Լուրեր
Ծխելը թողած կանայք և տղամարդիկ պետք է քաղցկեղի սքրինինգ անցնեն․ քիմիաթերապևտ
12 Հունվար 2019 | Լուրեր | Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա | Լևոն Գրիգորիի Բադալյան
«Չեմ կարող ասել, թե ծխողների և թոքերի քաղցկեղով տառապող մարդկանց թիվը վերջին տարիներին չի նվազել, սակայն այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել», - այս մասին հայտարարել է բժիշկ-քիմիաթերապեւտ Լևոն Բադալյանը։
«Հայաստանը մի երկիր է, որտեղ տղամարդկանց մեծամասնությունը մոլի ծխողներ են, նրանք օրվա ընթացքում ծխում են մեկ, երկու եւ նույնիսկ երեք տուփ ծխախոտ։ Մենք՝ ուռուցքաբաններս, նրանց հանդիպում ենք, երբ կա ախտորոշման խնդիր, և արդեն գտնվում են վատ վիճակում: Մեզ մոտ մարդիկ կարծում են, թե հիվանդություններն իրենց կշրջանցեն, իսկ հետո փաստի առաջ են կանգնում»,-ասել է նա։
Լևոն Բադալյանը նշել է նաեւ, որ միջազգային վիճակագրության տվյալներով՝ թոքերի քաղցկեղով տառապող մարդկանց մոտավորապես 90 տոկոսը ծխողներ են։ «Սա քաղցկեղի եւ ծխելու փոխկապակցվածության անմիջական ապացույցն է։ Մեր բնակչության մեծ մասը վաղուց է ծխում, ինչ-որ մի մասը թողել է ծխելը, սակայն հիվանդության վտանգը արդեն մեծացել է, ուստի նույնիսկ նախկին ծխողները պետք է ամենամյա սքրինինգ հետազոտություն անցնեն։ Սա քաղցկեղը ժամանակին հայտնաբերելու միակ միջոցն է»,- նշել է նա։
Հարցին, թե ինչպես պետք է թողնել ծխելը՝ միանգամից, թե` աստիճանաբար, Լևոն Բադալյանը նշեց, որ դա առանձնակի նշանակություն չունի։ Նա մեջբերել է հոգեբաններին, որոնք նշում են, որ ավելի հեշտ է միանգամից թողնել ծխելը, քան աստիճանաբար նվազեցնել ծխախոտների քանակը, թեև շատերը կախվածության պատճառով միանգամից ծխելը թողնել չեն կարողանում։
Նմանատիպ հոդվածներ
-
Վահանաձև գեղձը և հղիությունը
27 Սեպտեմբեր 2021
-
Կլինիկական դեպք. սքրինինգային մամոգրաֆիայի կարևորությունը
29 Օգոստոս 2022
- Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն