logo
JCI GOLD SEAL
8900
Ռենտգեն ախտորոշում

Ռենտգենոլոգիական հետազոտության մեթոդը մի շարք հիվանդությունների ախտորոշման համար շարունակում է մնալ առաջատար` չնայած նորագույն ռադիոլոգիական հետազոտության նոր մեթոդների ի հայտ գալուն, և որոշ հիվանդությունների վաղ ախտորոշման միակ սքրինինգային մեթոդն է: Ռենտգեն հետազոտությունը շահեկան է նաև իր հասանելությամբ, կատարման արագությամբ և մատչելիությամբ, ինչը չի պահանջում հատուկ նախապատրաստում:

Ռենտգեն ախտորոշում Երևանում

Ժամանակակից բժշկական աշխարհում ռենտգեն ախտորոշումը հետազոտությունների անբաժան մասն է կազմում։ Ռենտգեն հետազոտությունը համարվում է կրծքավանդակի, ողնաշարի, հենաշարժողական համակարգի հետազոտության հիմնական և առաջատար մեթոդը:

Այցելության ցուցումներ

Ահա ախտանիշներ որոնց առկայութան դեպքում անհրաժեշտ է անցնել ռենտգեն հետազոտություն՝

  • Կրծքավանդակի ցավ
  • Դժվար շնչառություն
  • Կոտրվածքներ և վնասվածքներ
  • Հոդերի և ողնաշարի ցավեր

Ռենտգեն հետազոտությամբ ախտորոշվում են.

  • թոքերի և հարակից այլ օրգանների բորբոքային, ուռուցքային, սնկային, վարակային հիվանդությունները,
  • վնասվածքային, դեգեներատիվ-դիստրոֆիկ (օստեոխոնդրոզ, սպոնդիլոզ, սպոնդիլաարթրոզ), բորբոքային, ուռուցքային հիվանդությունները,
  • կեցվածքի շեղումները և զարգացման անոմալիաները,
  • ոսկրերի և հոդերի ախտաբանությունը,
  • որովայնի խոռոչի և կոնքի օրգանների ախտաբանությունը,
  • աղեստամոքսային համակարգի բորբոքական գործընթացները (խոցեր, պոլիպներ, դիվերտիկուլներ, ուռուցքներ, աղիքային անանցելիություն),
  • լեղապարկի, արտալյարդային լեղածորանների ախտաբանությունը,
  • միզային համակարգի հիվանդությունները,
  • արգանդի և հավելումների ախտաբանական գործընթացները, ֆալոպյան փողերի անանցանելիությունը:

Սարքավումներ

«Նաիրի» ԲԿ-ում ռենտգեն հետազոտության համար կիրառվում է հայտնի Siemens ընկերության Luminos Fusion սարքը, որը ժամանակակից բժշկության մեջ օգտագործող լավագուն սարքավորումներից է։

Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում Դուք կարող եք ստանալ բարձրորակ ռենտգեն ախտորոշման ծառայություններ։ Կարող եք գրանցել այց զանգահարելով +37410536933 և +37499991616 հեռախոսահամարներին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:

Հիվանդությունների ցանկը

Գինեկոլոգիական ախտաբանություն

Գլխի և պարանոցի ախտաբանություն

Մարսողական համակարգի, որովայնի ախտաբանություն

Միզա-սեռական ախտաբանություն

Շնչառական համակարգի, կրծքավանդակի ախտաբանություն

Ոսկրերի, հոդերի ախտաբանություն

Ուռուցքներ

Սիրտ, անոթներ

Քիթ, կոկորդ , անկանջ

Նորություններ

Photo

Ռադիոլոգիական ծառայության ղեկավար Կոստան Գալումյանը Գլազգոյում մասնակցել է ESTRO 2024 կոնգրեսին

«Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավար, Ռադիոլոգների Հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Սամվելի Ղալումյանը մասնակցում է Գլազգո քաղաքում կայացող Ռադիոթերապիայի և Օնկոլոգիայի ամենամյա Եվրոպական կոնգրեսին (ESTRO 2024):

Իմանալ ավելին ⟶
Photo

Նաիրի և Էրեբունի բժշկական կենտրոնների ներկայացուցիչները մասնակցել են Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա կոնգրեսին

Չիկագոյում անցկացվել է Հյուսիսային Ամերիկայի Ռադիոլոգիական Միության ամենամյա գիտական կոնգրեսը RSNA

Իմանալ ավելին ⟶
Photo

Նաիրի ԲԿ-ի բուժքույրերը կատարելագործում են իրենց գիտելիքները` որակի կառավարման շրջանակներում

«Նաիրի» ԲԿ-ի  բուժքույրերը կատարելագործում են իրենց գիտելիքները` որակի կառավարման շրջանակներում: Օրերս մեր բուժքույրերն ավարտեցին «Մենեջմենթ Միքս» եվրոպական ընկերության մեր գործընկերների կողմից իրականացվող շուրջ 6 ամսյա «Բուժքույրական անձնակազմի վերապատրաստման ծրագիրը»։

Իմանալ ավելին ⟶
Photo

Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացը ՝ «Նաիրի» ԲԿ-ում

Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International

Իմանալ ավելին ⟶
Photo

Ճիշտ ախտորոշումը գրագետ բուժման հիմքն է

30 տ բուժառուն դիմել է «Նաիրի» ԲԿ՝ կրծքագեղձի ՈՒՁ հետազոտության նպատակով

Իմանալ ավելին ⟶
Photo

Երևանում կայացել է Եվրասիական նեյրոռադիոլոգիական խորհրդի կոնֆերանսը

Մայիսի 29-ից մինչև հունիսի 2-ը Երևանում կայացել է  Եվրասիական  նեյրոռադիոլոգիական խորհրդի կոնֆերանսը, որի գլխավոր կազմերկիչն է եղել Նաիրի ԲԿ-ի ռադիոլոգ,   բ գ թ Իրինա Տրոֆիմենկոն

Իմանալ ավելին ⟶
Photo

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր սերնդի ռենտգեն սարքով

Նոր ռենտգեն սարքի առավելությունն է` միաժամանակ ստանալ երեք հոդի պատկեր, կամ, ամբողջ ողնաշարի պատկերը` մեկ հետազոտությամբ, մեկ ռենտգեն-նկարի վրա․․․

Իմանալ ավելին ⟶

Ծառայությունների ցանկ