logo
JCI GOLD SEAL
8900

Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա

Քիմիաթերապիան ուռուցքաբանական բուժման մեթոդ է, որի ընթացքում կիրառվում են դեղորայքային միջոցներ՝ ուռուցքային բջիջների աճը դադարեցնելու, դրանք վերացնելու կամ դրանց քանակը նվազեցնելու նպատակով։ Այն կարող է կիրառվել որպես հիմնական բուժում կամ համակցվել վիրահատության, ճառագայթային թերապիայի և այլ բուժումների հետ։

Քիմիաթերապիան կարող է ցուցվել տարբեր ուռուցքային հիվանդությունների դեպքում՝ ըստ հիվանդության տեսակի, փուլի, տարածվածության աստիճանի և պացիենտի ընդհանուր վիճակի։ Բուժման սխեման, տևողությունը և դեղերի ընտրությունը որոշվում են անհատապես՝ բժշկական թիմի կողմից։

Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա

Ուռուցքաբանություն Երևանում«Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում գործում է բարձր փորձառություն ունեցող բազմապրոֆիլ թիմ, որը յուրաքանչյուր պացիենտի բուժմանը մոտենում է որպես անձնական պատասխանատվություն և մասնագիտական մարտահրավեր։ Ամբողջ ախտորոշիչ և բուժական ուղին նախապես մանրամասն քննարկվում ու պլանավորվում է թիմի կողմից, այնուհետև իրականացվում է առավել բարձր հետևողականությամբ և հիվանդակենտրոն սկզբունքով։

Յուրաքանչյուր պացիենտի համար կազմվում է անհատական, միջազգային ուղեցույցներին համարժեք բուժման սխեմա, որը հաշվի առնում՝ ուռուցքի տեսակը, հիվանդության փուլը, հիվանդի ընդհանուր առողջական վիճակը և կենսաբանական տվյալները։

Բաժանմունքում իրականացվում են գրեթե բոլոր տեսակի չարորակ հիվանդությունների ժամանակակից դեղորայքային բուժման առավել հայտնի ձևերը՝

  • քիմիաթերապիա
  • իմունոթերապիա
  • թիրախային (targeted) թերապիա
  • հորմոնալ թերապիա

Քիմիաթերապիա Երևանում Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դեղորայքի որակին՝ կիրառելով միայն եվրոպական ճանաչված արտադրողների օրիգինալ դեղամիջոցներ։

Բաժանմունքում ներդրված է մազերի պահպանման առաջատար բրիտանական PAXMAN համակարգը, որը քիմիաթերապիայի ընթացքում նվազեցնում է մազաթափությունը։

Մեր ենթակառուցվածքը ներառում է ժամանակակից սարքավորումներ, հարմարավետ և ընդարձակ հիվանդասենյակներ, ինչպես նաև պացիենտամետ միջավայր, որը ստեղծում է առավել անվտանգ և հոգատար բուժման միջավայր։

Հիվանդությունների ցանկը

Կրծքագեղձի չարորակ ուռուցք

Արգանդի չարորակ ուռուցք

Ձվարանների չարորակ ուռուցք

Աղիների չարորակ ուռուցք

Ստամոքսի չարորակ ուռուցք

Ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցք

Լյարդի քաղցկեղ

Լեղուղիների չարորակ ուռուցք

Թոքի քաղցկեղ

Միզապարկի չարորակ ուռուցք

Երիկամի չարորակ ուռուցք

Շագանակագեղձի չարորակ ուռուցք

Ամորձիների չարորակ ուռուցք

Լիմֆոմաներ (ավշային հանգույցների ուռուցքներ)

Ոսկրերի և փափուկ հյուսվածքների չարորակ ուռուցքներ

Գլխի և պարանոցի չարորակ ուռուցքներ

Նյարդային համակարգի չարորակ ուռուցքներ

Վահանաձև գեղձի չարորակ ուռուցք

Մակերիկամների չարորակ ուռուցք

Նորություններ

Photo

Քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան

Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում։ 

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. համալիր բուժում՝ արտահայտված դրական արդյունքով

Հաշվի առնելով հիվանդության տարածվածության աստիճանը՝ բուժումը իրականացվեց մի քանի փուլով․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

PAXMAN տեխնոլոգիա՝ մազաթափության կանխում քիմիաթերապիայի ընթացքում

Բրիտանական PAXMAN սարքը թույլ է տալիս շատ կանանց պահպանել իրենց մազերը քիմիաթերապիայի ընթացքում և դրանից հետո:
Հատուկ սառեցնող գլխարկը ապահովում է գլխամաշկի սառեցում, ինչը թույլ չի տալիս․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

10 տարի անց՝ հաջողությունների և ձեռքբերումների մասին

Տաս տարի առաջ մենք սկսեցինք մեծ դժվարություններով.․․
- Մեկ տարի առաջ մենք հասանք գագաթնակետին՝ ստեղծելով բաժանմունք, որտեղ ստանում են եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում ՝ առանց․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Վերջերս վերանորոգված քիմիաթերապիայի բաժանմունքը

«Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի պացիենտներին է առաջարկում վերջին չափանիշներով, հիմնովին վերակառուցված հարմարավետ ու գեղատեսիլ մի նոր բաժանմունք․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտն է. Լևոն Բադալյան

Պացիենտի սպասարկումը կատարվում է «Առաջնայինը պացիենտն է» սկզբունքով: Բժշկական տեսանկյունից` հնարավորին նվազագույնի է հասցվում ժամանակի կորուստը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Քիմիաթերապիա` առանց մազաթափության. Լևոն Բադալյան

Մազաթափության կանխման դեմ բազմաթիվ միջոցներ են փորձարկվել, որոնցից արդյունավետը դա PAXMAN սարքն է, որն այսուհետ կիրառվում է նաև «Նաիրի» ԲԿ-ում․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Ծխելը թողած կանայք և տղամարդիկ պետք է քաղցկեղի սքրինինգ անցնեն․ քիմիաթերապևտ

Մենք՝ ուռուցքաբաններս, նրանց հանդիպում ենք, երբ կա ախտորոշման խնդիր, և արդեն գտնվում են վատ վիճակում: Մարդիկ կարծում են, թե հիվանդություններն իրենց կշրջանցեն․․․

Իմանալ ավելին ⟶

Հաճախ տրվող հարցեր

Քիմիաթերապիայի կուրսի տևողությունն ու սեանսների քանակը կախված են ուռուցքի տեսակից, հիվանդության փուլից, կիրառվող դեղորայքային սխեմայից և պացիենտի ընդհանուր վիճակից։ Որոշ դեպքերում բուժումը կազմված է մի քանի կուրսից, իսկ որոշ դեպքերում՝ ավելի երկար ծրագրից։ Թե քանի սեանս է անհրաժեշտ, որոշվում է անհատապես՝ բուժման արձագանքի և նախատեսված բուժման տակտիկայի հիման վրա։ Քիմիաթերապիայի կուրսի նվազագույն տևողությունը հիմնականում կազմում է 3 ամիս։

Քիմիաթերապիայի մեկ սեանսի տևողությունը կարող է զգալիորեն տարբեր լինել՝ կախված կիրառվող դեղերից, ներմուծման եղանակից և բուժման ծրագրից։ Որոշ սեանսներ կարող են տևել համեմատաբար կարճ, իսկ որոշները՝ մի քանի ժամ։ Քիմիաթերապիայի մեկ սեանսի տևողությունը հիմնականում կազմում է մոտ 2–4 ժամ։

Քիմիաթերապիայից հետո ինքնազգացողությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում՝ կախված ինչպես օրգանիզմի առանձնահատկություններից, այնպես էլ բուժման սխեմայի մեջ ներառված դեղամիջոցների տեսակից և դեղաչափից։ Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են թուլությունը, թույլ սրտխառնոցը, ախորժակի նվազումը, փորկապությունը և ժամանակավոր մազաթափությունը։

Քիմիաթերապիայի արդյունավետությունը կախված է ուռուցքի տեսակից, դրա փուլից, տարածվածությունից և բուժման նկատմամբ ուռուցքի արձագանքից։ Որոշ դեպքերում այն կարող է բերել հիվանդության լիովին վերացմանը, սակայն հաճախ այն հանդիսանում է հիվանդության ժամանակավոր կասեցման կամ ընկճման մեթոդ, որը հետագայում լրացվում է այլ մեթոդներով՝ օրինակ վիրահատությամբ կամ ճառագայթային թերապիայով։ Որոշ դեպքերում այն կիրառվում է հիվանդության ժամանակավոր վերահսկման, տարածման սահմանափակման կամ ախտանիշների թեթևացման նպատակով։ Բուժման ակնկալվող արդյունքը միշտ գնահատվում է անհատապես։

Ժամանակավոր մազաթափությունը քիմիաթերապիայի հաճախ հանդիպող, բայց ոչ պարտադիր կողմնակի ազդեցություններից մեկն է։ Այն դիտվում է ոչ բոլոր դեղերի և ոչ բոլոր պացիենտների դեպքում։ «Նաիրի» բժշկական կենտրոնում կիրառվում է բրիտանական PAXMAN գլխամաշկը սառեցնող սարքը, որը թույլ է տալիս շատ կանանց պահպանել իրենց մազերը քիմիաթերապիայի ընթացքում և դրանից հետո։ Հատուկ սառեցնող գլխարկը նպաստում է գլխամաշկի սառեցմանը, ինչի շնորհիվ կիրառվող դեղորայքը նվազ չափով է հասնում մազարմատներին։

Լեյկոցիտների մակարդակի նվազումը քիմիաթերապիայի առավել տարածված ազդեցություններից է, և դրա կառավարման ձևը որոշվում է բժշկի կողմից։ Լեյկոցիտների բարձրացման հիմնական և ամենաարդյունավետ մեթոդը հատուկ դեղամիջոցների՝ Filgrastim-ի կամ Peg-filgrastim-ի ներարկումն է քիմիաթերապիայի սեանսից հետո։

Քիմիաթերապիայի ընթացքում սննդակարգը պետք է լինի հավասարակշռված, բավարար կալորիականությամբ և հարմարեցված պացիենտի ինքնազգացողությանը։ Կարևոր է ապահովել բավարար հեղուկի ընդունում, սպիտակուցների, վիտամինների և միկրոտարրերի բավարար քանակ։ Եթե առկա են սրտխառնոց, ախորժակի նվազում կամ մարսողական այլ գանգատներ, սննդային մոտեցումը կարող է փոխվել՝ ըստ բժշկի կամ սննդաբանի խորհրդի։

Այո, այդ իրավիճակում բուժման նպատակը կարող է լինել հիվանդության աճի վերահսկումը, ուռուցքային բեռի նվազեցումը, կյանքի տևողության երկարաձգումը կամ ախտանիշների մեղմացումը։ Բուժման ծրագիրը կախված է ուռուցքի տեսակից, մետաստազների տեղակայումից և ընդհանուր կլինիկական վիճակից։

Թիրախային բուժումը դեղորայքային բուժման մեթոդ է, որը ազդում է ուռուցքային բջիջների որոշակի մոլեկուլային թիրախների վրա։ Այն տարբերվում է դասական քիմիաթերապիայից իր գործողության մեխանիզմով և կիրառվում է այն դեպքերում, երբ ուռուցքում հայտնաբերվել են համապատասխան կենսաբանական առանձնահատկություններ։ Թե արդյոք տվյալ պացիենտին ցուցված է նման բուժում, որոշվում է լրացուցիչ հետազոտությունների հիման վրա։

Պորտակատը հատուկ իմպլանտացվող կաթետեր է, որը տեղադրվում է մաշկի տակ և միացվում է կենտրոնական երակին՝ արտաքինից գրեթե աննկատ ձևով։ Այն կիրառվում է այն դեպքերում, երբ նախատեսվում է երկարատև կամ բազմակի ներերակային քիմիաթերապիա։ Պորտակատի նպատակը դեղամիջոցի ներարկումը առավել անվտանգ և հարմար դարձնելն է։

Ներերակային քիմիաթերապիան իրականացվում է միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ բուժման ընթացքում անհրաժեշտ է բժշկական վերահսկում, և հնարավոր են շտապ բժշկական միջամտություն պահանջող իրավիճակներ։ Բացառություն են կազմում դեղահատային տեսակի որոշ քիմիապրեպարատներ, որոնք նախատեսված են տնային պայմաններում ընդունման համար։

Քիմիաթերապիան դեղորայքային բուժում է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի մակարդակով, իսկ ճառագայթային թերապիան տեղային բուժման մեթոդ է, որի ընթացքում ճառագայթումն ուղղվում է ուռուցքային օջախին կամ որոշակի հատվածի։ Այս մեթոդները տարբերվում են իրենց ազդեցության ձևով, կիրառման նպատակներով և բուժման պլանավորման սկզբունքներով։ Հաճախ դրանք կիրառվում են համակցված՝ լրացնելով միմյանց։

Թարմացվել է՝

20 հոկտեմբերի 2025, 20:17

Մեր սերտիֆիկատները