Պացիենտի կրթություն
Լյարդի հետազոտություն. էլաստոգրաֆիա
Էլաստոգրաֆիան` ուլտրաձայնի կիրառմամբ, անցավ, ոչ ինվազիվ ախտորոշման ճշգրիտ մեթոդ է, որն, ի տարբերություն լյարդի ուլտրաձայնային հետազոտության, թույլ է տալիս որոշել լյարդի ֆիբրոզի և ճարպային հեպատոզի (լյարդի ճարպակալման) աստիճանը:
Տարբերում ենք ֆիբրոզի F0-F4 աստիճան (F4-ը բնորոշ է ցիռոզին) և լյարդի ճարպակալման՝ S0-S4 աստիճան։ Հարկ է նշել, որ լյարդի պրոգրեսիվող հեպատոզը (ճարպակալումը) սպառնում է լյարդի ցիռոզի զարգացմանը։ Լյարդի էլաստոգրաֆիայի միջոցով հնարավոր է հետազոտել ամբողջ օրգանը, ինչն ապահովում է արդյունքների բարձր հուսալիություն: Ստացված տվյալների հիման վրա բժիշկն առավել ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման հնարավորություն է ընձեռում:
Ինչպե՞ս պատրաստվել լյարդի էլաստոգրաֆիկ հետազոտությանը:
Ցանկալի է հետազոտության գնալ քաղցած, կամ` ուտելուց 4 ժամ անց: Միջամտությունը տևում է 5-15 րոպե և չունի հակացուցում:
Ո՞ր դեպքերում դիմել լյարդի էլաստոգրաֆիայի:
Որպես կանխարգելիչ հետազոտություն, խորհուրդ է տրվում 40 տարեկանն անց անձանց:
Պարտադիր ցուցված է հետևյալ դեպքերում.
- B, C, D հեպատիտներ,
- լյարդի ալկոհոլային ստեատոհեպատոզներ,
- ճարպային հեպատոզներից` ոչ ալկոհոլային հեպատոզներ,
- լյարդի աուտոիմուն հիվանդություններ (աուտոիմուն հեպատիտներ, առաջնային բիլիար ցիռոզ և այլն),
- Ժիլբերի համախտանիշ,
- պացիենտներ, ովքեր անցնում են քիմիոթերապիայի բուժման կուրս,
- լյարդի տրանսպլանտացիա:
Բարձի ռիսկի խումբ են համարվում.
- շաքարային դիաբետը,
- խոլեսթերինի, եռգլիցերիդների բարձր մակարդակը,
- ALT, AST, GGT նորմայից բարձր մակարդակը,
- լեյկոցիտների և թրոմբոցիտների քանակի պակասը,
- հավելյալ քաշը,
- բիլիռուբինի հաճախակի բարձրացումը,
- լյարդի ցիռոզի կասկածը:
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն