Գլխավոր / Լուրեր / Նաիրի ԲԿ-ի բուժքույրերը կատարելագործում են իրենց գիտելիքները` որակի կառավարման շրջանակներում

Լուրեր

Նաիրի ԲԿ-ի բուժքույրերը կատարելագործում են իրենց գիտելիքները` որակի կառավարման շրջանակներում

17 Հոկտեմբեր 2023 | Լուրեր | Ռենտգեն ախտորոշում | Կոստան Սամվելի Ղալումյան

«Նաիրի» ԲԿ-ի  բուժքույրերը կատարելագործում են իրենց գիտելիքները` որակի կառավարման շրջանակներում: Օրերս մեր բուժքույրերն ավարտեցին «Մենեջմենթ Միքս» եվրոպական ընկերության մեր գործընկերների կողմից իրականացվող շուրջ 6 ամսյա «Բուժքույրական անձնակազմի վերապատրաստման ծրագիրը»։ Ծրագրի ավարտին մասնակիցները բարեհաջող ներկայացրեցին եզրափակիչ առաջադրանք և արժանացան հավաստագրերի:  Վերապատրաստված բուժքույրերը շարունակելու են փոխանանցել ստացված գիտելիքենրը իրենց գործընկերներին, ովքեր կնպաստեն որակի համակարգի բարելավմանը։ Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ  «Նաիրի» ԲԿ-ում որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի շրջանակներում՝ «Մենեջմենթ Միքս» եվրոպական ընկերության մեր գործընկերների հետ համատեղ շարունակվում են անձնակազմի իրազեկման դասընթացները։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն