Բժիշկներ

Կոստան Սամվելի Ղալումյան
Մասնագիտություն | ռադիոլոգ |
Ծառայություն | Համակարգչային տոմոգրաֆիա |
Պաշտոն | Ախտորոշման կլինիկայի ղեկավար |
Լեզուներ | հայերեն, ռուսերեն |
Համառոտ իմ մասին
Բժշկական գիտությունների թեկնածու
Բժիշկ ռադիոլոգ
2009 թ-ին ավարտել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Վերապատրաստվել է Երևանի բժիշկների վերապատրաստման և Ազգային Առողջապահության Ինստիտուտում`Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ, Գրացի Համալսարանական կլինիկայի դասընթացներ, Ավստրիա`Կատարելագործում “համակարգչային տոմոգռաֆիայի արդի հարցեր”, Երևանում,Պրահայում`ESOR դասընթացներին, Աթենքում`ռադիոհաճախական թերմոաբլյացիայի որակավորման դասընթացներ, Մինսկում` համակարգչային տոմոգրաֆիայի վերապատրաստման դասընթացներ:
Մասնակցել է, Վիենայում՝ Ռադիոլոգների Եվրոպական միջազգային կոնգրեսներին, մասնակցել և կազմակերպել է բազմաթիվ միջազգային կոնգրեսներ Երևանում` «Ձվարանների ուռուցքների ախտորոշման եւ բուժման արդիական խնդիրներ, «Էպիլեպսիայի օրեր Հայաստանում» «ՄՌՏ եւ ՀՏ ժամանակակից հնարավորություններն օնկոլոգիայում», Առաջին Ֆրանս-հայկական Ռադիոլոգիական սիմպոզիում, Առաջին համահայկական ռադիոլոգիական կոնգրես, ESOR դասընթացներ:
Տիրապետում է համակարգչային տոմագրաֆիայի ախտորոշման ժամանակակից մեթոդներին:
Հանդիսանում է Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի նախագահ, Եվրոպական և Ամերիկյան Ռադիոլոգների ասոցիացիաների անդամ:
Իմ կենսագրությունը
«Նաիրի» ԲԿ-ում աշխատանքի եմ նշանակվել.
Ի՞նչ եմ բուժում
- Ակնագնդերի ախտահարումներ
- Անոթների անցանելության խախտումներ
- Անոթների ձևախախտումներ
- Ավշային հանգույցների ախտաբանություն
- Գլխի վնասվածք
- Գլխուղեղի անոթային հիվանդություններ
- Գլխուղեղի բնածին անոմալիաներ, արատներ
- Ըմպանի, կոկորդի ախտաբանություն
- Թոքերի և միջնորմի հիվանդություններ
- Թքագեղձերի ախտաբանություն
- Լյարդի, ենթաստամոքսային գեղձի ախտաբանություն
- Կրծքագեղձերի ախտաբանություն
- Կրծքավանդակի վնասվածքներ
- Հարքթային խոռոչների բորբոքումներ
- Մարսողական օրգանների ախտաբանություն
- Միզային համակարգի ախտաբանություն
- Ողնաշարի, ողնուղեղի ախտաբանություն
- Ոսկրերի, հոդերի ախտաբանություն
- Ոսկրերի, փափուկ հյուսվածքների, ներքին օրգանների վնասվածքներ
- Որովայնի, փոքր կոնքի խոռոչի ախտաբանություն
- Ուռուցքային հիվանդություններ` ցանկացած տեղակայման
- Պլևրայի, թոքերի ախտաբանություն
- Սրտի իշեմիկ հիվանդություններ
- Սրտի, անոթների ախտաբանություն
- Վահանագեղձի ախտաբանություն
- Քիթ, կոկորդ, ականջ ախտաբանություն
Լուրեր

«Նաիրի» ԲԿ-ում շարունակվում է որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման գործընթացը
2023-08-09 13:16:00 | Նորություն
«Նաիրի» ԲԿ-ում որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացի

Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթացը ՝ «Նաիրի» ԲԿ-ում
2023-07-01 15:12:00 | Նորություն
Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International

Երևանում կայացել է Եվրասիական նեյրոռադիոլոգիական խորհրդի կոնֆերանսը
2023-06-03 18:10:00 | Նորություն
Մայիսի 29-ից մինչև հունիսի 2-ը Երևանում կայացել է Եվրասիական նեյրոռադիոլոգիական խորհրդի կոնֆերանսը, որի գլխավոր կազմերկիչն է եղել Նաիրի ԲԿ-ի ռադիոլոգ, բ գ թ Իրինա Տրոֆիմենկոն

ՀՏՀ․ Հնարավո՞ր է կատարել ամբողջ մարմնի КТ կամ МРТ հետազոտություն
2022-03-28 12:55:00 | Նորություն
Ամբողջ մարմնի համակարգչային շերտագրում՝ ՀՇ կամ KT հետազոտությունը տևում է 10 րոպե։
Մեկ հատվածի մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիա՝ ՄՌՏ հետազոտությունը տևում է 10-20 րոպե․․․

ՀՏՀ․ Կոնտրաստով, թե առանց կոնտրաստի անցնել ՀՏ (КТ) կամ ՄՌՏ հետազոտությունները
2022-03-23 12:47:00 | Նորություն
Հետազոտության համար կարող եք զանգահարել +374 99 99 16 16․․․

Երևանում կայացավ Ռադիոլոգիայի երկրորդ հայկական համագումարը
2019-06-17 13:06:00 | Նորություն
Իր ձևաչափով գիտաժողովը տեղի մասնագետներին հնարավորություն է տալիս ծանոթանալու գործընկերների փորձին և, ինչու՝ ոչ, ներկայացնելու սեփական փորձը․․․

«Նաիրի» ԲԿ համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով
2018-12-06 15:09:00 | Նորություն
SIEMENS Healthineers-ը հնարավորություն է տալիս առավել դետալային ուսումնասիրել օրգանիզմում առկա ախտաբանական փոփոխությունները․․․

Հայ-ֆրանսիական ռադիոլոգների գիտական կոնֆերանս
2016-12-03 08:24:00 | Նորություն
Ռադիոլոգների հայկական ասոցիացիան Նաիրի բժշկական կենտրոնի հետ միասինհամատեղ անցկացրեց հայ-ֆրանսիական գիտաժողով, նվիրված էպիլեպսիայով տառապող երեխաների․․․
Տեսագրություններ
Լուսանկարներ
Հոդվածներ
Կլինիկական դեպքեր
Պացիենտների պատմություններ
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն