Պացիենտի կրթություն
Լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշում (ֆիբրոսկանավորում)
Ֆիբրոսկանավորումը կիրառվում է ոչ ինվազիվ եղանակով լյարդի ցիռոզի հայտնաբերման և ֆիբրոզի աստիճանի որոշման համար, որը լյարդի բիոպսիայի այլըտրանքային եղանակ է:
Լյարդի ֆիբրոզը` լյարդի հիվանդությունների զարգացման բարձրաստիճան ցուցիչն է, և հիվանդության անբարենպաստ ընթացքը կանխատեսող գլխավոր գործոններից մեկը: Ֆիբրոզի աստիճանի սահմանումը կրում է կանխատեսողական նշանակություն և օգտագործվում է առավել արդյունավետ բուժման սխեմա կազմելու համար:
Հետազոտությունը ցուցված է լյարդի բոլոր քրոնիկ հավանդությունների, վիրուսային հեպատիտ B և C, լյարդի ալկոհոլային հիվանդությունների, ճարպային հեպաթոզի, աուտոիմուն հեպատիտի ժամանակ:
Լյարդի վիճակի Էլաստոմետրիկ տվյալների գնահատումը պետք է անցկացվի նախքան բուժման կուրսը և հետո: Լյարդի բարձր աստիճանի վնասվածքի դեպքում (F3-4) ֆիբրոզի ցուցիչների իջեցումը նկատվում է մի քանի տարվա ընթացքում, ուստի բուժման կուրսից հետո անհրաժեշտ է մշտական հսկողություն: Հետազոտման եղանակն անցավ է և ոչ ինվազիվ: Այն չի պահանջում հատուկ նախապատրաստում և տևում է 10-15 րոպե:
Հանրամատչելի Հոդվածներ
Վահանագեղձի ՈՒՁՀ. հարցեր մասնագետին
13 Սեպտեմբեր 2019
Ախտորոշում
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն