացությունների հայտնաբերման համար։ Այն կիրառվում է ինչպես սքրինինգային, այնպես էլ ախտորոշիչ նպատակներով։

Հետազոտությունը կարող է ցուցվել սքրինինգի շրջանակում, ինչպես նաև շոշափվող գոյացությունների, պտուկից արտադրության, մաշկային փոփոխությունների կամ կրծքագեղձի այլ գանգատների դեպքում։ «Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում է թվային մամոգրաֆիա՝ SIEMENS Mammomat Revelation սարքավորմամբ։

Մամոգրաֆիա

Գոյություն ունեն սքրինիգային և ախորոշիչ մամոգրաֆիկ հետազոտություններ: Սքրինինգային մամոգրաֆիկ հետազոտությունն ամենամյա, կանոնավոր հետազոտություն է, որը կիրառվում է գանգատներ չունեցող, 40 և ավելի բարձր տարիքի կանանց խմբում: Եթե առկա են ախտանիշներ (շոշափվող գոյացություններ, հանգույցներ, մաշկի փոփոխություններ, պտուկների շրջանում փոփոխություններ, արտադրություն), ապա ,անկախ տարիքից, ախտորոշիչ մամոգրաֆիա ցուցված է բոլոր կանանց:

Մամոգրաֆիայի ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում

Վերջին տարիներին արագ զարգանում է թվային մամոգրաֆիան, որն ունի հետևյալ առավելությունները՝

  • ցածր ճառագայթային չափաբաժին,
  • նկարնների մշակման հնարավորություն,
  • բարձր տեղեկատվություն:

Սարքավորումներ

Մամմոգրաֆիա Երևանում

«Նաիրի» բժշկական կենտրոնի Մամոգրաֆիայի ծառայությունը համալրվել է SIEMENS Mammomat Revelation մամոգրաֆով, որի գլխավոր նպատակը քաղցկեղի վաղ հայտնաբերումն է` գերժամանակակից տոմոսինթեզի միջոցով:

Revelation մամոգրաֆն ունի առաջատար տոմոսինթեզի համակարգ, եզակի` 50º լայնանկյան հնարավորություն, որը թույլ է տալիս ստանալ ախտորոշման համար անհրաժեշտ բարձրորակ պատկերներ, ախտորոշել կրծքագեղձի քաղցկեղը` վաղ փուլում (ավելի քան 43% դեպքերում), առավել քան 2D պատկերներում, ստանալ 25 պրոեկցիա (առավելագույնը` ինչ հնարավոր է) և 3.5 անգամ ավելի խորանիստ շերտեր, որը եզակի է այլ մամոգրաֆների համեմատ:

Հստակ և մանրամասն պատկերներ ստանալու համար կուրծքը տեղադրվում է մամոգրաֆի երկու թիթեղների միջև, որոնք մի փոքր սեղմելով այն ֆիքսում են՝ հասնելով հյուսվածքի հավասարաչափ բաշխման։

Հետազոտության ժամանակ հաշվի է առնվում յուրաքանչյուր կնոջ անհատականությունը՝ կիրառելով փափուկ սեղմում և հանգստացնող MoodLight (լուսային հանգիստ էֆեկտ), նվազեցնելով կրծքագեղձում ցավի անհարմարավետության զգացողությունը, ինչը բարձրորակ հետազոտության գրավական է:

Սարքը թույլ է տալիս նվազեցնել ճառագայթման դոզան մինչև 30%` օգտագործելով PRIME համակարգը, թուլացնել սեղմումը 40%-ով` առանց որակի փոփոխության, պակասեցնել բուժառուի կրկնակի հետազոտությունների քանակը` նպաստելով արդյունքների արագ ընթերցմանը:

Սարքը միակն է Հայաստանում` TICEM համակարգի կոնտրաստային մամոգրաֆիայի ծրագրային հագեցվածությամբ, որի օգնությամբ ստացած արդյունքները կարող են համարվել ՄՌՏ-ի այլընտրանքային հետազոտություն:

Insight 2D և Insight 3D սինթետիկ պատկերները, 2D և 3D-ի համեմատ, առավել հստակ պատկերներ են, որոնք արագացնում են ախտորոշումը սքրինինգային և ախտորոշիչ հետազոտությունների ժամանակ` առանց լրացուցիչ ճառագայթման, և հեշտացնում են անցումը տոմոսինթեզ` ըստ ռադիոլոգների նախասիրության:

Երևանում մամոգրաֆիայի կարող եք գրանցվել զանգահարելով +37410536933 կամ +37499991616 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք։

Հիվանդությունների ցանկը

Կրծքագեղձի ուռուցքների հայտնաբերում վաղ փուլում

Նորություններ

Photo

Հայտնի մամոլոգ Օլգա Պուչովան խորհուրդ է տվել կանանց գալ «Նաիրի» ԲԿ հետազոտվելու

Ռուսաստանից ժամանած մասնագետին տպավորել է «Նաիրի» ԲԿ-ի մամոգրաֆիկ ծառայությունը, որը հագեցած է մամոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող վերջին սերնդի սարքավորումներով․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. կրծքագեղձի ստերիոտակտիկ վակուումային բիոպսիա

Մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ հայտնաբերվել է աջ կրծքագեղձի կենտրոնական հատվածում 9 մմ չափով խմբավորված միկրոկալցիֆիկատների դաշտ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Մամոգրաֆիա. հաճախ տրվող հարցեր

Մամոգրաֆիան կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն է՝ ցածր ճառագայթային չափաբաժնով․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը

Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ուշադրություն. առաջին անգամ ստեղծվել է կոնտրաստային մամոգրաֆիայի աննախադեպ հնարավորություն

Առաջին անգամ ստեղծվել է կոնտրաստային մամոգրաֆիայի աննախադեպ հնարավորություն, որն նախքան բիոփսիան ապահովում է առավելագույն ճշգրիտ ախտորոշում․․․

Իմանալ ավելին ⟶

Հաճախ տրվող հարցեր

Եթե կինը գտնվում է վերարտադրողական տարիքում, մամոգրաֆիան սովորաբար նախընտրելի է կատարել դաշտանային ցիկլի 5–12-րդ օրերի ընթացքում։ Այդ շրջանում կրծքագեղձերը հաճախ ավելի քիչ զգայուն են, ինչը կարող է նվազեցնել անհարմարությունը հետազոտության ժամանակ։ Սակայն եթե հետազոտությունը շտապ ցուցված է, այն կարող է իրականացվել նաև ցիկլի այլ օրերին։

Մամոգրաֆիայի հաճախականությունը կախված է տարիքից, գանգատներից, ընտանեկան և անհատական ռիսկերից, ինչպես նաև նախորդ հետազոտությունների արդյունքներից։ Եթե կան արդեն հայտնաբերված փոփոխություններ կամ բարձր ռիսկ, հետազոտության պարբերականությունը որոշվում է բժշկի կողմից՝ անհատական գնահատման հիման վրա։

Մամոգրաֆիան առավել հաճախ կիրառվում է 40 տարեկանից հետո՝ սքրինինգային նպատակով։ Սակայն եթե կան գանգատներ, շոշափվող գոյացություն, ընտանեկան բարձր ռիսկ կամ այլ կլինիկական ցուցումներ, հետազոտությունը կարող է ցուցվել նաև ավելի վաղ տարիքում։

Մամոգրաֆիան և կրծքագեղձերի ՈՒՁՀ-ն տարբեր ախտորոշիչ մեթոդներ են, որոնք հաճախ լրացնում են միմյանց։ Մամոգրաֆիան ավելի տեղեկատվական է հատկապես միկրոկալցինատների և որոշ կառուցվածքային փոփոխությունների գնահատման համար, իսկ ՈՒՁՀ-ն հաճախ կիրառվում է խիտ գեղձային հյուսվածքի, կիստիկ և փափուկ հյուսվածքային գոյացությունների տարբերակման դեպքում։

Մամոգրաֆիայից առաջ խորհուրդ է տրվում կրծքագեղձերի և թևատակի շրջանում չօգտագործել դեզոդորանտ, փոշի, քսուք կամ յուղային միջոցներ, քանի որ դրանք կարող են ազդել պատկերի որակի վրա։

BI-RADS-ը կրծքագեղձերի պատկերային հետազոտությունների միասնական գնահատման համակարգ է, որն օգտագործվում է մամոգրաֆիայի, ՈՒՁՀ-ի և երբեմն նաև ՄՌՏ-ի արդյունքները դասակարգելու համար։ Այն օգնում է նկարագրել հայտնաբերված փոփոխությունների բնույթը և հետագա քայլերի անհրաժեշտությունը։

Կալցինատները կրծքագեղձի հյուսվածքում կալցիումի մանր կուտակումներ են, որոնք կարող են երևալ մամոգրաֆիայի ժամանակ։ Դրանք հաճախ բարորակ բնույթի են, սակայն որոշ ձևերի, չափերի և բաշխվածության դեպքում կարող են պահանջել լրացուցիչ գնահատում։

Նույն օրը հնարավոր է կատարել և՛ ֆլյուորոգրաֆիա, և՛ մամոգրաֆիա, սակայն հետազոտությունների հաջորդականությունն ու նպատակահարմարությունը պետք է որոշվեն բժշկական անհրաժեշտության հիման վրա։ Քանի որ երկու մեթոդներն էլ կապված են ռենտգենյան ճառագայթման հետ, կարևոր է խուսափել չհիմնավորված կրկնվող ճառագայթային բեռնվածությունից։

Թարմացվել է՝

21 հոկտեմբերի 2025, 19:22

Մեր սերտիֆիկատները

Ծառայությունների ցանկ