Գլխավոր / Հայաստանի մասին / Առաջին քրիստոնեկան երկիրը` Հայաստան

Առաջին քրիստոնեկան երկիրը` Հայաստան

Առաջին քրիստոնեկան երկիրը` Հայաստան

29 Հուլիս 2020 | Հայաստանի մասին

Հայաստանը քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունել է 301 թվականին և դրա վկայությունն այսօր կարելի է տեսնել:

Առաջին քրիստոնյա

Հայաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը 301 թվականին քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Ավելի քան 1700 տարի քրիստոնեությունը չափազանց կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի ձևավորման մեջ: Կրոնը եղել է հայ ժողովրդի նույնականացման անբաժանելի մասը և փոխել է պատմության ընթացքը:

Իրականում քրիստոնեկան համայնքներ Հայաստանում ստեղծվել են մինչև քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելը: Մ.թ. 40 թվականից սկսած 12 առաքյալներից երկուսի՝ Թադեոսի և Բարդուղեմեոսի քարոզներն իրենց հետքն են թողել Հայաստանի պատմության մեջ:

Հայաստանում քրիստոնեության հակիրճ պատմությունը

Քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչելու պատմությունը ծավալվում է երկու կարևոր կերպարների շուրջը՝ Տրդատ III թագավորի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Տրդատ III թագավորը (Տրդատ, հայ) գահ է բարձրացել այն բանից հետո, երբ նրա հայրը՝ Խոսրով II-ը, և մայրը սպանվել են Անակ Պարթևի կողմից: Այդ նույն Անակը Գրիգորի հայրն էր, որն ընտանիքից միակ ողջ մնացածն էր, քանի որ բոլորը սրատվել էին թագավորի սպանության համար:

Տրդատը լավ էր կառավարում երկիրը՝ ետ մղելով թշնամիներին և խաղաղություն ապահովելով թագավորության ներսում: Կնքվել էր հռոմեական դաշինք, պարսիկները վտարվել էին Հայաստանից: Ամեն ինչ հրաշալի էր, երբ նա վերջնականապես հաստատվեց Վաղարշապատ քաղաքում: Այդ ժամանակ Գրիգորը մեծանում էր Կապադովկիայում՝ քրիստոնյաների շրջապատում, ով հետո ամուսնացավ Մարիամ անունով բարեպաշտ քրիստոնյա կնոջ հետ և երկու որդի ունեցավ: Այնուհետև սկսեց վանականի կյանք վարել ՝ հուսալով այցելել Հայաստան և քավել հոր մեղքերը:

Սուրբ Գրիգորի և Խոր Վիրապի պատմությունը

Ժամանելով Հայաստան՝ Գրիգորը փորձում է օգնել նոր թագավորին և սկսում է աշխատել բանակում որպես քարտուղար: Այդ ժամանակ բազմաաստվածությունը նախկինի պես ուներ ժողովրդի հոգևոր իշխանությունը, և հեթանոսական փառատոնին թագավորը Գրիգորին հրամայում է զոհաբերություն մատուցել Անահիտ աստվածուհուն: Երբ նա հրաժարվում է իր մասնակցությունից՝ փառաբանելով քրիստոնեությունը, նրան վտարում են տարեկիցները, ովքեր թագավորին պատմում են Անակի հետ Գրիգորի կապի մասին: Զայրացած Տրդատը նրան ենթարկում է փորձությունների և նետում ստորգետնյա փոսի մեջ: Այն վայրում, որտեղ Գրիգորը կրում էր իր պատիժը այժմ Խոր Վիրապ վանքն է՝ Արարատ լեռան ստորոտին:

Սպասվում էր, որ Գրիգորը դանդաղ կմեռնի քաղցից, սակայն նա ապրում է քրիստոնյա այրու տեսիլքների շնորհիվ: Փոսում 13 տարի բանտարկության ընթացքում կինն ամեն օր նրան կերակրում է թարմ թխված հացով: Այրին տարօրինակ երազ էր տեսնում՝ փոսի մեջ թարմ թխված հաց գցելու հրահանգներով:


Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Այդ ընթացքում Տրդատը ամբողջ երկրում հալածում էր քրիստոնյաներին, ինչն էլ, ի վերջո, նրան բերում է խելահեղության: Մի անգամ արքայի քույրը երազ է տեսնում, որտեղ հրեշտակը նրան հայտնում է, որ միայն Գրիգորը կարող է բուժել թագավորին: Սակայն դրա փոխարեն Տրդատը պարտավոր է ընդունել Քրիստոսի հավատը: Այսպիսով, երկարատև բանտարկությունից հետո Գրիգորը դուրս է բերվում փոսից, որպեսզի բուժի թագավորի խելահեղությունը:

Գրիգորի աղոթքների շնորհիվ արքան ապաքինվում է: Այդ պահից սկսած նա օգնում է սրբին տարածել քրիստոնեությունը, և մ.թ. 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում ընդունվում է որպես պետական կրոն:

Կրոնն` այսօր Հայաստանում

Այսօր հայերի մոտավորապես 94%-ը Հայ Առաքելական Եկեղեցու անդամ է: Ուղղափառ Եկեղեցու այս ճյուղն իր հավատքն անմիջապես ստացել է Թադեոս և Բարդուղեմեոս առաքյալներից, ովքեր Հայաստանում քարոզ են իրականացրել առաջին դարում: Քրիստոնեությունը խորապես ազդել է հայ մշակույթի ձևավորման վրա, այդ մասին են վկայում հեռավոր հարթավայրերում ցրված խաչքարերը, լեռների գագաթին տեղակայված և բնության գրավիչ ոգով պատված հին վանքերը:

Հայ Եկեղեցու նպատակը հայկական նույնականացման և մշակույթի պահպանումն է: Չնայած Հայ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ, եկեղեցին և պետությունը գործում են միմյանցից անկախ:

Մյուս կրոնները նույնպես տարածված են Հայաստանում: Հայաստանի սահմանադրությունն աջակցում է երկրում այլ կրոնների և կրոնական համոզմունքների ազատությանը: Երկրում կան տարբեր կրոններ, ինչպիսիք են Եզդիզմը և Իսլամը:

Սկզբնաղբյուր` armenia.travel

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն